ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը տեղեկացրել է, որ ամերիկացի սենատոր Դեյվիդ Փերդյուն, որ ներկայացնում է Ջորջիա նահանգը, արգելափակել է Սենատում Հայոց ցեղասպանության մասին բանաձևի (S.Res.152) քվեարկությունը: Սենատորն իր որոշումը պատճառաբանել է՝ ասելով, որ դա օրենսդրության կողմից քննարկվելիք հարց չէ: