Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Թի­մը դար­ձել է ան­կա­ռա­վա­րե­լի

Թի­մը դար­ձել է ան­կա­ռա­վա­րե­լի
15.11.2019 | 00:50

Այն, որ Ա­րա­րատ Միր­զո­յա­նը չդար­ձավ ԱԽ ան­դամ, ոչ այն­քան Ա­րա­րատ Միր­զո­յա­նի ցավն է (աչ­քե­րից այն կա­թում էր` ան­թա­քույց ու խիստ դառ­նա­գին), որ­քան Նի­կոլ Փա­շի­նյա­նի. ա­ռա­ջին հեր­թին՝ Նի­կոլ Փա­շի­նյա­նի:


Եվ «քրեա­կան են­թամ­շա­կույ­թի» ջա­տա­գով­նե­րին աս­ֆալ­տին փռե­լու իր հին մշա­կույ­թը կյան­քի կո­չե­լուց, թե­ման այդ դաշտ տա­նե­լուց, ի­րենց թի­մա­յին խոր ֆիաս­կո­յից օ­րա­կար­գը շե­ղե­լուց ա­ռաջ, նա պետք է գո­նե իր հա­մար ար­ձա­նագ­րեր՝ թիմն իր «տա­կից» գնա­ցել է։
Ի­հար­կե, եր­կար կա­րե­լի է խո­սել պատ­ճառ­նե­րի մա­սին, թե ին­չու խոր­հր­դա­րա­նա­կան երկ­րում, ուր մե­ծա­մաս­նու­թյունն ու­նի պա­հանջ­վա­ծից էլ ա­վե­լի ձայ­ներ, չկա­րո­ղա­ցավ խոր­հր­դա­րա­նի ղե­կա­վա­րին դարձ­նել ԱԽ ան­դամ:


ա) Խոր­հր­դա­րա­նի ղե­կա­վա­րը իր թի­մա­կից­նե­րի մոտ ու­նի շատ ցածր վար­կա­նիշ, այդ իսկ պատ­ճա­ռով էլ թի­մը ի­րեն թույլ տվեց «ու­շա­նալ», «խցան­վել», մո­ռա­նալ Ա­րա­րա­տին և այդ­պես շա­րու­նակ:


բ) Նկա­տեք` սա մի քա­նի ա­ռու­մով էր ա­սի­մետ­րիկ պա­տաս­խան Ա­րա­րատ Միր­զո­յա­նին. նա գոր­ծու­ղում­նե­րը դարձ­րել է պատ­գա­մա­վոր­նե­րի ինք­նա­գի­տակ­ցու­թյան, ինք­նազ­գա­ցո­ղու­թյան բարձ­րաց­ման նո­մի­նալ, ու քա­նի որ չկա բան, որ բու­մե­րան­գով հետ չշպրտ­վի. իր «գաստ­րո­լյոր­նե­րը» մեկ­նել էին թանկ գոր­ծուղ­ման (հիմ­նա­կա­նում՝ ԱՄՆ), ա­ռանց հետ նա­յե­լու, ա­ռանց ի­րենց ձայ­նը Ա­րա­րա­տին թող­նե­լու:


գ) Ընդ ո­րում, նրանց մեջ էր նաև խմ­բակ­ցու­թյան ղե­կա­վար Լի­լիթ Մա­կուն­ցը (ինչ­պես ա­սում են` Նի­կո­լենց տան աղ­ջիկն ու հա­րա­զա­տը): Նման վար­քագ­ծի հա­մար նոր­մալ քա­ղա­քա­կան ու­ժը պետք է ոչ միայն ան­կյուն կանգ­նեց­ներ ֆրակ­ցիա­յի ղե­կա­վա­րին, այլև պաշ­տո­նանկ ա­ներ, մե­ծա­մաս­նու­թյուն ու­նե­ցող խոր­հր­դա­րա­նի ղե­կա­վա­րին` Ա­րա­րատ Միր­զո­յա­նին պաշ­տո­նանկ ա­նե­լուն զու­գա­հեռ, ո­րով­հետև, ե­թե մար­դը չի կա­րող իր «մա­սին» հո­գալ, հաս­տա­տա­պես ան­զոր է այ­լոց, էլ չենք ա­սում եր­կիր-պե­տու­թյան (մե­ղա-մե­ղա) դար­դե­րը հո­գալ:


դ) Բայց այս­տեղ կա նաև մեկ շատ մեծ «հմայք». հաշ­վի առ­նե­լով Փա­շի­նյան Նի­կո­լի հա­խուռն-ան­հա­վա­սա­րակ­շիռ վար­քա­բա­նու­թյու­նը, դա­տե­լով այս հար­ցի նկատ­մամբ նրա լե­թար­գիկ հան­գս­տու­թյու­նից, հան­գում ես եզ­րա­կա­ցու­թյան` «շե­ֆին» ա­ռանձ­նա­պես դուր չի ե­կել Ա­րա­րատ Միր­զո­յա­նի հա­վակ­նո­տու­թյու­նը` բազ­մել ԱԽ ա­թոռ­նե­րից մե­կին (չնա­յած` կա­ռա­վա­րու­թյու­նը դրա­կան եզ­րա­կա­ցու­թյուն էր տվել), և տա­պա­լու­մը խիստ օ­րի­նա­չափ էր: Ա­վե­լին` դա հա­տուկ էր Նի­կոլ Փա­շի­նյա­նին, ո­րը իր շր­ջա­պա­տից նախ մե­կու­սաց­րեց Ար­թուր Վա­նե­ցյա­նին, ո­րի վար­կա­նիշն ար­դեն ա­ռաջ էր ըն­կել Փա­շի­նյա­նի վար­կա­նի­շից, իսկ կա­ռա­վա­րա­կան ա­ռանձ­նա­տա­նը «տե­ղա­կայ­ված» Ա­րա­րա­տի ամ­բի­ցիան` լի­նել նաև «ծո­վե­րի թա­գա­վոր», պետք էր զս­պել, չա­փա­վո­րել:


ե) Վեր­ջին պատ­ճա­ռա­բա­նու­թյու­նը, թերևս, ա­մե­նավ­տան­գա­վորն է բո­լոր պատ­ճառ­նե­րի մեջ. փն­թիու­թյուն, թի­մի ներ­սում` ոչ միայն սո­րոս­նե­րի, այլև «սևե­րի» ու «սպի­տակ­նե­րի» լր­ջա­գույն տա­րա­ձայ­նու­թյուն, ո­րը գնա­լով ա­վե­լի ու ա­վե­լի է խո­րա­նում, ու Փա­շի­նյանն ի զո­րու չի լի­նե­լու կանգ­նեց­նել այդ ձնա­գուն­դը: Մա­նա­վանդ` ԲՀԿ-ի պահ­ված­քի վեր­ջին ցուգ­ցվա­նա­գա­յին լա­բի­րին­թո­սի դրսևո­րում­նե­րի հա­վել­մամբ:


Ա­սել է` 2020-ի հուն­վա­րին ըն­դա­ռաջ, ար­դեն իսկ տե­ղի են ու­նե­նում լուրջ վե­րա­դա­սա­վո­րու­թյուն­ներ խոր­հր­դա­րա­նում` Նի­կոլ Փա­շի­նյա­նին ան­վս­տա­հու­թյուն հայտ­նե­լու սահ­մա­նադ­րա­կան նոր­մին զու­գա­հեռ` նա­յած, թե Փա­շի­նյանն ինչ­պես կդրսևո­րի ի­րեն աշ­խար­հա­քա­ղա­քա­կան զար­գա­ցում­նե­րի հա­մա­պատ­կե­րում: Նկա­տենք, որ ԲՀԿ-«Իմ քայ­լը» «ձեռ­նա­մար­տե­րը» հենց «Իմ քայ­լի» սո­րո­սա­կան թևն է հրահ­րում, քան­զի ան­չափ դժ­գոհ է Փա­շի­նյան-ՌԴ, վեր­ջերս էլ` Լավ­րով-Փա­շի­նյան «մեղ­րամ­սից»։
Շեշ­տադ­րենք՝ Ա­րա­րատ Միր­զո­յա­նին նվիր­ված օ­րի­նա­գիծն ամ­րագ­րեց խոր­հր­դա­րա­նա­կան մե­ծա­մաս­նու­թյան երկ­րորդ տա­պա­լու­մը` Հրայր Թով­մա­ս­յա­նին «նվիր­ված» նա­խագ­ծից հե­տո:
Սա էլ է օ­րի­նա­չափ: Քայ­լե­լով խոր­հր­դա­րան մտած­նե­րը վա­զե­լով դուրս պետք է թռ­չեն այն­տե­ղից:


Կար­մեն ԴԱՎ­ԹՅԱՆ

Դիտվել է՝ 4131

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ