Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Մայր Աթոռ. Խորապես ցավում ենք, որ աշխարհահռչակ BBC-ն շարունակում է անմիտ պատմությունների հրապարակումը

Մայր Աթոռ. Խորապես ցավում ենք, որ աշխարհահռչակ BBC-ն շարունակում է անմիտ պատմությունների հրապարակումը
24.09.2019 | 22:27

Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը հաղորդագրություն է տարածել.
«Խորապես ցավում ենք, որ աշխարհահռչակ BBC-ն, թերևս ապակողմնորոշված սեփական թղթակիցների ու անձնական շահագրգռվածություն ունեցող այլ անհատների կողմից, շարունակում է անմիտ պատմությունների հրապարակումը։


Այս պատմությունները բխում են բացառապես Հայ Առաքելական Եկեղեցու կողմից իրենց հակականոնական ընթացքի և վարքագծի համար կարգալույծ հռչակված որոշ անհատների շահերից` նպատակ ունենալով անվանարկել մեր Ազգային Եկեղեցին։
Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին` իր աշխարհասփյուռ թեմերով, ծխական համայնքներով ու բարեպաշտ ժողովրդով շրջապատված, ուժեղ ու միասնական է առավել, քան երբևէ։ Մայր Աթոռի համար անընդունելի է BBC լրատվամիջոցի այսպիսի վարքագիծը»:

Դիտվել է՝ 737

Մեկնաբանություններ