«Մենք խրախուսում ենք կողմերի միջև խաղաղության գործընթացը և հուսով ենք հասնել կայուն խաղաղության Ադրբեջանի և Հայաստանի միջև: Հարավային Կովկասում խաղաղությունը կարևոր է տարածաշրջանի բնակիչների, սևծովյան տարածաշրջանի և ընդհանրապես անդրատլանտյան անվտանգության համար»,- Բաքվում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ մամուլի ասուլիսում ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլտենբերգը:                
 

Բրիտանիան ու Ռուսաստանը ջերմացնու՞մ են հարաբերությունները

Բրիտանիան ու Ռուսաստանը ջերմացնու՞մ են հարաբերությունները
18.06.2019 | 11:14

Times-ը և Guardian-ը գրում են, որ Բրիտանիայի ու Ռուսաստանի՝ թվում էր անհույս հարաբերությունները պատրաստվում են ապասառեցնել:Դաունինգ սթրիթը քննարկում է Թերեզա Մեյի հանդիպման հնարավորությունը ՌԴ նախագահի հետ Օսակայում, G20-ի սամիթում։ Times-ը գրում է, որ հարաբերությունները շտապում են կարգավորել մինչև նոր վարչապետի իշխանության գալը Բրիտանիայում: Times-ի դիվանագիտական աղբյուրների խոսքով՝ Օսակայում երկկողմ հանդիպում կլինի, եթե հաջողվի ընդհանուր օրակարգ որոշարկել և կոնկրետ արդյունքներ ունենալ, որին երկու կողմերն էլ դեռ կասկածում են: Պուտինը ցույց տվեց, որ ցանկանում է Բրիտանիայի հետ հարաբերությունները նոր փուլի տանել Սանկտ Պետերբուրգի միջազգային համաժողովում ելույթում, թեպետ ինքն էլ հարաբերությունները որակեց ՙփակուղային՚:Times-ը գտնում է, որ Պուտինը պատրաստ է բարելավել հարաբերությունները հանուն բիզնեսի՝ ռուս խոշոր բիզնեսմենները տագնապած են Բրիտանիայի ակտիվ գործողություններից՝ կանխելու ռուսական ՙկեղտոտ փողերի՚ մուտքը երկիր:

Guardian-ը գրում է, որ Բրիտանիան պատրաստ է ջերմացնել հարաբերությունները, որովհետև Սերգեյ և Յուլիա Սկրիպալների թունավորման պատճառով անցյալ տարի դիվանագետներին փոխադարձաբար հետ կանչելուց հետո խնդիրներ ունի Ռուսաստանի իրավիճակը վերլուծելու առումով և կարիք է զգում դիվանագետների հաստիքների մեծացման: Guardian-ը գրում է, որ կարծիք կա՝ Պուտինը կնախընտրի հարաբերությունների նոր էջը բացել ոչ թե հեռացող Թերեզա Մեյի հետ, այլ նրա դեռ անհայտ իրավահաջորդի:

ВВС

Հ.Գ. Իհարկե, տրամաբանորեն չարժե հարաբերությունները վերականգնել հեռացող վարչապետի հետ, երբ հայտնի չէ՝ ո՞վ կդառնա վարչապետ ու ինչ վերաբերունք կունենա Ռուսաստանի նկատմամբ: Բայց հենց դա էլ մղում է երկաթը տաք-տաք ծեծել ու գոնե դիվանագետների փոխանակման հարցը լուծել: Համենայն դեպս՝

Daily Telegraph-ը հայտնում է, որ Տորիների դոնորները սկսել են բանակցություններ Նայջել Ֆարաջի հետ՝ բրեկզիտը մինչև վերջ հասցնելու համար: Քաղաքական շրջանակներում ակտիվորեն լուրեր են շրջանառվում, որ ով էլ դառնա Տորիների նախագահ, ստիպված է լինելու արտահերթ խորհրդարանական ընտրություններ նշանակել՝ խորհրդարանում նոր պատգամավորներ ձեռք բերելու համար, որ կհամաձայնեն հոկտեմբերի վերջին Մեծ Բրիտանիան ԵՄ-ից դուրս բերել: Հասարակական կարծիքի վերջին հարցումները վկայում են, որ Նայջել Ֆարաջի Բրեկզիտ կուսակցությունը առաջ է անցել և պահպանողականներից, և լեյբորիստներից: Պրակտիկ բիզնեսմեն դոնորները Տորիների ձախողումը կանխելու համար ուզում են, որ կուսակցությունը Ֆարաջի հետ չեզոքության պակտ կնքի:

Ֆինանսիստներն առաջարկում են, որ Պահպանողականները թեկնածուներ չառաջադրեն այն ընտրատարածքներում, որտեղ Բրեկզիտի կուսակցությունը հատկապես ուժեղ դիրքեր ունի: Ի նշան երախտագիտության Ֆարաջը իր թեկնածուներին չի առաջադրի Տորիների համար հեռանկարային ընտրատարածքներում, վերապահումով, որ ֆարաջականները չեն մրցակցի միայն պահպանողական բրեկզիտականներին: Ֆարաջը հաստատել է դոնորների հետ բանակցությունների փաստը, բայց գաղափարին հոռետեսորեն է վերաբերվում: Նա հայտարարել է, որ թեկնածուներից ոչ մեկն ի վիճակի չէ բրեկզիտը մինչև վերջ տանել, ուրեմն դաշինքը պետք է միայն, որ Տորիները պահեն Դաունինգ սթրիթը, ԵՄ-ն՝ երկիրը, որ հակասում է իր քաղաքական նպատակներին: Նայջել Ֆարաջը ցանկանում է ոչ թե գաղտնի պակտեր կնքել, այլ արտահերթ ընտրությունների դեպքում պայքարել յուրաքանչյուր մանդատի համար յուրաքանչյուր ընտրատարածքում:

Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 1898

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ