Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

Երկի­րը միայն թվե­րով է զար­գա­նում

Երկի­րը միայն թվե­րով է զար­գա­նում
22.10.2019 | 00:23

Ոչ վաղ ան­ցյա­լում, իշ­խա­նու­թյա­նը քն­նա­դա­տե­լիս, նախ­կին ընդ­դի­մա­դիր­ներն ա­սում էին, թե իշ­խա­նու­թյան ու ժո­ղովր­դի միջև կա­պը խզ­վել է, իշ­խա­նա­վոր­նե­րը միայն ի­րենց թան­կար­ժեք մե­քե­նա­նե­րի պա­տու­հա­նից են նա­յում խն­դիր­նե­րին։ Այ­սօր էլ, պարզ­վում է, շատ բան չի փոխ­վել, ուղ­ղա­կի այդ կա­պը միայն վիր­տուալ հատ­վա­ծում է, այ­սինքն, ժո­ղո­վուր­դը դար­ձել է ֆեյս­բու­քյան հան­րույթ (այն էլ` խիստ ընտ­րո­ղա­բար. սպի­տակ­նե­րը մե­րոն­քա­կան են, սևե­րը՝ ազ­գի թշ­նա­մի­ներ), թան­կար­ժեք մե­քե­նա­նե­րի մա­սով էլ նույնն է ա­մեն ինչ։ Հե­ծան­վով երթևե­կող, մարդ­կանց հետ հա­ճախ շփ­վող վար­չա­պե­տից բան չի մնա­ցել։ Հի­մա նա 300 հա­զար դո­լա­րա­նոց մե­քե­նա­յով է երթևե­կում, 2 մի­լիոն դո­լա­րով վե­րա­նո­րոգ­ված պե­տա­կան ա­ռանձ­նա­տանն է ապ­րում, կրկնակի բարձրացված աշխատավարձ է ստանում (գաղտնի որոշմամբ), ԱՎԾ-ի նկա­րած թվե­րով էլ շա­րու­նա­կում է կե­րակ­րել հան­րու­թյա­նը։ Հեր­թա­կան «շի­լափ­լա­վը» ե­րեկ էր։


Իր ֆեյս­բու­քյան է­ջում Փա­շի­նյա­նը հետևյալ գրա­ռումն է ա­րել. «ՈՒ­րախ եմ ար­ձա­նագ­րել, որ 2019-ի երկ­րորդ ե­ռամ­սյա­կից մենք գոր­ծազր­կու­թյան էա­կան նվա­զում ու­նենք: Ե­թե 2018-ի երկ­րորդ ե­ռամ­սյա­կում գոր­ծա­զուրկ­նե­րի թի­վը կազ­մել է 236 հա­զար 400 մարդ, ա­պա 2019 թվա­կա­նի երկ­րորդ ե­ռամ­սյա­կում գոր­ծա­զուրկ­նե­րի թի­վը կազ­մել է 207 հա­զար 200 մարդ, նվա­զե­լով 29 հա­զար 200 մար­դով։ Ներ­կա­յումս մեր երկ­րում գոր­ծազր­կու­թյու­նը կազ­մում է 17,7 տո­կոս, ին­չը նշա­նա­կում է, որ նա­խորդ տար­վա նույն ժա­մա­նա­կա­հատ­վա­ծի հա­մե­մատ մեր երկ­րում ընդ­հա­նուր գոր­ծազր­կու­թյու­նը նվա­զել է 2,5 տո­կո­սով»։ Տն­տե­սա­գետ լի­նել պետք չէ հաս­կա­նա­լու հա­մար, որ գոր­ծա­զուրկ­նե­րի թի­վը չի կա­րող նվա­զել, ե­թե նոր աշ­խա­տա­տե­ղեր չեն բաց­վում, ներդ­րում­ներ էլ չկան։ Պարզ բա­նաձև է՝ ներդ­րումն է աշ­խա­տա­տեղ ստեղ­ծում, ու ե­թե չկա մե­կը, չի կա­րող լի­նել մյու­սը։ ՈՒ­րեմն ի՞նչ թվե­րի մա­սին է խո­սում Նի­կոլ Փա­շի­նյա­նը։ Ի դեպ, ժա­մա­նա­կին կր­կին աշ­խա­տա­տե­ղե­րի նման մի «շո­կա­յին» թիվ ներ­կա­յաց­վեց հան­րու­թյա­նը, հե­տա­գա­յում պարզ­վեց, որ ոչ թե նոր աշ­խա­տող­նե­րի թիվն ա­վե­լա­ցել է, այլ ըն­դա­մե­նը հներն են դուրս ե­կել ստ­վե­րից։ Հի­մա էլ Փա­շի­նյա­նը մա­նի­պու­լյա­ցիոն թվեր է ներ­կա­յաց­նում, ո­րոնք ի­րա­կա­նու­թյան մեջ գո­յու­թյուն չու­նեն։ Ա­վե­լի ազ­նիվ չէ՞ր լի­նի ա­սել, թե այս­քան մարդ ստ­վե­րից դուրս է ե­կել և օ­րի­նա­կան աշ­խա­տող է հա­մար­վում։ Մի դր­վագ ևս. պե­տա­կան ա­պա­րա­տի կր­ճա­տում­նե­րի հաշ­վին գոր­ծազր­կու­թյան կր­ճատ­ման մա­սին հայ­տա­րա­րու­թյուն­ներն առն­վազն զա­վեշ­տա­լի են։
Փաս­տո­րեն, ֆեյս­բու­քյան պա­տու­հա­նից երկ­րի վի­ճա­կին հետևող իշ­խա­նու­թյան ներ­կա­յաց­րած ցու­ցա­նիշ­նե­րը միայն թղ­թի վրա են հա­մո­զիչ, մարդ­կանց կյան­քում դրանք ո­չինչ չեն փո­խել։


Ռու­զան ԽԱ­ՉԱՏ­ՐՅԱՆ

Դիտվել է՝ 6182

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ