Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

Ավտոբուս, որի նստարանների փոխարեն կարի մեքենաներով ու համակարգիչներով է համալրված

Ավտոբուս, որի նստարանների փոխարեն կարի մեքենաներով ու համակարգիչներով է համալրված
30.11.2019 | 14:00

Ավտոբուս, որի մեջ նստարանների փոխարեն կարի մեքենաներ են, համակարգիչներ, արհեստագործական ամենատարբեր գործիքներ. սա ոչ թե երևակայական փոխադրամիջոց է, այլ «Նորաձևության և դիզայնի պալատի» նախաձեռնությունը։

«Syllabus» ստեղծագործ քարավան» շարժական քարավանի հիմնական նպատակն է աջակցել մարզային համայնքների հզորացմանը և ստեղծագործող անձանց, արհեստագործների կարողությունների զարգացմանը՝ նորագույն տեխնոլոգիաների ու գաղափարների կիրառմամբ, ինչը պահանջում է ժամանակակից շուկան:

«Եվրոպական միության երկրներում խիստ կարևորվում է աջակցությունը փոքր ընկերություններին, որոնք բարիք են ստեղծում մարդկանց համար, ինչը կարևոր է տվյալ երկրի տնտեսության զարգացման համար: Իսկ Հայաստանում մեզ համար շատ կարևոր է համայնքների զարգացումը, և այս նախաձեռնոթյունը, որը նաև շատ կրեատիվ է, ուղղված է հենց դրան: Հուսով ենք՝ այն կհաջողի և շարունակական կլինի»,- նշում է ՀՀ-ում ԵՄ պատվիրակութան ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը:

Ծրագրի շրջանակներում ստեղծված շարժական արհեստանոցը՝ անհրաժեշտ սարքավորումներով, գործիքներով և նյութերով համալրված, շրջելու է ՀՀ մարզերում: Տեղացի և արտասահմանից հրավիրված մասնագետներն էլ մարզաբնակ ստեղծագործողների համար կանցկացնեն սեմինարներ, վարպետության դասեր, վերապատրաստում: Առկա գործիքակազմն էլ թույլ կտա տեղում իրականացնել գործնական պարապմունքներ: Շարժական աշխատարանը կծառայի որպես ուժեղ և ճկուն գործիք` համայնքից համայնք տեղափոխվելու և տեղական արհեստավորների հետ աշխատելու, իրենց հմտությունները և գիտելիքները զարգացնելու համար:

Նշենք, որ ստեղծագործ քարավանն իր ակտիվ գործունեությունը կսկսի առաջիկա ամիսներին, առաջին կանգառն էլ կլինի Դիլիջանը՝ իր հարակից համայնքներով:

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 2121

Մեկնաբանություններ