Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

«Մե­ծերն» ու «փոք­րե­րը»

«Մե­ծերն» ու «փոք­րե­րը»
06.12.2019 | 01:29
Այս շա­բաթ խոր­հր­դա­րա­նում ԲՀԿ-«Իմ քայ­լը» հա­կա­մար­տու­թյու­նը բա­ցա­հայտ առ­ճա­կատ­ման վե­րած­վեց։ ԲՀԿ-ն հեգ­նում էր իմ­քայ­լա­կան­նե­րին ու սո­վո­րեց­նում, որ «փոք­րե­րը» պետք է լսեն «մե­ծե­րին», «Իմ քայլն» էլ «տակը չէր մնում»։ Մե­ծի ու փոք­րի այս «մար­տում» ա­մեն մե­կը սե­փա­կան ող­բեր­գու­թյունն ու­նի։ Նախ՝ «մե­ծե­րը» պետք է հս­տակ ա­սե­լիք ու­նե­նան, որ «փոք­րե­րը» նրանց լսեն։ Իսկ ի՞նչ է հու­շում ԲՀԿ-ի ան­ցած ճա­նա­պար­հը։ Նրա ստեղծ­ման պատ­մու­թյունն իր «Կյանք ու ա­զա­տու­թյուն» գր­քում շատ հան­գա­մա­նո­րեն ներ­կա­յաց­րել է Ռո­բերտ Քո­չա­րյա­նը, ին­չից հս­տակ պատ­կե­րա­ցում ես կազ­մում, թե ին­չի և ում հա­մար է այն ստեղծ­վել։ Իսկ Սերժ Սարգ­սյա­նի կա­ռա­վար­ման տա­րի­նե­րին նրան մշ­տա­պես «նա­խա­գահ ջա­նով» դի­մող Գա­գիկ Ծա­ռու­կյա­նը հան­կարծ 2015-ին ընդ­դի­մա­ցավ, բայց ՀՀԿ-ն հայ­տա­րա­րեց, թե կր­կե­սի վե­րա­ծե­լու հայ­րե­նիք չու­նի։ Ծա­ռու­կյա­նը «հե­ռաց­վեց» քա­ղա­քա­կա­նու­թյու­նից ու հե­տո է­լի նույն ՀՀԿ-ի ջան­քե­րով վե­րա­դար­ձավ։ Այլ խոս­քով, սա մի կու­սակ­ցու­թյուն է, ո­րը հիմն­ված է մեկ մար­դու ու նրա բիզ­նես շա­հե­րը սպա­սար­կե­լու վրա։ Ըստ այդմ, թե­լադր­վում է նաև այս ու­ժի քա­ղա­քա­կա­նու­թյու­նը։ Բայց երբ բիզ­նես շա­հեր ու­նե­ցող Գա­գիկ Ծա­ռու­կյա­նը սկ­սում է ի­րա­կան քա­ղա­քա­կա­նու­թյան մեջ լուրջ նկր­տում­ներ ու­նե­նալ, ա­մեն ինչ ա­վարտ­վում է, ինչ­պես ինքն է ճիշտ ձևա­կեր­պել, իր բիզ­նես­նե­րը «հա էլ ստու­գե­լով»։
Բայց ե­թե ԲՀԿ-ն լավ, թե վատ «պատ­մե­լու բան» ու­նի, «Իմ քայլն» ընդ­հան­րա­պես խո­սե­լու տեղ չու­նի։ Այս­տեղ կա ըն­դա­մե­նը 1 տար­վա ան­հաս­կա­նա­լի պատ­մու­թյուն, ո­չինչ չա­սող, ա­պա­քա­ղա­քա­կան դեմ­քեր, ԱԺ ամ­բիո­նը վի­րա­վո­րանք­նե­րով ու ցի­նի­կու­թյամբ ծած­կող մաս­սա, ինք­նա­հա­վա­նու­թյան ու գո­ռո­զու­թյան դրսևո­րում­ներ, ի­րենց կար­գա­վի­ճա­կը չգի­տակ­ցող ան­ձինք, 88-հո­գա­նոց խմ­բակ­ցու­թյուն, բայց 88 տար­բեր հո­սանք­ներ, քա­ղա­քա­կա­նու­թյու­նը նա­խորդ­նե­րի սխալ­նե­րի վրա կա­ռու­ցող, բայց նույն սխալ­նե­րը կրկ­նող, ի­րա­րից «բե­խա­բար» ուժ։ Չգի­տեմ՝ այս քա­ղա­քա­կան «պա­շա­րով» իմ­քայ­լա­կան­նե­րը որ­քան են «փոքր», կամ որ­քան է «մեծ» նրան դա­սեր տվող ու­ժը, բայց հս­տակ է մեկ բան՝ ա­ռանց «մե­ծե­րի» ժա­մա­նա­կին «փոք­րե­րը» չէին կա­րող ոչ վար­չա­պետ ընտ­րել, ոչ էլ խոր­հր­դա­րա­նում հայ­տն­վել։ Այն­պես որ, քա­նի կան, ի­րար պար­տա­կան են։
Ռու­զան ԽԱ­ՉԱՏ­ՐՅԱՆ
Դիտվել է՝ 6360

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ