«Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու համար Հավաքական Արևմուտքը, ՈՒկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը հետխորհրդային տարածքի այլ հատվածներում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, խարխլելու Ռուսաստանին տարածաշրջանի երկրների հետ կապող դաշինքային և գործընկերային հարաբերությունները: Ռուսաստանը կշարունակի զարգացնել փոխադարձ հարգալից և փոխշահավետ համագործակցություն տարածաշրջանի բոլոր պետությունների հետ»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։                
 

Անգամ ոչ­խարն էլ կհաս­կա­նա, որ միա­սե­ռա­կան­նե­րին ի­րա­վունք­ներ տա­լը գայ­թակ­ղութ­յուն գցել է նշա­նա­կում

Անգամ ոչ­խարն էլ կհաս­կա­նա, որ միա­սե­ռա­կան­նե­րին ի­րա­վունք­ներ տա­լը գայ­թակ­ղութ­յուն գցել է նշա­նա­կում
04.10.2019 | 00:03
Մե­ծար­գո հոգևոր հայ­րեր, վե­հա­փառ Տեր, ձեր հայտ­նած կար­ծի­քը, որ դեմ եք այ­լա­սեր­վա­ծու­թյան քա­րոզ­չու­թյա­նը, լավ է, պար­տա­վոր­վա­ծու­թյուն, բայց դեռ բա­վա­րար չէ ազգ-ե­կե­ղե­ցի դիր­քո­րո­շում ար­տա­հայ­տե­լու հա­մար:
Քրիս­տո­սի զո­րու­թյամբ և զո­րու­թյամբ Սուրբ Հո­գու՝ հան­դի­մա­նել է պետք իշ­խա­նու­թյուն­նե­րին, որ նման զազ­րանք են ցան­կա­նում թույլ տալ, ա­նար­գանք մեր ժո­ղովր­դի ու սուրբ հայ­րե­րի ա­վան­դա­կան հա­վա­տի հան­դեպ՝ այդ սր­բապղ­ծու­թյու­նը «սեր ու հան­դուր­ժո­ղու­թյուն» ան­վա­նե­լով:
Ո՛չ միայն ո՛չ ա­սենք Ստամ­բու­լյան սա­տա­նա­յու­թյա­նը` իր տա­րա­տե­սակ դրսևո­րում­նե­րով, այլ նաև հան­դի­մա­նենք նման զազ­րանք­նե­րի ջա­տա­գով­նե­րին` ի­րենց սո­րոս­նե­րի և պիղծ ԵՄ-յան­նե­րի հետ: Եվ հան­դի­մա­նենք ա­ռա­քյալ­նե­րի դրած սահ­մա­նա­կա­նով.
«Եվ չի կա­րե­լի չհա­մա­ձայն­վել ան­խար­դախ տրա­մա­բա­նու­թյան հետ, որ նման ախ­տե­րին ի­րա­վունք­ներ տա­լը ա­վե­լի՛ մեծ գայ­թակ­ղու­թյան խայ­տա­ռա­կու­թյուն է, ա­վե­լի՛ մեծ դա­տաս­տա­նի են­թա­կա, քան միայն հա­վա­նու­թյու­նը: Ո­րով­հետև նման կեղծ ու սար­քո­վի ի­րա­վունք­նե­րով տկար­նե­րը գայ­թակղ­վում են և պղ­ծու­թյամբ ընկ­նում, բնա­կա­նա­բար, նրանց խեղ­ված ճա­կա­տագ­րե­րի դա­տաս­տան­նե­րը Աստ­ված ո­րո­նե­լու է նման պիղծ օ­րենք ու զազ­րե­լի ի­րա­վունք սահ­մա­նադ­րող­նե­րից ու դրանք հաս­տա­տող­նե­րից: Նաև այն կա­րող ու­ժե­րից, ով­քեր զո­րեղ են, բայց չեն հան­դի­մա­նում, թե՝ ին­չո՞ւ եք փոր­ձում այ­լա­սե­րել մե՛ր հայ­րե­նի­քը, ձե՛ր հայ­րե­նի­քը, մեր հայ­րե­րի հայ­րե­նի­քը, մեր և ձեր զա­վակ­նե­րի ա­պա­գա՛ հայ­րե­նի­քը: Մի՞­թե ու­րա­նա­լու եք ձեր ե­րե­սի մյու­ռո­նը, խա­չի դրոշ­մը, սուրբ պա­տա­րագն ու սուրբ Հա­ղոր­դու­թյու­նը, ո­րոն­ցով զո­րա­ցաք և վեր ե­լաք պաշ­տո­նյա դառ­նա­լու: Երբ նա­խա­պես գի­տեիք, որ պի­տի նման պղ­ծու­թյուն­նե­րից փախ­չել ու գար­շել, և ոչ թե դրանց օ­րեն­քի ուժ տալ կամ դրանց հա­մար երբևէ չե­ղած ու ան­բա­նա­կան «ի­րա­վունք ու ար­դա­րա­ցում­ներ» ո­րո­նել:
Իսկ երբ Աստ­ված է հա­տու­ցում պա­հան­ջում ու թե ինչ­պի­սին է այդ պա­հան­ջը, այդ մա­սին սուրբ Պո­ղոս ա­ռա­քյա­լը այս­պես է հայտ­նում. «Ո՞վ կկա­րո­ղա­նա կանգ­նել կեն­դա­նի Աստ­ծո դեմ, քա­նի որ Աստ­ված իր հա­կա­ռա­կորդ­նե­րին լա­փող կրակ է: Մով­սե­սի օ­րեն­քը ար­հա­մար­հած մե­կին ա­նո­ղոր­մա­բար սպա­նում էին եր­կու կամ ե­րեք մար­դու վկա­յու­թյամբ: Իսկ որ­չա՜փ ա­վե­լի խիստ պատ­ժի ար­ժա­նի պի­տի հա­մա­րեք նրան, ով ոտ­նա­հա­րել է Աստ­ծու Որ­դուն և ան­մա­քուր հա­մա­րել նոր ուխ­տի ա­րյու­նը, ո­րով մաքր­վել է ին­քը և ա­նար­գել Շնոր­հի Հո­գին: Ար­դարև, ճա­նա­չում ենք նրան, ով ա­սաց. Ի՛մն են վրեժխ­նդ­րու­թյուն­նե­րը, և Ես պի­տի հա­տու­ցե՛մ,- ա­սում է Տե­րը: Եվ դար­ձյալ. Տե՛­րը պի­տի դա­տի Իր ժո­ղովր­դին: Ա­հա­վո՛ր է ընկ­նել կեն­դա­նի Աստ­ծու Ձեռ­քը» (Եբ­րա­յե­ցի­նե­րին 10:26-31):
Երևում է, ո­մանք, Բաա­ղա­մի ա­տե­լի վար­դա­պե­տու­թյամբ չա­րի փչաց­մանն են մատ­նում մեր հայ­րե­նին, ի­րե՛նց իսկ հայ­րե­նին (Բաա­ղա­մը մի մար­գա­րե էր, որ դրա­մի ա­գա­հու­թյու­նից, կա­շառ­քին ձեռք եր­կա­րե­լու սև սր­տով՝ հայ­րե­նի ա­ռա­քի­նու­թյուն­ներն ու սր­բու­թյուն­ներն էր ու­րա­նում, և իր հայ­րե­նի­քը պղ­ծե­լով վայր գցել էր սո­վո­րեց­նում խրա­տում հա­կա­ռա­կոր­դին): Նույնն է այ­սօր, ե­թե սահ­մա­նադ­րու­թյամբ պղ­ծու­թյու­նը որ­պես ի­րա­վունք են ըն­դու­նում:
Ե­կե՛ք մեր ի­րա­կան Քրիս­տո­սի ար­դար ու փա­ռա­վոր պսա­կը չգ­ցենք եվ­րո­պա­կան 666 չա­րի նշա­նը կրող կեղծ քրիս­տո­սի գե­րան­հե­թե­թու­թյուն­նե­րի, գե­րայ­լա­սե­րու­թյուն­նե­րի, գեր­գայ­լու­թյուն­նե­րի ոտ­քե­րի տակ: Ե­կե՛ք մեր Հայ­րե­րի գո­վես­տին ար­ժա­նա­նա­լու գոր­ծեր ա­նենք և ոչ թե նրանց նզով­քի վե­րար­կուն հագ­նե­լը փոր­ձար­կենք, որ չար վախ­ճա­նի է հան­գեց­նում:
Ան­գամ ոչ­խարն էլ կհաս­կա­նա, որ միա­սե­ռա­կան­նե­րին ի­րա­վունք­ներ տա­լը գայ­թակ­ղու­թյուն գցել է նշա­նա­կում մա­տաղ սերն­դի մեջ, ե­րե­խա­նե­րի մեջ, մեր բա­նա­կի մեջ: Իսկ բա­նակ­նե­րի հաղ­թա­նակ­նե­րը Աստ­ված մշ­տա­պես հա­վա­տով և ա­ռա­քի­նու­թյամբ է պայ­մա­նա­վո­րել ու պայ­մա­նա­վո­րում և ոչ թե թվա­քա­նա­կով կամ զեն­քի շա­տու­թյամբ:
Մաք­սիմ ՈՍ­ԿԱ­ՆՅԱՆ
Կրո­նի տե­սա­բան
Դիտվել է՝ 1538

Մեկնաբանություններ