Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Տիգրան Ավինյանը՝ կանանց խորհրդի նախագահ

Տիգրան Ավինյանը՝ կանանց խորհրդի նախագահ
22.11.2019 | 14:04

ՀՀ վարչապետի որոշմամբ կստեղծվի ՀՀ կանանց հարցերով խորհուրդը, որը կգլխավորի ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը: «Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասերով, կանանց հավասարության խնդիրներին վերաբերող աշխատանքները համակարգելու և կանանց հավասարության ապահովման ազգային մեխանիզմ ձևավորելու նպատակով`


1. Ստեղծել Հայաստանի Հանրապետությունում կանանց հարցերով խորհուրդ (այսուհետ՝ խորհուրդ) և հաստատել դրա անհատական կազմը՝ համաձայն N 1 հավելվածի։
2. Խորհրդի ընթացիկ աշխատանքները կազմակերպելու նպատակով ստեղծել աշխատանքային խումբ և հաստատել դրա անհատական կազմը՝ համաձայն N 2 հավելվածի։
3. Հաստատել խորհրդի աշխատակարգը՝ համաձայն N 3 հավելվածի:
4. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 2010 թվականի մարտի 30-ի «Գենդերային բռնության դեմ պայքարի միջգերատեսչական հանձնաժողով ստեղծելու և անհատական կազմը հաստատելու մասին» N 213-Ա, 2010 թվականի հուլիսի 30-ի «Գենդերային բռնության դեմ պայքարի միջգերատեսչական հանձնաժողովի աշխատակարգը հաստատելու մասին» N 605-Ա և 2014 թվականի նոյեմբերի 19-ի «Հայաստանի Հանրապետությունում կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների ապահովման հարցերով խորհուրդ ստեղծելու և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2000 թվականի դեկտեմբերի 29-ի N 862 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1152-Ա որոշումները», - ասված է որոշման մեջ:

Դիտվել է՝ 1078

Մեկնաբանություններ