Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Կա­րող էր ծի­ծա­ղե­լի լի­նել, ե­թե այդ­քան տխուր չլի­ներ

Կա­րող էր ծի­ծա­ղե­լի լի­նել, ե­թե այդ­քան տխուր չլի­ներ
18.10.2019 | 00:50

Վեր­ջերս «Ի­րա­տեսն» անդ­րա­դար­ձել էր ԱԺ գրա­դա­րա­նի խնդ­րին, թե ինչ­պես է այն խոր­հր­դա­րա­նի աշ­խա­տա­կազ­մի կա­ռուց­ված­քից ան­հե­տա­ցել, և ինչ բա­ժին է հի­մա «տնա­վոր­վել» գրա­դա­րա­նի նախ­կին սե­նյա­կում։ Ի՞ն­չը ստի­պեց վեր­հի­շել այս ման­րա­մաս­նը։ Օ­րերս ԲՀԿ խմ­բակ­ցու­թյան ան­դամ Նաի­րա Զոհ­րա­բյա­նը ֆեյս­բու­քյան իր է­ջում տե­ղադ­րել էր ի­րա­պես հիաս­քանչ մի լու­սան­կա­րը Նի­դեր­լանդ­նե­րի Սե­նա­տի գրա­դա­րա­նից։ Հզոր տե­սա­րան էր, ո­րը հեր­թա­կան ան­գամ ստի­պում էր ցավ ապ­րել ու եզ­րա­կաց­նել՝ մեր խոր­հր­դա­րա­նա­կան «քայլ ա­րած» մե­ծա­մաս­նու­թյան հա­մար ար­հա­մարհ­ված ու ան­կյուն քշ­ված շատ ար­ժեք­նե­րի նման գիրքն էլ, գրա­դա­րանն էլ «նախ­կին­նե­րից» մնա­ցած ծանր ժա­ռան­գու­թյուն են, ո­րոն­ցից ժամ ա­ռաջ պետք է ա­զատ­վել։ Զար­գա­ցած եր­կր­նե­րի օ­րենս­դիր մարմ­նում գրա­դա­րա­նը ոչ միայն գրա­պա­հոց է, այլև տե­սար­ժան վայ­րին հա­մա­հունչ կա­ռույց, որն օ­տա­րերկ­րա­ցի­նե­րի զար­մանքն ու հիաց­մունքն է հա­րու­ցում։


Հի­մա կա­սեք՝ ինչ մանր-մունր բա­նե­րի հետևից ենք ըն­կել, երբ «Հա­յոց լե­զու», «Հայ գրա­կա­նու­թյուն», «Հա­յոց պատ­մու­թյուն» ա­ռար­կա­նե­րը բու­հե­րում դա­սա­վան­դելն է ար­դեն ոչ պար­տա­դիր դառ­նում։ «Ե­կե­ղե­ցու պատ­մու­թյուն» ա­ռար­կա­յից հրա­ժար­վե­լու մեծ ցան­կու­թյուն ու­նե­ցող ԿԳՄՍ նա­խա­րա­րու­թյան հեր­թա­կան «գլուխ­գոր­ծոցն» է սա։ «Բարձ­րա­գույն կր­թու­թյան և գի­տու­թյան մա­սին» օ­րեն­քի այս փո­փո­խու­թյամբ իշ­խա­նու­թյու­նը հետևո­ղա­կա­նո­րեն ոչն­չաց­նում է այն ա­մե­նը, ին­չը հայ­կա­կան է ու ազ­գա­յին։ Պե­տա­կա­նու­թյան ող­նա­շա­րը կոտ­րող օր­վա իշ­խող­նե­րը չեն խոր­շում Նի­կոլ Փա­շի­նյա­նի կեղծ հայ­րե­նա­սի­րա­կան եր­կու բա­ռի հա­մար բյու­ջեից դուրս գրել 49 մլն դրամ՝ նրա մտ­քի «գո­հար­նե­րը» մեծ պաս­տառ­նե­րով տա­րա­ծե­լու հա­մար, մինչ­դեռ գրա­կան ի­րա­կան ար­ժեք ներ­կա­յաց­նող ստեղ­ծա­գոր­ծու­թյուն­նե­րի հրա­տա­րակ­ման հա­մար բյու­ջեն դա­տարկ է։


Կոնկ­րե­տաց­նենք. այս տա­րի մե­ծա­նուն հա­յե­րի՝ Հով­հան­նես Թու­մա­նյա­նի և Կո­մի­տա­սի 150-ա­մյակն է, նրանց գոր­ծու­նեու­թյան, ստեղ­ծա­գոր­ծու­թյուն­նե­րի մա­սին բազ­մա­թիվ ան­տիպ, ար­ժե­քա­վոր աշ­խա­տանք­ներ կան, սա­կայն դրանց հե­ղի­նակ­նե­րը, ֆի­նան­սա­կան պատ­ճառ­նե­րով, չեն կա­րո­ղա­նում դրանք հրա­տա­րա­կել։ Զո­րօ­րի­նակ, պատ­մա­բան, հրա­պա­րա­կա­խոս, տն­տե­սա­կան մշա­կու­թա­բան ԽԱՉԱ­ՏՈՒՐ ԴԱ­ԴԱ­ՅԱ­ՆԸ Կո­մի­տա­սի մա­սին արժեքավոր աշ­խա­տու­թյուն է հե­ղի­նա­կել, ո­րը նոր լույ­սի տակ է ներ­կա­յաց­նում Կո­մի­տաս մար­դուն, սա­կայն այն գր­քի չի վե­րած­վել մի պարզ պատ­ճա­ռով, ո­րի մա­սին հե­ղի­նա­կը նր­բո­րեն նկա­տում է. «Չեմ դի­մե­լու որևէ ան­հա­տի կամ պե­տա­կան կա­ռույ­ցի, թե փող տվեք՝ գործս տպագ­րեմ (պե­տա­կան մար­մի­նը գի­տե ում և ին­չի հա­մար է ֆի­նա­նա­սա­վո­րում)։ Դա ան­բա­րո կլի­ներ Կո­մի­տա­սի հի­շա­տա­կի հան­դեպ և ան­հա­րիր իմ ար­ժա­նա­պատ­վու­թյանն ու սկզ­բունք­նե­րին։ Թող մնա ան­տիպ­նե­րիս պա­հո­ցում»։ ՈՒ քա­նի՜ քա­նի ար­ժե­քա­վոր գործ է մնում ան­տիպ, այն դեպ­քում, երբ Փա­շի­նյա­նի գրքի հրա­տա­րա­կիչն ստա­նում է 100 հա­զար դո­լար։ Չենք զար­մա­նա, ե­թե մի օր էլ բյու­ջեից գու­մար դուրս գրեն՝ Փա­շի­նյա­նի մտ­քի գո­հար­նե­րը բու­հե­րում պար­տա­դիր դա­սա­վանդ­ման ա­ռար­կա դարձ­նե­լու հա­մար։ Թե չէ, Թու­մա­նյա՜ն, Կո­մի­տա՜ս... Նրանց փո­խա­րի­նե­լու է եկել Փաշ­ին­յա­նը։


Ռու­զան ԽԱ­ՉԱՏ­ՐՅԱՆ

Դիտվել է՝ 3659

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ