Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում վերաբացվելու է Վեհարանը

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում վերաբացվելու է Վեհարանը
18.09.2019 | 22:11

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում վերաբացվելու է Վեհարանը` Ամենայն Հայոց Կաթողիկոսների նստավայրը։ Հայրապետանիստը կառուցվել է մեկ դար առաջ` մեծանուն Ալեքսանդր Մանթաշյանի մեկենասությամբ։ Վեհարանը հիմնանորոգվել է գործարար և բարեգործ Սամվել Կարապետյանի և նրա ընտանիքի բարերարությամբ։ Վեհարանի հմնարկեքի արարողությունը կատարվել է 1910-ի հունիսի 6-ին Մատթեոս Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի ձեռամբ։ Հիմնական շինարարական աշխատանքներն ավարտվել են 1914-ին՝ Տ.Տ. Գևորգ Ե Ամենայն Հայոց Կաթողիկոսի գահակալության ժամանակ:

Դիտվել է՝ 501

Մեկնաբանություններ