Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

«Հավատարիմ մնալով մեր առաքելությանը՝ մենք եղել և լինելու ենք հետևողական»

«Հավատարիմ մնալով մեր առաքելությանը՝ մենք եղել և լինելու ենք հետևողական»
29.11.2019 | 14:23

Այսօր «Իրատես» թերթում տեղ գտած «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի

նոր նախագահը Մարուքյանի կնոջ ընկերուհին է» վերատառությամբ հոդվածի
առնչությամբ հայտնում ենք, որ «Իրավական ուղի» իրավապաշտպան հասարակական
կազմակերպությունը, ցուցաբերելով գործընկերային և հավասար մոտեցում
իրավապաշտպան համայնքի բոլոր ներկայացուցիչների նկատմամբ, չունի ու երբևէ
չի ունեցել կոնկրետ կազմակերպության հետ հատուկ համագործակցություն
ստեղծելու ռազմավարություն և այդ ուղղությամբ որևէ ջանք չի գործադրել։
Միաժամանակ, չենք ակնկալում և չենք ակնկալել հատուկ վերաբերմունք որևէ այլ
կազմակերպության կողմից։

Հավատարիմ մնալով մեր առաքելությանը՝ մենք եղել և լինելու ենք հետևողական՝
իրավապաշտպանական արձագանք պահանջող բոլոր հարցերի առնչությամբ՝ անկախ այլ
կազմակերպությունների դիրքորոշումներից և մոտեցումներից։

«Իրավական ուղի» իրավապաշտպան հասարակական կազմակերպություն

Դիտվել է՝ 6510

Մեկնաբանություններ