«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում՝ պայմանավորված Հայաստանի ղեկավարության դիրքորոշմամբ, որը միտումնավոր փլուզում է հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության հետ։ Այժմ Հայաստան են ուղարկվում զինվորականներ Նորվեգիայից, Կանադայից և ԱՄՆ-ից՝ ԵՄ առաքելությունը վերածելով ՆԱՏՕ-ի առաքելության»,- «Известия»-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։                
 

Սիսիանում արդեն 4-րդ անգամ անցկացվեց Ազնվամորու փառատոնը

Սիսիանում արդեն 4-րդ անգամ անցկացվեց Ազնվամորու փառատոնը
28.07.2019 | 11:48

Շաքիի ջրվեժի հարակից տարածքի հիասքանչ բնության գրկում արդեն 4-րդ տարին անընդմեջ անցկացվել է Ազնվամորու փառատոնը, որը կազմակերպել են Վորլդ Վիժն Հայաստանը և «Վիկտորյա» ազնվամորի արտադրողների խումբը:

«Հյուրասիրում են սյունեցիները» խորագրով փառատոնը հնարավորություն է տվել Սյունիքի մարզի 70 ազնվամորի արտադրողներին ներկայացնելու և վաճառելու իրենց արտադրանքը, և ինչն ամենակարևորն է՝ ծանոթանալ հնարավոր գնորդների հետ հետագա համագործակցության ակնկալիքով:


«Երեխաների բարեկեցությունը ուղղակիորեն կապված է նրանց ընտանիքների բարեկեցության հետ: Արտադրողներին հզորացնելով` Վորլդ Վիժնը նպաստում է նրանց եկամուտների աճին, իսկ արտադրողներն էլ ստացված եկամուտներով կարողանում են ստեղծել բարեկեցիկ միջավայր իրենց երեխաների զարգացման համար», - ասել է Վորլդ Վիժն Հայաստանի Սյունիքի զարգացման ծրագրերի ղեկավար Լենա Կարապետյանը:
Փառատոնի հագեցած օրակարգը ներառել է ազգային և ժամանակակից երգ ու պար, հայկական ավանդական գաթայի և ազնվամորու հյուրասիրություն, խաղարկություններ, մրցույթներ և անակնկալներ: Միջոցառմանը ելույթ են ունեցել Միքայել Ոսկանյանը, DJ Smoke-ը, Սոֆի Դևոյանի Մշակույթի կենտրոնի սաները: Մասնակցիներին ուրախացրել են նաև լարախաղացը և բազմաթիվ այլ մանկապատանեկան խմբեր:


Նախորդ 4 տարիների ընթացքում Վորլդ Վիժն Հայաստանը Սյունիքի մարզում հիմնել է Ազնվամորի արտադրողների 8 խումբ՝ 70 ֆերմերներով: Վորլդ Վիժն Հայաստանի տնտեսական զարգացման ծրագրերն իրականացվում են Տեղական արժեշղթաների զարգացման մոդելով, որի նպատակն է ավելացնել տեղական արտադրողների եկամուտները՝ կոլեկտիվ ջանքերի միջոցով: Վորլդ Վիժնն աջակցում է հիմնականում ոչ բավարար եկամուտ ունեցող ֆերմերներին ՝ ընդլայնելու նրանց պատկերացումը շուկայի պահանջարկի վերաբերյալ, ինչպես նաև զարգացնելու նրանց սակարկելու կարողությունը, ինչը կհանգեցնի արտադրանքից ստացվող շահույթի ավելացմանը: Տնտեսական զարգացման ծրագրերի շրջանակներում Վորլդ Վիժնն անմիջականորեն աշխատում է 8744 համայնքային արտադրողների հետ: Այս միջամտությունների արդյունքում արտադրողների 34976 երեխաների կյանքում արձանագրվել են դրական փոփոխություններ:

Դիտվել է՝ 991

Մեկնաբանություններ