Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Ընդա­ռաջ երկ­շա­բա­թ­յա դա­դա­րին

Ընդա­ռաջ երկ­շա­բա­թ­յա դա­դա­րին
12.11.2019 | 02:01

Եվ­րո­պա­կան ֆուտ­բո­լում հեր­թա­կան ան­գամ վրա հա­սավ հեր­թա­կան դա­դա­րը։ Ինչ­պես գի­տեք, այն պայ­մա­նա­վոր­ված է Եվ­րո­պա-2020-ին ըն­դա­ռաջ ազ­գա­յին ընտ­րա­նի­նե­րի ո­րա­կա­վոր­ման խմ­բա­յին փու­լի մր­ցե­լույթ­նե­րով։ Ցա­վոք, մեր հա­վա­քա­կա­նի մաս­նակ­ցու­թյան կտր­ված­քով ա­ռա­ջի­կա եր­կու հան­դի­պու­մից ա­ռանձ­նա­պես ակն­կա­լե­լու բան չու­նենք (հե­քիաթ­նե­րին հա­վա­տա­լու ուժ չկա ար­դեն), բայց որ գո­նե այ­լոց մաս­նակ­ցու­թյամբ դի­տար­ժան հան­դի­պում­ներ վա­յե­լե­լու հնա­րա­վո­րու­թյուն կու­նե­նանք, կաս­կա­ծից վեր է։ Սա­կայն, ազ­գա­յին­նե­րով տար­ված, կար­ծես սկ­սում ենք մո­ռա­նալ, թե այս նյութն ին­չի մա­սին է, մինչ­դեռ եվ­րո­պա­կա­նի ներ­քին ա­ռաջ­նու­թյուն­նե­րի այս հեր­թա­կա­նում մի դի­մա­կա­յու­թյուն կար, ո­րը հա­մաշ­խար­հա­յին մա­կար­դա­կի էր։ Ա­յո, ա­յո, նկա­տի ու­նենք պրե­միեր լի­գա­յի «Լի­վեր­պուլ»-«Ման­չեստր Սի­թի» մր­ցակ­ցու­թյու­նը։

ԱՆԳ­ԼԻԱ
«Լի­վեր­պուլ»-«Ման­չեստր Սի­թի» դի­մա­կա­յու­թյու­նը զար­մա­նա­լիո­րեն ա­րագ հան­գու­ցա­լուծ­վեց, թե­պետ լար­վա­ծու­թյու­նը պահ­պան­վեց ողջ խա­ղի ըն­թաց­քում։ Շատ ա­րագ գո­լը, այ­նու­հետև դրան նույն­քան ա­րագ հա­ջոր­դած երկ­րորդն այն­պի­սի ահ­ռե­լի ա­ռա­վե­լու­թյուն ա­պա­հո­վե­ցին մեր­սի­սայդ­ցի­նե­րին, որ դժ­վար էր երևա­կա­յել։ Լի­վեր­պուլ­ցի­նե­րի խփած եր­րորդ գո­լը սկզ­բուն­քո­րեն ար­դեն դամ­բա­նա­կա­նի հն­չո­ղու­թյուն ու­ներ, սա­կայն ե­կեք չմո­ռա­նանք, որ դի­մա­ցի­նը մինչև վերջ պայ­քա­րող թիմ էր։ Ի վեր­ջո, «քա­ղա­քաբ­նակ­նե­րը» գոլ հե­ղի­նա­կե­ցին, սա­կայն դա, բնա­կա­նա­բար, նրանց չփր­կեց պար­տու­թյու­նից։
Ճշ­մար­տու­թյու­նը պա­հան­ջում է խոս­տո­վա­նել, որ հան­դիպ­ման ել­քի վրա բա­ցա­սա­կան ա­ռու­մով իր գոր­ծուն մաս­նակ­ցու­թյունն ու­նե­ցավ մր­ցա­վա­րը, ո­րը եր­կու ան­գամ պար­զա­պես չտե­սավ կամ չտես­նե­լու տվեց տու­գա­նա­յին հրա­պա­րա­կում մեր­սի­սայդ­ցի­նե­րի ձեռ­քով խա­ղը։ Ինչևէ։ Ե­ղա­ծը ե­ղած է, փաս­տը մնում է փաստ, որ իր հիմ­նա­կան մր­ցակ­ցին «Լի­վեր­պուլն» ար­դեն գե­րա­զան­ցում է ի­նը միա­վո­րով, իսկ սա չա­փից ա­վե­լի խո­շոր ա­ռա­վե­լու­թյուն է չեմ­պիո­նա­կան մր­ցա­վազ­քում։
Տաս­ներ­կու խա­ղից հե­տո 34 միա­վոր ու­նե­ցող «Լի­վեր­պու­լին» միան­գա­մից եր­կու թիմ է հե­տապն­դում։ Նրան­ցից մե­կը սե­փա­կան հար­կի տակ «Ար­սե­նա­լին» հաղ­թած «Լես­տերն» է (2։0), մյու­սը չեմ­պիո­նա­կան մր­ցա­վազ­քի մեջ ներ­քաշ­ված «Չել­սին» է, ո­րը նույն­պես եր­կու ան­պա­տաս­խան գն­դա­կի ա­ռա­վե­լու­թյամբ է ծն­կի բե­րել օր­վա իր մր­ցակ­ցին՝ «Կրիս­տալ Պա­լա­սին»։ 26-ա­կան միա­վոր ու­նե­ցող այս թի­մե­րն ըն­դա­մե­նը մեկ միա­վո­րով են ա­ռաջ «Ման­չեստր Սի­թիից», որն ինք­նին մեծ ա­ռա­վե­լու­թյուն չէ, և «քա­ղա­քաբ­նակ­նե­րը» շատ ա­րագ կա­րող են ա­ռո­չինչ դարձ­նել, մա­նա­վանդ որ նրանց հեր­թա­կան հան­դի­պու­մը «Չել­սիի» հետ է։
Նկա­տենք, որ ար­տագ­նա­յում «Տո­տեն­հե­մի» հետ ու­նե­ցած ոչ-ո­քիից հե­տո (կող­մե­րը մե­կա­կան գոլ են փո­խա­նա­կել) 17 միա­վո­րով ա­ռա­ջին ան­գամ ա­ռա­ջին հն­գյա­կի մաս է կազ­մել պրե­միեր լի­գա­յի այս մր­ցաշր­ջա­նի նո­րե­կը՝ «Շե­ֆիլ­դը», ին­չը խո­շոր ա­նակն­կալ­նե­րի շար­քից է։ Նույն­քան միա­վոր ու­նե­ցող «Ար­սե­նա­լը» նրա­նից մեկ աս­տի­ճան ներքևում է գտն­վում ի հա­շիվ լրա­ցու­ցիչ գոր­ծա­կից­նե­րի։

ԳԵՐ­ՄԱ­ՆԻԱ
Բուն­դես­լի­գա­յի կենտ­րո­նա­կան հան­դի­պումն ան­կաս­կած «Բա­վա­րիա»-Դորտ­մուն­դի «Բո­րու­սիա» դի­մա­կա­յու­թյունն էր, որ­տեղ միան­գա­մայն անս­պա­սե­լի ար­դյունք գրանց­վեց, ե­թե նկա­տի ենք ու­նե­նում մյուն­խեն­ցի­նե­րի բա­վա­կա­նին ան­սո­վոր խո­շոր հաշ­վով հաղ­թա­նակն ու մր­ցակ­ցի չորս գո­լին թե­կուզ մե­կով ար­ձա­գան­քե­լու դորտ­մունդ­ցի­նե­րի ան­կա­րո­ղու­թյու­նը։ Այս պար­տու­թյու­նից հե­տո դորտ­մունդ­ցի­նե­րը զգա­լիո­րեն նա­հան­ջել են ու 19 միա­վո­րով եզ­րա­փա­կում են ա­ռա­ջին վե­ցյա­կը։
Հաղ­թա­նակ է տո­նել նաև «Հեր­տա­յին» հյուր գնա­ցած «Լայպ­ցի­գը» (4։2), ին­չը նրան հնա­րա­վո­րու­թյուն է տվել պահ­պա­նե­լու երկ­րորդ հո­րի­զո­նա­կա­նը։ Թիմն այս­տեղ է ի հա­շիվ լրա­ցու­ցիչ գոր­ծա­կից­նե­րի։ 21 միա­վոր է նաև եր­րորդ հո­րի­զո­նա­կա­նում դիր­քա­վոր­ված «Բա­վա­րիա­յի» ակ­տի­վում։ Հե­տաք­րք­րա­կան է, որ նույն­քան միա­վոր է վաս­տա­կել նաև տնա­յին հան­դի­պու­մը հաղ­թա­նա­կով ա­վար­տած «Ֆրայ­բուր­գը», ո­րի մր­ցա­կիցն է ե­ղել Ֆրանկ­ֆուր­տի «Այ­նտ­րախ­տը»՝ 1։0։ Ա­հա այս ե­րե­քից, ո­րոնք Մյոն­խենգ­լադ­բա­խի «Բո­րու­սիա­յի» մեր­ձա­կա հե­տապն­դող­ներն են, բուն­դես­լի­գա­յի ա­ռա­ջա­տա­րը պոկ­վա­ծու­թյու­նը կա­րող էր չորս միա­վո­րի հասց­նել, ե­թե պար­տու­թյան մատ­ներ հյուր ժա­մա­նած «Վեր­դե­րին»։ Տան­տե­րերն ի­րենց առջև դր­ված խն­դի­րը հա­ջո­ղու­թյամբ լու­ծել են՝ 3։1։
20 միա­վո­րով ա­ռա­ջին հն­գյակ է ներ­խու­ժել ար­տագ­նա­յում 2։1 հաշ­վով «Քյոլ­նին» պար­տու­թյան մատ­նած «Հո­ֆեն­հայ­մը»։ Գո­հու­նա­կու­թյամբ ենք նշում, որ թի­մի ա­ռա­ջին գո­լի հե­ղի­նա­կը մեր Սար­գիս Ա­դա­մյանն է, իսկ ընդ­հա­նուր առ­մամբ «Հո­ֆեն­հայ­մը» հաղ­թա­նա­կը կոր­զել է հա­վե­լյալ ժա­մա­նա­կում խփած գո­լի հաշ­վին։

ԻՍ­ՊԱ­ՆԻԱ
13-րդ տու­րի ար­դյունք­նե­րով լա լի­գա­յում ե­ռիշ­խա­նու­թյու­նը վե­րած­վեց եր­կիշ­խա­նու­թյան։ Փոր­ձու­թյա­նը չդի­մա­ցավ սե­փա­կան հար­կի տակ «Լե­գա­նե­սի» հետ միա­վոր կի­սած (1։1) «Ռեալ Սո­սիե­դա­դը»։ Ինչ վե­րա­բե­րում է մնա­ցա­ծի հա­մե­մատ մեկ խաղ պա­կաս անց­կաց­րած «Բար­սե­լո­նին» ու Մադ­րի­դի «Ռեա­լին», իս­պա­նա­կան գրանդ­նե­րը վս­տահ հաղ­թա­նակ են տո­նել։ Կա­տա­լո­նյան ա­կում­բը չորս ան­գամ գրա­վել է «Սել­տա­յի» դար­պա­սը՝ սե­փա­կա­նը բաց թող­նե­լով մե­կը, «ար­քա­յա­կա­նը» խփած­նե­րի հաշ­վար­կով նույնն է ա­րել «Էյ­բա­րի» հետ, սա­կայն սե­փա­կա­նը պա­հել ա­նա­ռիկ։ Նշենք, որ «Բար­սե­լոն»-«Սել­տա» մր­ցակ­ցու­թյու­նում հեթ տրիկ է հե­ղի­նա­կել Մե­սին՝ բո­լոր գո­լերն էլ ի­րաց­նե­լով տու­գա­նա­յին հար­ված­նե­րից, ո­րոն­ցից միայն մեկն է ե­ղել տասն­մեկ­մետ­րա­նո­ցի նշա­կե­տից։
«Էս­պա­նյո­լի» նկատ­մամբ տա­րած հաղ­թա­նա­կից հե­տո (3։1) եր­րորդ հո­րի­զո­նա­կան է բարձ­րա­ցել Մադ­րի­դի «Աթ­լե­տի­կոն»՝ միա­վոր­նե­րի թի­վը հասց­նե­լով 24-ի։ Հաղ­թե­լու դեպ­քում նույն­քան կա­րող էր ու­նե­նալ նաև «Բե­տի­սին» հյուր գնա­ցած «Սևի­լիան»։ Ան­դա­լուզ­ցի­ներն այդ­պես էլ վար­վել են՝ խա­ղը շա­հե­լով 2։1 հաշ­վով։
«Վա­լեն­սիա»-«Գրա­նա­դա» դի­մա­կա­յու­թյու­նում տոն տվողն ու վերջ­նա­հաշ­վում հաղ­թա­նակ տո­նո­ղը տան­տե­րերն են ե­ղել՝ 2:0։ Սա ա­ռա­ջին վե­ցյա­կում հայ­տն­վե­լու ա­ռու­մով տան­տե­րե­րին ո­չինչ չի տվել, իսկ ա­հա «Գրա­նա­դա­յին» դուրս է մղել այն­տե­ղից։
Ա­ռա­ջին վե­ցյա­կը եզ­րա­փա­կում է «Լևան­տեին» հյու­րըն­կա­լած ու 2։1 հաշ­վով հաղ­թած Բիլ­բաո­յի «Աթ­լե­տի­կը», որն ու­նի 20 միա­վոր։ Նույն­քան միա­վոր ու­նի ևս ե­րեք թիմ։


Ի­ՏԱ­ԼԻԱ
Տու­րի գլ­խա­վո­րը հան­դի­պու­մը Թու­րի­նում էր՝ տե­ղի «Յու­վեն­տու­սի» ու «Մի­լա­նի» միջև, և բնավ էլ նշա­նա­կու­թյուն չու­նի, որ հյու­րե­րը մր­ցա­շա­րա­յին ա­ղյու­սա­կի 14-րդ հո­րի­զո­նա­կա­նում են։ Սրանք ի­տա­լա­կան ու հա­մաշ­խար­հա­յին ֆուտ­բո­լի այն ա­կումբ­նե­րից են, ո­րոնք խո­շոր հե­տա­գիծ են թո­ղել ու նրանց յու­րա­քան­չյուր հան­դի­պում ֆուտ­բո­լա­յին մի այլ կար­գի հրա­վա­ռու­թյուն է։ Հան­դի­պու­մը «ծեր սի­նյո­րան» շա­հել է նվա­զա­գույն ա­ռա­վե­լու­թյամբ. երկ­րորդ խա­ղա­կե­սի յո­թա­նա­սուն­մե­կե­րորդ րո­պեին գո­լը խփել է փո­խա­րին­ման ե­լած Դի­բա­լան։ Հաղ­թա­նա­կը «Յու­վեն­տու­սին» հնա­րա­վո­րու­թյուն տվեց մնա­լու ա­ղյու­սա­կի ա­ռա­ջին հո­րի­զո­նա­կա­նում։ Նրա ակ­տի­վում 32 միա­վոր է։


Չեմ­պիոն­նե­րի լի­գա­յի վեր­ջին տու­րում կրած ան­հա­ջո­ղու­թյու­նը կրկ­նե­լուն չա­փա­զանց մոտ էր «Վե­րո­նա­յին» հյու­րըն­կա­լած «Ին­տե­րը», սա­կայն ի բա­րե­բախ­տու­թյուն սե­փա­կան եր­կր­պա­գուի, կա­րո­ղա­ցավ կենտ­րո­նա­նալ ու ե­րեք միա­վոր կոր­զել՝ դրա­նով իսկ շա­րու­նա­կե­լով չեմ­պիո­նա­կան մր­ցա­վազ­քում պահ­պա­նել ինտ­րի­գը։ «Ին­տերն» ու­նի 31 միա­վոր։
Վեր­ջին հինգ խա­ղում եր­րորդ ոչ-ո­քին խա­ղաց «Նա­պո­լին», ո­րը հաս­տա­տու­նո­րեն վարժ­վում է աջ ու ա­հյակ միա­վոր­ներ շաղ տալ-բա­ժա­նե­լուն՝ ա­սես հիմ­նո­վին մո­ռա­ցած, որ չեմ­պիո­նա­կան մր­ցա­վազ­քի թիմ է, ու ի­րե­նից սպա­սե­լիք­նե­րը միան­գա­մայն այլ են։ Այս ան­գամ նեա­պոլ­ցի­նե­րին ա­տամ ցույց տվո­ղը ջե­նո­վա­ցի­ներն էին՝ 0:0։ Կառ­լո Ան­չե­լո­տիի սա­նե­րը 19 միա­վոր ու­նեն ու տեղ չու­նեն ան­գամ ա­ռա­ջին վե­ցյա­կում։
Տնա­յին հան­դի­պում­նե­րում «Լա­ցիո­յի» ու Կա­լյա­րիի» տո­նած հաղ­թա­նակ­նե­րը 24-ա­կան միա­վո­րով նրանց տեղ ա­պա­հո­վե­ցին սկու­դե­տեի եր­րորդ ու չոր­րորդ հո­րի­զո­նա­կան­նե­րում։ Հռո­մեա­ցի­նե­րը 4։2 հաշ­վով պար­տու­թյան են մատ­նել «Լե­չեին», «Կա­լյա­րին» 5։2 հաշ­վով քա­մուն է տվել «Ֆիո­րեն­տի­նա­յի» փե­տուր­նե­րը։
22-ա­կան միա­վո­րով հա­ջորդ եր­կու հո­րի­զո­նա­կան­ներն են կի­սում «Ա­տա­լան­տան» ու «Ռո­ման»։ Ա­ռա­ջինն ար­տագ­նա­յում գո­լա­զուրկ ոչ-ո­քի է խա­ղա­ցել «Սամպ­դո­րիա­յի» հետ, երկ­րոր­դը 0։2 հաշ­վով զի­ջել է «Պար­մա­յին»։

ՖՐԱՆ­ՍԻԱ
Նա­խորդ տու­րում «Դի­ժո­նից» կրած պար­տու­թյու­նից հե­տո հեր­թա­կան ան­գամ միա­վոր կորց­նե­լուն մոտ էր դի­վի­զիո­նի ա­ռա­ջա­տա­րը, սա­կայն «Բրես­տի» հետ ար­տագ­նա­յում ին­տեն­սիվ անց­կաց­րած խա­ղա­վար­տը «Պա­րի Սեն Ժեր­մե­նին» հնա­րա­վո­րու­թյուն տվեց ե­րեք միա­վոր վաս­տա­կե­լու և միա­վոր­նե­րի թի­վը հասց­նե­լու 30-ի, ին­չը մեր­ձա­կա հե­տապն­դո­ղի՝ «Մար­սե­լի» ու­նե­ցա­ծից ա­վե­լի է ութ նի­շով։ Ա­սենք, որ տնա­յին հան­դի­պու­մում մար­սել­ցի­նե­րը գե­րա­զան­ցել են լիոն­ցի­նե­րին՝ 2։1։
21-ա­կան միա­վո­րով դի­վի­զիո­նի եր­րորդ-չոր­րորդ հո­րի­զո­նա­կան­նե­րում են «Անժն» ու «Սենտ Է­տիե­նը»։ Ա­ռա­ջի­նը հյու­րըն­կալ­վե­լիս գո­լա­զուրկ հան­դի­պում է ու­նե­ցել «Ռեյմ­սի» հետ, երկ­րորդն ար­տագ­նա­յում 3։2 հաշ­վով ա­ռա­վե­լու­թյան է հա­սել «Նան­տի» նկատ­մամբ։

Մար­տին ՀՈՒ­ՐԻ­ԽԱ­ՆՅԱ­Ն

Դիտվել է՝ 3614

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ