Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Նոր գաղտնի շարժում

Նոր գաղտնի շարժում
22.11.2019 | 14:10

«Փաստը» գրում է. «Շաբաթ օրը մի տանիքի տակ են հավաքվելու Հայաստանում գործող մի շարք սոցիալական կառույցներ, որոնց նպատակն է միավորվել մեկ շարժման մեջ ու համակարգված իշխանությունների առջև մեկ միասնական օրակարգով առաջ քաշել հանրությանը մտահոգող հարցերը: Կառույցը ձևավորվում է որպես ապաքաղաքական, բայց իրականում, մեր աղբյուրների պնդմամբ, ունի հեռուն գնացող նպատակ։ Հետաքրքիր է, որ Երևանում արդեն գործում են «Սոցիալական շարժում» կոչվող այդ նախաձեռնության մի շարք գրասենյակներ, վաղն էլ նախատեսվում է անցկացնել հիմնադիր համաժողով, սակայն այդ մասին հանրությունը դեռևս չի իրազեկվում։ Նախաձեռնողներից մեկը, որն իր անունը չցանկացավ հրապարակել, հաստատեց մեր տեղեկությունները և հավելեց, որ նոյեմբերի 23-ի համաժողովին կմասնակցեն բոլոր հիմնադիրները, որոնց մեջ, իր խոսքերով, գրեթե բոլոր հայտնի սոցիալական կառույցներն են ու բազմաթիվ անհատ գործիչներ, որոնք այսօր ընդդիմադիր հայացքներ ունեն և կապված չեն նախկինների հետ: Հիմնադիրների մեջ ներգրավված են նաև Ամուլսարի և այլ բնապահպանական խնդիրներով ու ազգային հարցերով զբաղվողներ։
Թե որն է իրական նպատակն ու ովքեր են կանգնած այդ շարժման հետևում, կփորձենք պարզել հաջորդիվ»:

Դիտվել է՝ 1247

Մեկնաբանություններ