Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Իլհամ Ալիևը հանդիպում են անցկացնում Կրեմլում՝ հայտնում է ՏԱՍՍ-ը։ Երկու երկրների ղեկավարները քննարկելու են ռուս-ադրբեջանական հարաբերությունների հետագա զարգացման և տարածաշրջանային արդի խնդիրներին առնչվող առանցքային հարցեր ։ Ընթացիկ բանակցությունները տեղի են ունենում Լեռնային Ղարաբաղում ռուսաստանյան խաղաղապահ առաքելության ավարտի ֆոնին։                
 

Անյա Լեխներ. «Տիգրան Մանսուրյանը մեր ժամանակների ամենակարևոր կոմպոզիտորներից է»

Անյա Լեխներ. «Տիգրան Մանսուրյանը մեր ժամանակների ամենակարևոր կոմպոզիտորներից է»
06.09.2019 | 15:34

Սեպտեմբերի 5-ին «Մաեստրո Մանսուրյան» համերգաշարի շրջանակներում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը՝ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ ներկայացրեց Տիգրան Մանսուրյանի սիմֆոնիկ ստեղծագործությունները։ Որպես մենակատարներ հանդես եկան թավջութակահար Անյա Լեխները, ջութակահար Անուշ Նիկողոսյանը, դաշնակահար Հայկ Մելիքյանը։


Անյա Լեխները նկատում է, որ ինքը մաեստրո Մանսուրյանի երաժշտության հետ շփվում է 2003 թվականից՝ տարբեր անսամբլների, նվագախմբերի հետ կատարելով նրա ստեղծագործությունները՝ գրված թավջութակի համար։ «Մանսուրյանական արվեստին ծանոթանալու առաջին իսկ պահից նրա երաժշտությունը հուզել է ինձ, եղել հոգեհարազատ, և ես կարծում եմ, որ նա մեր ժամանակների ամենակարևոր կոմպոզիտորներից է»,- ասում է Անյա Լեխները։


Երաժշտագետները նշում են, որ Տիգրան Մանսուրյանը միշտ հավատարիմ է իր ստեղծագործական սկզբունքներին, նրա համար կարևորագույնը եղել են կոմիտասյան ավանդույթները, ազգային հիմքը, և նա կարողացել է այդ ավանդույթները շատ ինքնատիպ կերպով դրսևորել իր ստեղծագործություններում։


Նշենք, որ «Մաեստրո Մանսուրյան-80» համերգաշարը կազմակերպել է Երևանի քաղաքապետարանը՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ։

Դիտվել է՝ 1225

Մեկնաբանություններ