Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Նախ­կին­նե­րի ու նո­րե­րի մեջ­տե­ղում

Նախ­կին­նե­րի ու նո­րե­րի մեջ­տե­ղում
29.11.2019 | 02:43
Այ­սօր հա­վա­նա­բար հա­սա­րա­կու­թյան տա­րան­ջա­տումն ա­վե­լի մեծ է, քան 1,5 տա­րի ա­ռաջ, ո­րով­հետև իշ­խա­նա­փո­խու­թյան օ­րե­րին «սևե­րը» հա­տու­կենտ էին, ի­մա՝ նախ­կին իշ­խա­նու­թյան ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րը և նրանց մեր­ձա­վոր­նե­րը, իսկ «սպի­տակ­նե­րը»՝ մի ողջ ժո­ղո­վուրդ։ Կա­մաց-կա­մաց այս ան­հա­վա­սա­րակշ­ռու­թյու­նը վե­րա­ցավ, ա­վե­լին, շա­տե­րը սկ­սե­ցին բո­ղո­քել, ընդ­դի­մա­նալ օր­վա իշ­խա­նու­թյանն ու մե­խա­նի­կո­րեն տե­ղա­փոխ­վե­ցին «սևե­րի» դաշտ՝ բա­ցար­ձակ նախ­կին­նե­րի հետ կապ ան­գամ չու­նե­նա­լով։ Այ­սօր «սևերն» ու «սպի­տակ­նե­րը» կար­ծես նույն կշիռն ու­նեն, ոչ մե­կը մյու­սից ա­վե­լի ծանր չէ, չնա­յած ո­րա­կա­կան ա­ռու­մով տար­բեր են, այլ ար­ժե­հա­մա­կարգ ու­նեն։ Եվ խն­դիրն ա­մենևին այն չէ, որ նա­խորդ­ներն ա­վե­լի լավն էին, քան նո­րե­րը։ Ա­մեն մե­կը սե­փա­կան «ա­րատն» ու­նի։
Բայց այս ա­մե­նում էա­կանն այն է, որ իշ­խա­նու­թյու­նը կորց­նում է իր հե­ղի­նա­կու­թյունն ու վտա­հու­թյու­նը ոչ թե այն պատ­ճա­ռով, որ ոչ ամ­բո­խա­հա­ճո ո­րո­շում­ներ է կա­յաց­նում, ար­մա­տա­կան փո­փո­խու­թյուն­նե­րի է գնում, ո­րոնք գու­ցե ա­ռա­ջին փու­լում ցա­վոտ են, այլ ընդ­հան­րա­պես ար­մա­տա­կան ոչ մի քայլ չի ա­նում, էա­կան ոչ մի ո­րո­շում չի կա­յաց­նում։ Ո­չինչ չա­նե­լով, վար­կա­նիշ է կորց­նում։ Սա դեռ մի կող­մից, մյուս կող­մից ա­մեն օր ան­պա­տաս­խա­նա­տու հայ­տա­րա­րու­թյուն­ներ, «փու­չիկ» թվեր, եր­բեմն զա­վեշ­տի հաս­նող հրա­հանգ­ներ, տն­տե­սա­կան ոչ մի բե­կում­նա­յին, հե­ղա­փո­խա­կան փո­փո­խու­թյուն։ Ա­հա այս ա­մե­նի ֆո­նին օր օ­րի ան­կում է ապ­րում իշ­խա­նու­թյան վար­կա­նի­շը, ու թև են առ­նում «քնած» ընդ­դի­մա­դիր­նե­րը։ Իսկ իշ­խա­նու­թյու­նից դժ­գո­հող հատ­վա­ծը շվա­րած է մնա­ցել, նախ­կին­նե­րի ու նո­րե­րի մեջ­տե­ղում է հայ­տն­վել։ Չի ու­զում նախ­կի­ննե­րին, նո­րե­րից էլ է հիաս­թափ­ված։ Աջ են գնում՝ նախ­կին­նե­րի ա­րա­տա­վոր բար­քերն են, ձախ են գնում՝ պարզ­վում է, «հե­ղա­փո­խա­կան­ներն» էլ պա­կաս ա­րա­տա­վոր չեն։ Ի դեպ, մեջ­տե­ղում հայ­տն­ված­նե­րը, թերևս, հան­րու­թյան ա­մե­նազ­գա­լի զանգ­վածն է։
Ստեղծ­վել է պա­րարտ հող ի­րա­կան ընդ­դի­մու­թյան հա­մար, ո­րը կլի­նի ոչ պո­պու­լիստ, ինչ­պես նո­րե­րը, ոչ կո­ռու­պաց­ված, ինչ­պես նախ­կին­նե­րը։ Սա­կայն այս նոր ու­ժի մեջ պետք է լի­նեն այն­պի­սի մար­դիկ, ո­րոնք վս­տա­հե­լի և ըն­դու­նե­լի են հան­րու­թյան հա­մար, նրանց թի­կուն­քում չեն տես­նի այս կամ այն հայտ­նի դեմ­քի «ա­կանջ­նե­րը»։ Այս պա­հին, հա­մե­նայն դեպս, այդ­պի­սի ընդ­դի­մա­դիր ու­ժի ծի­լերն ան­գամ չեն երևում, սա­կայն քա­ղա­քա­կա­նու­թյու­նում ո­չինչ հնա­րա­վոր չէ բա­ցա­ռել։
Ռու­զան ԽԱ­ՉԱՏ­ՐՅԱՆ
Դիտվել է՝ 3731

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ