Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Արարատի մարզում տեղի ունեցած վթարի վայրում հայտնաբերվել է 6 այրված դի

Արարատի մարզում տեղի ունեցած վթարի վայրում հայտնաբերվել է 6 այրված դի
06.07.2019 | 21:51

Արարատի մարզում տեղի ունեցած վթարի հետևանքով 10 անձ տեղափոխվել է հիվանդանոց, իսկ դեպքի վայրի զննությամբ էլ այս պահին հայտնաբերվել է 6 այրված դի:
Այդ մասին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում գրել է ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը:


ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն էլ «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է, որ ավտովթարի վիրավորներին ցուցաբերվում է պատշաճ բուժօգնություն, մասնագետները տեղում օպերատիվ զբաղվում են բուժօգնության հարցերով։
Դեպքի առթիվ Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունումհարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասիհատկանիշներով: Կատարվում է նախաքննություն: Կտրվի լրացուցիչտեղեկատվություն:

Դիտվել է՝ 2285

Մեկնաբանություններ