Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Աշոտ Ղուլյանն առաջադրվել է Լեռնային Ղարաբաղի նախագահի թեկնածու

Աշոտ Ղուլյանն առաջադրվել է Լեռնային Ղարաբաղի նախագահի թեկնածու
30.11.2019 | 23:24

Լեռնային Ղարաբաղի ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանն առաջադրվել է նախագահի թեկնածու: Նրա գլխավորած «Արցախի ժողովրդավարական» կուսակցության վեցերորդ համագումարի ընթացքում միաձայն որոշվեց Լեռնային Ղարաբաղի 2020-ի նախագահական ընտրություններում առաջադրել Ղուլյանի թեկնածությունը:

«Սա չի լինելու ընտրություն ուղղակի կուսակցությունների կամ անձերի միջև, ոչ էլ այս կամ այն քաղաքական գծի: Սա լինելու է առավել խորիմաստ ընտրություն, հասկանալու համար՝ ով ենք մենք՝ որպես հասարակություն և մեզնից յուրաքանչյուրը՝ որպես անհատականություն»՝ հայտարարել է Աշոտ Ղուլյանը:


54-ամյա Ղուլյանը Լեռնային Ղարաբաղի խորհրդարանի նախագահ է 2005-ից՝ երեք գումարում անընդմեջ: Մինչ այդ աշխատել է ԱԳ, ապա կրթության, մշակույթի և սպորտի նախարար։
2020 -ի գարնանը Լեռնային Ղարաբաղի նախագահական ընտրություններին իրենց թեկնածությունը առաջադրել են Ղարաբաղի նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանը, ԱԳ նախարար Մասիս Մայիլյանը, նախկին բարձրաստիճան զինվորական Վիտալի Բալասանյանը:

Դիտվել է՝ 2342

Մեկնաբանություններ