Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

ՀՀԿ-ն դեռ չի շտա­պում

ՀՀԿ-ն դեռ չի շտա­պում
13.09.2019 | 00:37
Ի հե­ճուկս թեժ քա­ղա­քա­կան ա­շուն կան­խա­տե­սող­նե­րի, ՀՀԿ-ում դեռ չեն շտա­պում քա­ղա­քա­կան ակ­տիվ գոր­ծո­ղու­թյուն­ներ ձեռ­նար­կել։ «Իշ­խա­նը մտա­ծում է»,- կա­սեր հայտ­նի ֆիլ­մի հե­րո­սը։ Թե այդ մտա­ծում­նե­րի ար­գա­սիքն ինչ­պի­սին ու երբ կլի­նի, ՀՀԿ-ից չեն շտա­պում գաղտ­նա­զեր­ծել։ «Հետևում ենք զար­գա­ցում­նե­րին»,-կարճ փո­խան­ցեց ՀՀԿ-ա­կան մեր աղ­բյու­րը, հա­վե­լե­լով, որ ա­ռանց ի­րենց էլ իշ­խա­նու­թյու­նը քանդ­վում է, իսկ հիաս­թա­փու­թյան ա­լի­քը` մե­ծա­նում։ Վս­տա­հեց­րին, որ ՀՀԿ-ն դեռ ռե­սուրս­նե­րը ճշգր­տե­լու, հա­վա­քագ­րե­լու, վե­րա­կազ­մա­վոր­վե­լու օ­րեր է ապ­րում։
Սեր­գեյ ՍԱ­ՂՈՒ­ՄՅԱՆ
Դիտվել է՝ 1992

Մեկնաբանություններ