Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

Աշխար­հը եռ­ում է

Աշխար­հը եռ­ում է
26.11.2019 | 00:08
Աշ­խար­հա­կար­գե­րը ցնց­վում են: Վե­րա­դա­սա­վո­րու­թյուն­նե­րը, ներ­քին պայ­թյուն­ներն ա­մե­նուր են: Եր­բեմն ան­գամ այն­պի­սի տպա­վո­րու­թյուն է, որ տիե­զե­րա­կարգ է փոխ­վում, ո­րով­հետև հնա­րա­վոր չէ այդ­քան «այր­վող» օ­ջախ­ներ ու­նե­նալ ողջ սփռ­վա­ծու­թյամբ, քան­զի բա­ցի «մարդ­կա­յին գոր­ծո­նից», հաս­տա­տա­պես կա նաև քվան­տի, հեր­ցե­րի փո­փո­խու­թյան հար­ցը, և ևս մեկ ան­գամ չծու­լա­նանք հի­շեց­նել, որ փոխ­վում են երկ­րագն­դի ձգո­ղա­կա­նու­թյան հեր­ցե­րը` բա­զում պատ­ճառ­նե­րով, հեր­ցե­րի այդ ա­րա­գա­ցու­մը ան­պայ­մա­նո­րեն իր վիբ­րա­ցիոն անդ­րա­դար­ձումն է ու­նե­նում մարդ­կա­յին գի­տակ­ցու­թյան վրա, ո­րը պետք է հա­մար­ժեք ար­ձա­գան­քի իր ոտ­քե­րի տակ գտն­վող հո­ղի «ձայ­նու­մին», ուս­տի նրանք, ով­քեր այդ «ձայ­նին» հա­մա­ձայն կամ ներ­դաշ­նակ են քայ­լում, կա­րո­ղա­նա­լու են այս փու­լից հնա­րա­վո­րինս փոքր կո­րուստ­նե­րով դուրս գալ, ով­քեր կառ­չե­լու են հին հեր­ցե­րից, տա­նուլ են տա­լու խա­ղը:
Դառ­նա­լով էլ «մարդ­կա­յին գոր­ծո­նին», պետք է փաս­տենք. սա հենց այն դեպքն է, որն ան­վան­վում է Ար­մա­գե­դոն։ Այն է` վեր­ջին օ­րե­րի հուժ­կու պայ­քա­րում, երբ բա­նակ­նե­րը, ա­յո՛, «սպի­տակ­նե­րի» ու «սևե­րի», կանգ­նե­լու են դեմ դի­մաց և ար­ժե­քա­յին մարտ են մղե­լու:
Խն­դի­րը բարդ, բազ­մա­կող­մա­նի պար­զա­բան­ման կա­րիք ու­նի, մենք չու­նենք այդ ժա­մա­նա­կը, բայց մեկ ան­չափ կարևոր նշագ­րում խիստ անհ­րա­ժեշտ է: Նրանք, ով­քեր զբաղ­ված են աշ­խար­հի «վե­րա­դա­սա­վոր­մամբ», շատ լավ գի­տեն այդ «հեր­ցե­րի» «գաղտ­նի­քը», ու շատ վա­ղուց պատ­րաստ­վում են անց­մա­նը` հա­կա­ռակ կող­մից, մարդ­կա­յին «գոր­ծո­նի» ան­չափ «հիաս­քանչ» կի­րառ­մամբ։ Ա­սել է` նրանք, ի­րա­կա­նում լի­նե­լով «սև», շատ ա­րագ զբա­ղեց­րին «սպի­տակ­նե­րի» նի­շը և սկ­սե­ցին օ­րա­կարգ ու խաղ թե­լադ­րել ողջ աշ­խար­հին` դարձ­նե­լով բո­լո­րին սե­փա­կան օ­րա­կար­գի «վին­տիկ»:
Նկա­տենք, աշ­խար­հում մեծ «հր­դեհ» է` բա­ռի ա­մե­նաիս­կա­կան ի­մաս­տով. նախ` մեր շուր­ջը։
Վրաս­տան. այն­տեղ կր­կին գու­նա­վոր հե­ղա­փո­խու­թյան ի­րա­վի­ճակ է:
ՈՒկ­րաի­նա. այն­տեղ Տի­մո­շեն­կոն կր­կին կա­պել է իր «կո­սիչ­կան». այդ «կո­սիչ­կա­յի» մա­սին ա­սել, որ այն եր­կու ան­գամ ան­ցել է Մայ­դա­նով` գու­նա­վոր հե­ղա­փո­խու­թյուն­նե­րով, նա­խա­պատ­րաստ­վում են եր­րոր­դին… Պետք է ձգել պաու­զան և ար­ձանագ­րել ա­մե­նա­կարևո­րը` հա­յոց հա­մար. գու­նա­վոր հե­ղա­փո­խու­թյուն­նե­րը կրկն­վե­լու խա­սյաթ ու­նեն. մենք գի­տենք` ինչ է ա­սել ոչ ան­հայտ Կոե­լյոն` եր­կու ան­գամ կրկն­վեց մի բան, կրկն­վե­լու-կրակ­վե­լու է հա­վերժ:
Իսկ սա ա­սա­ցինք հա­յոց հա­մար, որ­պես­զի նաև հի­շեց­նենք, որ հա­յոց դեռ չձևա­վոր­ված ընդ­դի­մու­թյու­նը նախ ա­սում է` իս­կա­կան հե­ղա­փո­խու­թյու­նը դեռ նոր է լի­նե­լու: Ի շա­րու­նա­կու­թյուն էլ հա­մոզ­ված պն­դում` նոր հե­ղա­փո­խու­թյան ար­դյուն­քում ե­կած նոր իշ­խա­նու­թյու­նը լի­նե­լու է մի­ջան­կյալ, դրա­նից հե­տո է գա­լու իս­կա­կան բա­րե­փոխ­չա­կան իշ­խա­նու­թյու­նը: Վի­ճար­կե­լի այս թե­զե­րը հան­գեց­նենք մեկ բա­նաձևման` աշ­խարհն այն­քա՜ն ա­րագ է վե­րա­փոխ­վում, փոխ­կա­պակց­վում, որ մինչ այդ` «յա է­շը կսատ­կի, յա` ի­շա­տե­րը», ա­ռաջ գնա­լով էլ պար­զա­պես խրո­նո­մետ­րա­ժի են­թար­կենք հր­դեհ­նե­րի ամպ­լի­տու­դը:
Ի­րա­նը պայ­թում էր, Լի­բա­նա­նում ու Ի­րա­քում ան­հան­գիստ ի­րա­վի­ճակ է, Հոն­կոնգն ըն­հան­րա­պես պայ­թում է, Ֆրան­սիա­յում դե­ղին ժի­լե­տա­վոր­նե­րը ոչ մի կերպ չեն հան­գս­տա­նում, Բրի­տա­նիան բրեք­զի­թից գլուխ չի հա­նում, Բո­լի­վիա­յում տա­պալ­ված Մո­րա­լե­սի կողմ­նա­կից­ներն ու ընդ­դի­մա­դիր­նե­րը քա­ղա­քա­ցիա­կան հուժ­կու բա­խում­նե­րի մեջ են, իսկ ԱՄՆ-ում… կր­կին կա­րե­լի էր ձգել պաու­զան, սա­կայն այս մա­սին` միայն լա­վը կամ ո­չինչ: «Ո­չինչն» առ­նչ­վում է հար­գար­ժան Թրամ­փի և Բայ­դե­նի իմ­պիչ­մեն­տա­յին ճա­կա­տա­մար­տին, ո­րի ըն­թաց­քում ա­մե­րի­կյան Կոնգ­րե­սում դա­րի կո­ռուպ­ցիոն թրիլ­լերն է խա­ղարկ­վում` աշ­խար­հի եր­կու հզոր կա­ռա­վա­րիչ­նե­րի կա­տար­մամբ. մի կող­մից կո­ռում­պաց­ված Բայ­դենն ու յուր որ­դին` Հան­թեր­նեն` ուկ­րաի­նա­կան «հո­ղին» վրա, մյուս կող­մից` ՈՒկ­րաի­նա­յին «կո­ռում­պաց­նե­լու» հաշ­վին` ընդ­դեմ Բայ­դեն, Թրամփն է:
Ի­հար­կե, պետք է հաս­կա­նալ` ար­տիստ-Ա­մե­րի­կան ար­դյո՞ք հեր­թա­կան թատ­րո­նը չի խա­ղար­կում` եր­կու ծեր «աղ­վես­նե­րի» մաս­նակ­ցու­թյանբ` ինչ-ինչ շատ ա­վե­լի կարևոր հար­ցեր լու­ծե­լով մնա­ցած­նե­րի հաշ­վին. դեռ ժա­մա­նակ ու­նենք, իսկ որ գլո­բա­լիստ­ներ ու պահ­պա­նո­ղա­կան­ներ վե­ճը նույն մեծ աշ­խար­հի կող­մից` նույն այդ աշ­խար­հի ե­րա­խը ծա­մե­լու հա­մար նետ­ված, իս­կա­պես և կր­կին թատ­րոն է, երկ­րորդ կար­ծիք լի­նել չի կա­րող:
Այս ա­մե­նի ա­րան­քով էլ նա­յե­լով Հա­յաս­տա­նի «պա­տու­հա­նից», ա­սենք` Հա­յաս­տա­նը դեռ դուրս է այդ մեծ հե­տաք­րք­րու­թյուն­նե­րից, այս­տեղ փոք­րիկ փո­ղե­րով Ադր­բե­ջա­նի հետ ըն­դա­մե­նը ցան­կա­նում են ա­պա­հո­վել «խա­ղա­ղու­թյու­նը»` ա­պա­գա­յում «Լավ­րո­վի» ծրա­գի­րը կյան­քի կո­չե­լու հա­մար (թույլ կտա՞ Ա­մե­րի­կան), ինչ­պես նաև` քան­դում են Հա­յաս­տանն ու Ղա­րա­բա­ղը, թու­լաց­նում, որ­պես­զի էլ ա­վե­լի քիչ փո­ղի դի­մաց ստա­նան ի­րենց անհ­րա­ժեշտ ար­դյուն­քը:
Աշ­խար­հի մե­ծե­րը: Հեր­թա­կան ան­գամ։
Կար­մեն ԴԱՎ­ԹՅԱՆ
Դիտվել է՝ 7729

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ