Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Բա հիմա ով պետք է գործ անի

Բա հիմա ով պետք է գործ անի
13.07.2019 | 23:26

Նիկոլ Փաշինյանը համառորեն չի ցանկանում առաջ նայել, զարգացման նոր տեսլական առաջարկել։ Այսօր էլ Լոռիում «Սմարթ» կենտրոնում իր ողջ ելույթը նվիրել է նախահեղափոխական շրջանին և ինչպես եղավ հեղափոխությունը։ Երկար խոսել է այս մասին ու երբ հերթը հասել է էականին, թե ինչ է անում այսօր իշխանությունը, ոչ մի նորություն։ Երկրի ողջ լծակներին տիրապետող անձը՝ վարչապետը, հայտարարել է, թե այս պետք է անենք, այն պետք է անենք և ի վերջո, Հայաստանն ագրարային երկրից պետք է դարձնենք արդյունաբերական երկիր։ Իսկ Նիկոլ Փաշինյանը տեղյա՞կ է քանի քաղաքական ուժ ու գործիչ է խոսում այս կամ այլ քայլերի «պետք» լինելու մասին։ Նրանք կարող են իրենց թույլ տալ խոսել «պետքերով», բայց երկրի վարչապետ բոլոր հնարավորություններն ունի դրանք իրագործելու։ Բայց ցավոք, Նիկոլ Փաշինյանը միայն «պետք» համարել է իշխանափոխությունը ու բոլոր անելիքները դրա մասին պատմություններով քողարկելը։ Հիմա քաղաքացին շատ բնական հարց ունի Փաշինյանին. «Եթե ասում եք՝ պետք է արդյունաբերական երկիր դառնանք, ու՞մ ասենք, որ այդ գործը գլուխ բերի, եթե անգամ դուք եք դրա անհրաժեշտության մասին խոսում, բայց դրա լուծումը չեք տալիս»։


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1727

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ