Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Ճա­նա­պարհ, որ տա­նում է դե­պի Ա­բո­վ­յան 16

Ճա­նա­պարհ, որ տա­նում է դե­պի Ա­բո­վ­յան 16
27.09.2019 | 01:23
ՆԿԱՐ­ՉԻ ՀՐԱ­ՊԱ­ՐԱ­ԿՈՒՄ՝ ՆԿԱՐ­ՉԻ ԿՈ­ԹՈ­ՂԸ
(հան­դգ­նու­թյուն)
Ա­յո՛, իմ պատ­վար­ժան ու ար­վես­տա­սեր ըն­թեր­ցող­ներ, այ­սօր անհ­րա­ժեշտ է Ազ­նա­վու­րի, մեծ հա­յի և շան­սո­նիեի ա­նու­նը կրող հրա­պա­րա­կը վե­րան­վա­նել Նկար­չի հրա­պա­րակ։ Գրե­ցի սույ­նը և իս­կույն էլ կռա­հե­ցի, որ ա­ռա­ջարկս, թե­պետ ա­ռա­քե­լա­կան է, այ­դու­հան­դերձ, ան­հար­կի կր­քեր կբոր­բո­քի և նվաս­տիս կգա­մի ա­նար­գան­քի թու­ջե­ձույլ սյա­նը, զի տիար Շառ­լը ազ­գա­յին խոր­հր­դան­շան է, բնա­կա­նա­բար, ան­ձեռ­նմ­խե­լի ար­ժեք է։ Սա­կայն ա­ռա­ջարկս չեմ մեր­ժում, պար­զա­պես այն ձևա­փո­խում եմ, որ և՛ գորշ գայ­լը կուշտ լի­նի, և՛ ամ­լիկ գառ­նուկ­նե­րը չպա­կա­սեն։
Ազ­նա­վու­րի հրա­պա­րա­կը կազ­մա­վոր­վել է առևտրա­շահ («Երևան» հյու­րա­նոց), մշա­կու­թա­գոր­ծա­րա­րա­կան («Մոսկ­վա» կի­նո­թատ­րոն) և զուտ ար­վես­տա­յին (Հա­յաս­տա­նի նկա­րիչ­նե­րի միու­թյուն) կա­ռույց­նե­րով։ Գե­րիշ­խող է Հա­յաս­տա­նի նկա­րիչ­նե­րի միու­թյու­նը կամ նկար­չի տու­նը։ Եվ, ա­հա­վա­սիկ, են­թաա­ռա­ջարկս՝ Ազ­նա­վու­րի հրա­պա­րա­կի նկար­չի տա­նը հա­րող (այն է՝ «Երևան» հյու­րա­նո­ցից շր­ջա­դարձ­վող և մինչև ՀՆՄ հաս­նող ջրա­վա­զա­նա­մերձ տա­րած­քը) զա­տել և ան­վա­նա­կո­չել Նկար­չի հրա­պա­րակ և այն­տեղ տե­ղա­կա­յել նկար­չի խոր­հր­դան­շա­կան կո­թո­ղը։
Ե­ՌԱ­ՀԱՐԿ ՏԱ­ՃԱ­ՐՈՒՄ
(ի խո­րոց սր­տի)
Նկար­չի հրա­պա­րա­կով քայ­լենք դե­պի Նկար­չի տուն։ Մուտ­քը ի­մաս­տա­վոր­ված է ՀՆՄ ա­ռա­ջին նա­խա­գահ, ժո­ղովր­դա­կան նկա­րիչ և ազ­գա­յին գոր­ծիչ Ա­րա Միհ­րա­նի Սարգ­սյա­նի կի­սանդ­րիով, հե­ղի­նա­կը նշա­նա­վոր Նի­կո­ղա­յոս Նի­կո­ղո­սյանն է։ Աջ դի­մա­պա­տին փակց­ված է գե­ղա­քան­դակ մի հու­շա­քար՝ նվիր­ված միու­թյան կազ­մա­վոր­ման 70-ա­մյա­կին։ Հե­ղի­նա­կը շնոր­հա­շատ ստեղ­ծա­գոր­ծող Գա­գիկ Ղա­զա­րյանն է։ (Ի դեպ, տիար Ա­րան «Նե­մե­սիս» գոր­ծո­ղու­թյան մաս­նա­կից է, ազ­գա­յին ա­հա­բեկ­չու­թյան ա­մե­նաե­րի­տա­սարդ ան­դա­մը)։ Բա­ցում ենք Նկար­չի տան դու­ռը, հայ­տն­վում ենք շքեղ նա­խաս­րա­հում։ Այս­տեղ է կեր­պար­վես­տը մեզ պա­րու­րում և մղում վե­հաց­ման, ա­ռող­ջաց­ման, ներ­քին հարս­տաց­ման։ Առջևում «Շեդևր» մաս­նա­վոր պատ­կե­րաս­րահն է, դե­պի աջ՝ ցու­ցա­հան­դե­սա­յին հա­մա­լի­րը՝ ե­րեք ցու­ցաս­րահ­նե­րով։ Ցու­ցա­հան­դես­ներ են 1-ին, 2-րդ և 3-րդ հար­կե­րի ցու­ցա­հան­դե­սա­յին դահ­լիճ­նե­րում։ Ա­ռա­ջին հար­կում, դի­ցուք, հան­րա­պե­տա­կան ցու­ցա­հան­դես է՝ նվիր­ված ՀՆՄ կազ­մա­վոր­ման հեր­թա­կան հո­բե­լյա­նին։ Երկ­րորդ հար­կի դահ­լի­ճը հրա­վի­րում է թե­մա­տիկ ցու­ցադ­րու­թյան, ա­սենք, «Ա­շու­նը լեռ­նաշ­խար­հում» խո­րագ­րի ներ­քո։ Իսկ եր­րորդ հար­կի ցու­ցաս­րա­հում ե­րեք ըն­կեր ներ­կա­յա­ցել են մեզ «Թեր­լե­մե­զյա­նից մինչև Ա­բո­վյան 16» ու­շագ­րավ նկա­րա­հան­դե­սով։ Վա­յելք է, ու­րիշ ո­չինչ։
Կեր­պար­վես­տը պետք է մեր­ձե­նա ժա­մա­նա­կա­կից մար­դուն, մար­դը (ի­մա` քա­ղա­քա­ցին) պի­տի գի­տակ­ցի կեր­պար­վես­տի հզոր դերն ու նշա­նա­կու­թյու­նը իր կյան­քում, երբ հա­ճախ ան­զոր է ժա­մա­նա­կի բազ­մաբ­նույթ հե­ղե­ղում­նե­րին դեմ-հան­դի­ման կանգ­նած։ Հու­շենք, թե ինչ է ա­սել դա­րեր ա­ռաջ երևե­լի ի­մաս­տա­սեր Գրի­գոր Տաթևա­ցին. «Ար­վես­տում մենք ճա­նա­չում ենք աշ­խար­հը և ի­րա­կան կյան­քը, կա­րո­ղա­նում ենք զա­տել ճշ­մա­րի­տը ստից»։
Ա­ՊԱ­ՔԻ­ՆՈՒՄ
(հոր­դո­րա­գիր)
Գե­ղան­կա­րիչ Սե­դա Բե­քա­րյա­նը տա­րի­ներ ա­ռաջ ան­հա­տա­կան ցու­ցա­հան­դես էր բա­ցել Ֆրան­սիա­յում։ Այ­ցե­լու­նե­րից մե­կը, պատ­կա­ռազ­դու մի ֆրան­սիա­ցի, ցու­ցա­հան­դե­սում գնում է «Ծաղ­րա­ծու­ներ» շար­քից մի կտավ։ Եր­կու օր անց, վե­րայ­ցե­լե­լով, խոս­տո­վա­նում է, որ դա­դա­րել է ա­պա­քին­վել խոր ընկ­ճախ­տից, հո­գե­բույ­ժին այ­ցե­լե­լով։ ՈՒղ­ղա­կի ժա­մե­րով դի­տում է «Ծաղ­րա­ծու» նկա­րը։ Խոր ընկ­ճախ­տի մեջ էր պա­րո­նը հայ­տն­վել ան­մո­ռա­նա­լի կո­ղակ­ցու­հուն կորց­նե­լով։ Յու­րա­քան­չյուր նկա­րա­հան­դե­սում, հա­վա­տա­ցեք, ա­պա­քի­նող ստեղ­ծա­գոր­ծու­թյուն­ներ կան։ Նե­րանձ­նա­կան փոր­ձով եմ հա­մոզ­վել։ Երբ ինձ հու­զա­կան ցն­ցա­կաթ­վա­ծի է են­թար­կում այս կամ այն մշա­կույ­թի գործ­չի կքանս­տու­մը իշ­խա­նա­վո­րի ա­ռաջ, ել­քը գտ­նում, կազ­դուր­վում եմ որևէ սյուր­ռեա­լիս­տա­կան գործ ըմ­բոշխ­նե­լով։
Երբ նախ­կին օս­լա­յաօ­ձիք իշ­խա­նա­վո­րը, ո­րը լայն­քով ու եր­կայն­քով կե­ղե­քել է եր­կի­րը իշ­խա­նազ­րկ­վե­լով, վաղ լու­սա­բա­ցին հու­դա­յաժ­պիտ հա­մալ­րում է ընդ­դի­մա­դիր­նե­րի մար­տա­գուն­դը, սփոփ­վում եմ եր­գի­ծան­կա­րի և ծաղ­րա­քան­դա­կի ա­ռաջ ար­ձա­նա­նա­լով։
Նյար­դե­րը ա­պա­քի­նե­լու հրա­շա­լի «դե­ղա­մի­ջոց» են բնան­կար­նե­րը։ Յու­րա­քան­չյուր կտավ ինք­նին մի հն­գօ­րյա հան­գիստ է ծո­վա­փում, ան­տա­ռի խոր­քում թաքն­ված տնա­կում, կամ էլ հե­ռա­վոր լեռ­նե­րում։ Նկար­նե­րից ա­լե­ծուփ դուրս է սա­հում, եր­բեմն ուղ­ղա­կի հոր­դում է հանց հացն հա­նա­պա­զօր կե­նա­րար, լույ­սի նման ար­դար և ա­ռա­ջին ձյան պես գե­րիչ է­ներ­գիա։
Քա­նի որ բնան­կարն ինք­նին խոհ է, հի­շո­ղու­թյուն, կա­րոտ է և տոն է։
Այս­պի­սով, խոր­հենք, հի­շենք, կա­րո­տենք և հա­մակ­վենք տո­նով՝ նկա­րա­հան­դես­նե­րում։
ԿԱՆ­ԽԱ­ԳՈՒ­ՇԱԿ ԿԵՐ­ՊԱՐ­ՎԵՍՏ
(ա­հա­զանգ)
Եր­բեմն նկա­րի­չը կան­խա­գու­շակ է։ Ան­բա­ցատ­րե­լի նե­րըմբ­ռն­մամբ նա տես­նում է գա­լիք օ­րե­րի ար­հա­վիր­քը։ 1980-ին Կա­րեն Սմ­բա­տյա­նը վրձ­նեց Վա­րու­ժան Վար­դա­նյա­նի դի­ման­կա­րը։ Վա­րու­ժա­նը մայ­րա­քա­ղա­քի կեր­պար­վես­տա­յին այ­ցե­տոմ­սե­րից էր, տա­կա­վին ե­րի­տա­սարդ ար­դեն հան­րա­ճա­նաչ էր իր տա­ղան­դով, տես­քով և ինք­նա­մե­ծա­րան­քով։ Հաղ­թա­հա­սակ էր Վա­րու­ժա­նը, և գե­ղա­դեմ էր նա։ Սմ­բա­տյա­նը նրան պատ­կե­րեց ներ­քին և դեռ ան­հայտ տկա­րու­թյան դրոշ­մը դեմ­քին։ Վա­րու­ժանն անս­պա­սե­լի հի­վան­դա­ցավ և վախ­ճան­վեց 2011-ին, դի­ման­կա­րի ա­րա­րու­մից 31 տա­րի անց։
Վա­րու­ժա­նին ար­տա­քուստ, նաև օժտ­վա­ծու­թյամբ, նման էր գե­ղան­կա­րիչ Կա­րո Մկրտ­չյա­նը (1951-2011 թթ.), ո­րի ե­ղե­րա­կան վախ­ճա­նը հա­նե­լուկ է մինչ օրս։ 1984-ին նա պատ­կե­րել է հայ­կա­կան ա­նա­րյուն ե­ղե­րեր­գը՝ զանգ­վա­ծա­յին ար­տա­գաղ­թը ան­կախ պե­տա­կա­նու­թյան օ­րոք։ Նկարն ան­վան­ված է «Ճա­նա­պար­հին»։ Գի­շեր է։ Ըն­տա­նի­քը (երկ­րի խոր­հր­դա­նի­շը) սայ­լի վրա է նս­տեց­նում ծե­րե­րին ու մա­նուկ­նե­րին։ Հայրն ու մայ­րը ող­բեր­գո­րեն հրա­ժեշտ են տա­լիս հայ­րե­նի­քին։ Թի­կուն­քով դե­պի դի­տո­ղը, մե­կու­սի կանգ­նած է մի սե­գա­հա­սակ այր՝ սև թիկ­նո­ցը հա­գին։ Թիկ­նո­ցի ներք­նա­հատ­վա­ծը գու­նա­վոր­ված է, ձախ թևը կար­միր-ծի­րա­նի վառ գույ­ներ է լու­սար­ձա­կում, ին­չը, հա­վա­նա­բար, խոր­հր­դա­նշում է վե­րա­դար­ձի հույ­սը։
Կան­խա­գու­շակ էր Ռու­բեն Ա­րուտ­չյա­նը իր «Ան­վեր­նա­գիր» պլա­կա­տով (1987 թ.)։ Եր­կի­րը հայ­տն­վե­լու է բնա­պահ­պա­նա­կան ա­ղե­տի շե­մին, ա­հա­զան­գում է նա զուսպ, սա­կայն խիստ ար­տա­հայ­տիչ հո­րին­ված­քով։ Հայ­տն­վե­ցինք։  Առ­հա­սա­րակ յու­րա­քան­չյուր նկա­րա­հան­դե­սում կա­րող ենք հայտ­նա­բե­րել մեր վաղ­վա օր­վա, պայ­ծառ գա­լի­քի, նաև զար­թոն­քի ազ­դա­կան­չե­րը։
Մի՛ զլա­ցեք և այ­ցե­լեք Ա­բո­վյան 16, իշ­խա­նա­կա­ռա­վա­րա­կան հան­գու­ցա­յին օ­ղակ­ներն զբա­ղեց­նող այ­րեր և տիկ­նայք։
Հա­վա­տա­ցե՛ք, չեք փոշ­մա­նի։
Վս­տա՛հ ե­ղեք, որ կշա­հեք։
ՎՐ­ՁԻ­ՆԸ ՇԵ­ՓՈՐ Է, ԿՏԱ­ՎԸ՝ Ա­ՌԱ­ԳԱՍՏ
(հաղ­թար­շավ)
Երբ մթ­նում է օ­րը, վառ­վում են ցու­ցաս­րա­հի ան­տե­սա­նե­լի լապ­տեր­նե­րը։ Ստեղ­ծա­գոր­ծու­թյուն­նե­րը (նկար և քան­դակ, դե­կո­րա­տիվ-կի­րա­ռա­կան աշ­խա­տանք և գրա­ֆի­կա­կան դրսևո­րում­ներ) գույ­նով, գծով, ծա­վա­լով և լու­սաստ­վե­րով ա­ռար­կա­յա­նում են, միա­ժա­մա­նակ պա­րուր­վում ե­թե­րա­ցոլ­քա­յին ինչ-որ խոր­հր­դա­վո­րու­թյամբ։
Արևի լույ­սի ներ­քո վե­րոն­շյա­լը այլ խոր­հուրդ ու­նի, ա­ռա­վել գի­տակ­ցո­րեն է ըն­կալ­վում, սա­կայն մե­ղե­դի­նե­րը հն­չում են լու­սա­բա­ցի ցայ­տու­նու­թյամբ, մի խոս­քով՝ այլ աշ­խարհ է, զի նկա­րիչն ու քան­դա­կա­գոր­ծը ա­վան­դա­բար ա­րա­րում են ո­գեպ­նդ­ված արևի լույ­սով։
(Ի դեպ, կեր­պար­վես­տի երփ­նա­գիր արևը նրանց հետ էր ան­գամ ցուրտ ու մութ, օր­հա­սա­կան, բայց և այն­պես հե­րո­սա­կան ե­ռա­մյա­կում՝ 1991-1994 թվա­կան­նե­րին)։
Արևի լույ­սը կեր­պար­վես­տի ան­քեն «հա­վա­տաքն­նիչն է»։ Նկա­րի­չը (ան­շուշտ, նաև քան­դա­կա­գոր­ծը) նրա «զոհն» է և «հե­րո­սը»։ Զի կեր­պար­վես­տի ստեղ­ծա­գոր­ծու­թյու­նը ար­վես­տա­նո­ցում ըն­դա­մե­նը գնա­հա­տող մի զույգ աչք ու­նի՝ հե­ղի­նա­կը։ Հե­ղի­նակն իր աշ­խարհ-նե­րաշ­խարհ ար­վես­տա­նո­ցում միայ­նակ է իր ա­րար­ման ա­ռաջ։ Հան­դի­սա­տես­ներն են մյուս ստեղ­ծա­գոր­ծու­թյուն­նե­րը։ Նրանց քն­նա­խույզ, եր­բեմն խան­դոտ հա­յացք­նե­րի ու­ղեկ­ցու­թյամբ էլ ա­րար­չա­կան տք­նան­քը լու­սա­վոր մի օր հաս­նում է ցու­ցա­սրահ։
Եվ սկս­վում է փոր­ձու­թյու­նը, զի նկա­րա­հան­դե­սա­յին մի­ջա­վայ­րը այլ գե­ղա­գի­տա­կան պա­հանջ ու­նի, ար­վես­տա­նո­ցի և ցու­ցաս­րա­հի նե­րըմ­բռ­նում­ներն այլ են, ար­վես­տա­նո­ցում ստեղ­ծա­գոր­ծու­թյու­նը նկար­չի և նրա հյուր-ար­վես­տա­սե­րի հետ խո­սում է «դու»-ով։ Ցու­ցաս­րա­հում այլ է ե­ղա­նա­կը, մերթ ար­փին է վա­նում ամ­պը, մերթ էլ մի­ջան­ցա­հո­վիկն է զե­փյուռ սփ­ռում։ Այս ու այն­տեղ խմբ­վում են գոր­ծըն­կեր-նկա­րիչ­նե­րը, ծա­նոթ-ան­ծա­նոթ ար­վես­տա­սեր­նե­րը և... հան­րա­պե­տու­թյան ղե­կա­վա­րու­թյան ու­ղերձ­նե­րը, այն է՝ բա­ժա­կա­ճա­ռա­յին թունդ (և ան­գո) նվի­րու­մով ա­փեափ ա­լե­կոծ­վող շնոր­հա­վո­րանք­նե­րը։
1991-ից, այն է՝ ան­կախ պե­տա­կա­նու­թյան հաս­տա­տու­մից ի վեր և մինչ օրս երկ­րի վե­րին ա­տյա­նները այցելում են Ա­բո­վյան 16, նախ՝ ու­շի ու­շով ունկ­նդ­րում են ցու­ցա­հան­դե­սի բաց­ման խոս­քը, այ­նու­հետև ի խո­րոց սր­տի զմայլ­վում են ցու­ցադ­րան­քով և, վեր­ջա­պես, փրկ­չա­կան խոս­տում­ներ են շռայ­լում (ո­րոնք րո­պե անց շր­ջա­հա­յա­ցո­րեն մո­ռաց­վում են) և ճե­մա­քայլ­քով հե­ռա­նում են։
Նրանք ցու­ցա­հան­դես­նե­րում ա­պա­քին­վում են, չկաս­կա­ծեք, զի գի­տակ են կյան­քի խոր­քա­յին խն­դիր­նե­րին։
Նրանք կան­խա­գու­շա­կում­նե­րին են հե­տևում, քան­զի ի­րենց ա­պա­գան ա­մենևին ա­նամպ ու բա­րե­բեր չէ։
Սա­կայն նրանք ռազ­մա­վա­րա­կան հա­մա­ռու­թյամբ մո­ռա­նում են կտավ գնել, քան­դակ ձեռք բե­րել, ին­չու չէ, գնել-ձեռք բե­րել հան­րա­պե­տա­կան նկա­րա­հան­դե­սի ողջ գե­ղա­ցոլք և ի­մաս­տա­լիցք ցու­ցադ­րան­քը։ Դե ես ո՞նց դի­մա­նամ ինձ բռ­նա­խե­ղող փոր­ձու­թյա­նը և չգո­չեմ սա­րերն ի վեր, կիր­ճերն ի վար՝ թող զրն­գուն կան­չեն ձեր ա­կանջ­նե­րը, Խոր­հր­դա­յին Հա­յաս­տա­նի կո­մու­նիստ ղե­կա­վար­ներ Գրի­գոր Հա­րու­թյու­նյան և Յա­կով Զա­րու­բյան, Ան­տոն Քո­չի­նյան և Կա­րեն Դե­միր­ճյան, զի գեր­հո­գա­տար էիք Հա­յաս­տա­նի նկա­րիչ­նե­րի միու­թյան (ի­մա՝ Ա­բո­վյան 16-ի), հայ նկա­րիչ­նե­րի, ազ­գա­յին կեր­պար­վես­տի, ի վեր­ջո՝ ազ­գա­յին պե­տա­կա­նու­թյան նկատ­մամբ։ Հա­վերժ հի­շա­տակ ձեզ։
Ի ՀԵ­ՃՈՒԿՍ ՎԵՐ­ՋԱ­ԲԱ­ՆԻ
Ազ­գա­յին կեր­պար­վեստն այժմ զար­գա­նում է ինք­նա­բավ, նկա­րի­չը նկա­րում է, քան­դա­կա­գոր­ծը քան­դա­կում է, Ա­բո­վյան 16-ում ցու­ցա­հան­դես­նե­րը հա­ջոր­դում են մե­կը մյու­սին։ Պե­տու­թյու­նը (ի­մա՝ իշ­խա­նա­կա­ռա­վա­րա­կան հա­մա­կար­գը) խո­հե­մա­բար (ազ­գա­յին կեր­պար­վես­տը ա­մեն գնով լու­սանց­քա­վո­րող ար­տա­քին վար­կա­տու­նե­րը հույժ գնա­հա­տում են 3-րդ հան­րա­պե­տու­թյու­նը ղե­կա­վա­րող հայ վար­կա­ռու­նե­րի ու­շիմ խո­հե­մու­թյու­նը) լվա­ցել է ձեռ­քերն ու հայ ար­դի կեր­պար­վես­տի ա­ռա­գաս­տա­նա­վին ծո­վե­րի փո­խա­րեն նա­վար­կու­թյան է մղել «Կա­րա­պի լճում»։
Վրեժ Ա­ՌԱ­ՔԵ­ԼՅԱՆ
Դիտվել է՝ 3747

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ