ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը, պաշտոնը լքելուց առաջ, հրաժեշտի խոսքում ասել է, որ ՈՒկրաինայում խաղաղության հասնելը պարադոքսալ կերպով կախված է Կիևին մատակարարվող զենքի քանակից։ Նա նաև նշել է, որ պետք է խաղաղ բանակցություններ վարել Ռուսաստանի մասնակցությամբ, և վստահություն է հայտնել, որ ՈՒկրաինան կդառնա դաշինքի անդամ։               
 

Հայաստանի լեհական և հունական համայնքները` մեկ հարկի տակ

Հայաստանի լեհական և հունական համայնքները` մեկ հարկի տակ
30.09.2019 | 13:59

Հովհաննես Շարամբեյանի անվան Ժողովրդական արվեստի կենտրոն, «Եվրոպական ժառանգության օրեր» ծրագրի շրջանակում, տեղի ունեցավ Հայաստանում լեհական և հունական համայնքների համատեղ համերգը: Միջոցառման սկզբում լեհական համայնքը ներկայացրեց լեհական ազգային երգեր: «Իրատեսի» հետ զրույցում լեհական համայնքի ղեկավար Լիանա Հարությունյանը ասաց, որ համայնքը 1996-ից Հայաստանում գրանցված 11 ազգային փոքրամասնություներից մեկն է: Միջոցառումը նախաձեռնել էր հունական համայնքը, և իրենք մեծ ուախությամբ ընդունել են հունական համայնքի ղեկավար Մարիա Լազարևայի` միջոցառմանը մասնակցելու առաջարկը: Համայնքում դասավանդում են լեհերեն, մշակույթի պատմություն, ֆիլմեր են դիտում, մարզական միջոցառումներ են կազմակեպում, նշում են ազգային տոները: Երգեցողություն են սովորում 5-6 տարեկանից: Երգչուհիները հիմնականում լեհական արմատներ ունեն, կան նաև ուղղակի Լեհաստանով և լեհերենով հետաքրքրվող հայեր:

Հունական համայնքի մասին տեղեկություն մեզ տրամադրեց պարուսույց Կենս Իսպիրյանը (Լազարև): Այն հարցին, թե ինչպես ծագեց այսպիսի պարախումբ ունենալու միտքը, պարոն Կենսն ասաց, որ դա իր հույն մոր երազանքն էր, ու քանի որ ինքը վաղուց է պարարվեստի մեջ, ձեռնամուխ եղավ այդ երազանքի իրականացմանը: Ամեն ինչ սկսել են զրոյից, անձնական միջոցներով: Հետաքրքիրն այն է, որ բոլոր պարերը Կենս Իսպիրյանն ինքն է բեմադրել: Այդ պարերը ոչ ոք չի տեսել, դրանք աշխարհին հայտնի հունական պարերը չեն («Սիրտակի», «Հասակի»…): Պարզապես նա հունական պարարվեստի գիտակ է և կարողացել է այդ հրաշալի պարերը ստեղծել: Տղաներից մեկն էլ շատ գեղեցիկ երգում էր: Կարծում եմ` հիանալի միջոցառում ստացվեց, գոհ էին թե տանտերերը, թե հյուրերը:


Անժելա ՎԱՐԴԱՆՅԱՆ

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 17655

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ