Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Անհեթեթ քաշքշուկները շարունակվում են

Անհեթեթ քաշքշուկները շարունակվում են
02.07.2019 | 17:47

Թվում էր՝ Արամի 23 հասցեում գտնվող հուշարձան-շենքի հարցը լուծում է գտել: «Հին Երևան» նախագծի աշխատանքների հետևանքով, որոնք ընթանում էին շինարարական չափորոշիչների կոպիտ խախտումներով, շենքի մի հատվածը փլուզվել էր: Առանց այն էլ հին ու վերականգնման կարիք ունեցող շենքը ոչնչացման վտանգի առաջ էր: «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբի գեղարվեստական ղեկավար, «Հայ փոքրիկ երգիչներ» միջազգային ասոցիացիայի նախագահ Տիգրան Հեքեքյանի հետևողականության շնորհիվ՝ խնդիրը հանրային հնչեղություն ստացավ:


Երևանի քաղաքապետարանում փետրվարի 8-ին ստորագրվեց Արամի 23 հասցեում գտնվող պատմաճարտարապետական հուշարձան-շենքի ամրակայման, վերականգնման և մասնակի բարեկարգման աշխատանքների նախագծման աշխատանքների վերաբերյալ պայմանագիրը:
Պայմանագրի կողմերն էին «Հայ փոքրիկ երգիչներ» բարեգործական ասոցիացիա բարեգործական կազմակերպությունը, իտալական «Լուչիո Սպեկա Ստուդիո Արքիթետուրա» ընկերությունը և «Ի Էմ Սի» ՓԲԸ-ը, որը զբաղվում է տարածքի իրացմամբ: Երևանի քաղաքապետարանը պայմանագրով պատրաստակամություն է հայտնել իր լիազորությունների շրջանակներում օժանդակել գործընթացին:
Օրերս դարձյալ ահազանգ հնչեցվեց՝ «Փոքրիկ երգիչների» ստեղծագործական կյանքը խաթարվել է, տարածքը, որ պետք է տրամադրվեր մինչ հուշարձանի վերականգնումը, չի տրամադրվել, հուշարձանի վերկանգնման մասին էլ խոսք չկա:


Ինչո՞ւ է հետաձգվում Արամի 23-ի վերականգնման հարցը՝ փորձեցինք պարզել քաղաքապետարանից: Մեզ ասացին, որ նախագիծ պետք է ներկայացվեր, որը պետք է անցներ փորձաքննություն, որից հետո տրամադրվեր շինթույլտվություն, այսինքն, իրենք իրենց մասով, ինչ կարող էին, արել են, գործընթացի հետաձգումն իրենցով չի պայմանավորված: Ավելին՝ խորհուրդ տվեցին հարցի պատասխանը ստանալ Տիգրան Հեքեքյանից: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ մաեստրոն պարզաբանեց, որ նախագծի հաստատման համար նամականեր են գրել, բայց պատասխան չեն ստացել: Երեք ամիս անց քաղաքապետարանից կանչել են՝ նամակի պատասխանը վերցնելու, ամսաթիվը հետին թվով է եղել՝ հունիսի 6-ը, բայց նույնիսկ այդ դեպքում, դառնում է 2 ու կես ամիս անց: «Հիմա մեզնից պահանջում են վերջնական նախագիծ: Մինչև մայիսի 31-ը պետք է ամեն ինչ արվեր, նախագծի գումարը վճարվեր: Իտալացիներն ասում են՝ պայմանագիրն արդեն լուծարվել է, նորից պետք է գան, նորից նախագիծ անեն, սա կտևի էլի երեք ամիս: Այն պարագայում, երբ վարչապետը նոյեմբերի 27-ին հանձնարարել էր՝ շտապ վերկանգնել շենքը (դեռ չքանդված): Չարեցին: Գլխավոր ճարտարապետն ասաց, որ դա անհեթեթ քաշքշուկների հետևանք է, անհեթեթ քաշքշուկները շարունակվում են մինչ այսօր»:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 2465

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ