Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

«Մեղքի վարձքը մահն է»

«Մեղքի վարձքը մահն է»
12.07.2019 | 00:20

Եվ ահա մի բորոտ մոտենալով՝ Նրան երկրպագում էր ու ասում. «Տե՛ր, եթե կամենաս, կարող ես ինձ մաքրել» (Մատթ. 8;2)։
Հոգևոր բորոտության մեջ ընկղմված մարդկության օրինակն է Ավետարանի մեջ հիշատակված բորոտը, որը սակայն, հավատով մոտենալով Հիսուսին, խնդրեց, որպեսզի մաքրվի:
Այսօր շատերը, որոնց աշխարհային ճահիճը արդեն ներս է քաշել իր մեջ, տառապում են այս անբուժելի հիվանդությամբ, և մարդն ինչքան ավելի խորանում, այնքան ավելի է ընկղմվում կորստյան մեջ` ինքն իսկ չհասկանալով, որ դեպի ինքնակործանում է գնում: Դեպի Քրիստոս տանող ճանապարհը լի է սրբությամբ և մաքրությամբ, բայց միայն քաջերին է հատուկ թողնել աշխարհային աղբը, գնալ Քրիստոսի հետևից, խնդրել մեղքերից մաքրություն և Նրանից ստանալ հետևյալ պատասխանը. «Կամենում եմ, մաքրվի՛ր» (Մատթ. 8; 3): Աշխարհի ամենակուլ ստվերի մեջ ամեն ինչ արվում է մարդուց թաքցնելու համար իրական Կյանքի Լույսը:


Քրիստոս Պայծառակերպվեց հենց առաքյալների աչքի առաջ` ցույց տալով հողածին մարդուն Երկնքի Արքայության մեջ այն փառքը, որ Տերը պատրաստել է երկրի երեսին բոլոր ժամանակներում ապրած ու ապրող բոլոր հավատավոր զավակների համար, բայց մարդը մնաց նույն բորոտը:
Մարդու միտքը, հոգին և սիրտն են վկայում, որ մեղքի մեջ է և պետք է մաքրվի իր բորոտությունից, բայց... Շատ բան պետք չէ, մի քիչ քաջություն, ինքնամաքրման ձգտում` և մենք կվերագտնենք մեզ, կպայծառանանք, կմաքրվենք մեղքի բորոտությունից և կգնանք դեպի փրկություն: Աստվածազարմ արմատից ծլարձակած առաքյալներ ու սրբեր ջահակիրները եղան Տիրոջ կենսաբեր լույսի և իրենց կյանքով վկայեցին և համայն մարդկությանը ցույց տվեցին աղբ ու կեղտից ազատվելու ուղին, սակայն քչերն են հետևում նրանց:


Ցավալի է, որ շատերը իրենց ողջ կյանքը ապրում են մեղքերի մեջ` չհիշելով Արարչին, և միայն նեղության ժամանակ է, որ օգնություն են խնդրում Տիրոջից: Այստեղ տեղին է շեշտադրել հետևյալ առակը. «Երկու մարդ փորձում են անցնել վարար գետը, մեկը խաչակնքում, աղոթում է և գետն անցնելիս խեղդվում, իսկ մյուսը առանց որևէ բանի անցնում է: Մահացածի հոգին, հասնելով Տիրոջ ատյանին, հարցնում է.
-Տե՛ր, ես աղոթեցի և հուսացի Քեզ և գետն անցնելիս խեղդվեցի, իսկ իմ այն ընկերոջը, որ անգամ Քեզ չհիշեց, ոչինչ չեղավ։ Հետևում է Տիրոջ պատասխանը.
-Ես մի՛շտ նրա սրտում եմ»: Յուրաքանչյուր պատահար մեր կյանքից ներս մի ազդակ է` մեր կյանքի հունը փոխելու դեպի Եկեղեցի: Եկեղեցին մեր հայրերը անգամ կոչել են Ժամ, որը ժամադրավայր է հանդիսացել մարդ-Աստված հարաբերության մեջ: Պետք է հետ կանգնել մեղքի խավարից և Քրիստոսին հաստատե՛լ մեր սրտում, որպեսզի չնմանվենք այն անմիտ մարդուն, որ միայն նեղության ժամանակ հիշեց Արարչին, բայց արդեն շատ ուշ էր, որովհետև մեղքի խավարը թույլ չտվեց նրան ապաշխարել: Ինչպես ասել է Օգոստինիոս Երանելին. «Նա, ով ստեղծեց քեզ առանց քեզ, չի՛ արդարացնի քեզ, առանց քեզ»:


Մեղքը ծնում է հետևանք, և մեղքն է, որ դժբախտության ու հիվանդության դռներն է գցում մարդուն: Աստվածաշունչն ասում է. «Մեղքի վարձքը մահն է», «Մեղավորը բժշկի ձեռքը կընկնի»։ Ահա թե ինչու է սատանան ԶԼՄ-ներով, հեռուստատեսությամբ ու զանազան մեթոդներով ու հնարքներով մարդուն փորձում ներքաշել մեղքի խավարի մեջ, որպեսզի հիվանդացնի ու կորստյան մատնի նրան, ահա, թե ինչու են այսօր քիմիական մշակում անցած սննդով կերակրում, դրա վատ հետևանքները գիտակցող մարդուն, որպեսզի ժամ առաջ չարը նրան հիվանդության ու դժբախտության դռներին հասցնի:


Քանի դեռ մենք չենք ուզում գիտակցել, թե ում է ձեռնտու, որ մենք լինենք ընչաքաղց, պոռնիկ, կենդանական կենսակերպով ապրող, մեր սեփական` մարդկային նկարագրից զուրկ էակներ, քանի դեռ մենք ջայլամային հարմարավետությունների ենք ձգտում` թանձրացնելով խավարը առանց այն էլ կույր մեր աչքերի համար, մեր մխիթարությունը կլինի ոչ թե հավիտենական կյանքի հույսը, այլ կմնա թումանյանական` «մահը մերն է, մենք` մահինը» կարգախոսը` մահվան անխուսափելիության և ամենազորության մտապատրանքով:


Լիլիթ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Գորիս

Դիտվել է՝ 1897

Մեկնաբանություններ