«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում՝ պայմանավորված Հայաստանի ղեկավարության դիրքորոշմամբ, որը միտումնավոր փլուզում է հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության հետ։ Այժմ Հայաստան են ուղարկվում զինվորականներ Նորվեգիայից, Կանադայից և ԱՄՆ-ից՝ ԵՄ առաքելությունը վերածելով ՆԱՏՕ-ի առաքելության»,- «Известия»-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։                
 

«Ինչ ցան­կա­նում եք, որ մար­դիկ ձեզ ա­նեն, նույնն էլ դուք ա­րեք նրանց»

«Ինչ ցան­կա­նում եք, որ մար­դիկ ձեզ ա­նեն, նույնն էլ դուք ա­րեք նրանց»
13.12.2019 | 00:03
Քրիս­տո­սի վար­դա­պե­տու­թյան ողջ գաղտ­նի­քը տար­րա­լուծ­ված է այս մեկ նա­խա­դա­սու­թյան մեջ:
Ան­շուշտ, այս ա­մե­նի ի կա­տար ած­ման հա­մար հա­վատք ու ջանք է պետք: Քրիս­տոս Իր կյան­քը նվի­րա­բե­րեց մեզ հա­մար, որ­պես­զի մենք բարձր բա­նա­կա­նու­թյամբ ապ­րենք՝ որ­պես մարդ, որ­պես աստ­վա­ծա­մարդ: Չա­րը ի սկզ­բա­նե մար­դուն շե­ղել ու շե­ղում է ճշ­մար­տու­թյու­նից, ո­րով­հետև միակ կոր­ծա­նիչ ու­ղին ճշ­մար­տու­թյու­նը չճա­նա­չելն է: Մեր Տերն ա­սում է. «Ես եմ ճա­նա­պար­հը, ճշ­մար­տու­թյու­նը և կյան­քը», սա է պատ­ճա­ռը, որ չա­րը փոր­ձում է շե­ղել մարդ­կանց: Սա­կայն ա­մե­նուր մարդ ստա­նում է այն, ին­չին ար­ժա­նի է, ըստ Տի­րոջ խոս­քի. «Ինչ կա­մե­նում եք, որ մար­դիկ ձեզ ա­նեն, դուք նույնն ա­րեք նրանց»: Ոչ ոք չի ցան­կա­նա, որ որևէ մե­կը ի­րեն չա­րիք պատ­ճա­ռի, հետևա­բար և, այս ոս­կե կա­նո­նը ու­նե­նա­լով մեր սր­տում, պետք է սր­բու­թյամբ պա­հենք ու ի կա­տար ա­ծենք, որ­պես­զի խու­սա­նա­վենք չա­րի­քից: Դա­վիթ սաղ­մո­սեր­գուն ա­սում է. «Բարձ­րյա­լին քեզ ա­պա­վեն դարձ­րու, և չա­րի­քը չի մեր­ձե­նա քո տան հար­կին»: Մենք գրե­թե չա­րի­քի ենք հան­դի­պում ա­մե­նուր, և սա ար­դյունք է այն բա­նի, որ թո­ղել ենք Ա­րար­չին, հե­ռա­ցել Նրա պատ­վի­րան­նե­րից, կորց­րել ենք թե հա­վա­տը, թե խիղ­ճը, ա­մե­նուր նյու­թա­կան բա­րիք ենք փնտ­րում և ան­տե­սում հոգևո­րը: Երբ մար­դիկ Հի­սու­սից բժշ­կու­թյուն էին խնդ­րում, Փր­կի­չը ա­սում էր. «Քո հա­վա­տը փր­կեց քեզ», «Գնա և այլևս մի՛ մե­ղան­չիր» կամ «Քո մեղ­քե­րը քեզ ներ­ված են»: Այս ե­րեք պա­տա­խան­ներն ենք ստա­նում մենք Ա­րար­չից յու­րա­քան­չյուր մեր ա­ղոթ­քի ժա­մա­նակ և մեր ողջ կյան­քի ըն­թաց­քում: «Ե­թե դուք մարդ­կանց նե­րեք, ձեր Երկ­նա­վոր Հայրն էլ ձեզ կնե­րի ձեր հան­ցանք­նե­րը» (Մատթ. 6; 14): Տի­րոջ խոս­քե­րի մեջ մենք գտ­նում ենք մաս­նիկ­ներ ոս­կի կա­նո­նից, որ յու­րա­քան­չյուր քրիս­տո­նյա­յի կյան­քի ճա­նա­պար­հի հա­մար պետք է ծա­ռա­յի որ­պես փա­րոս: Ան­հան­դուր­ժո­ղա­կա­նու­թյու­նը մար­դուն դր­դում է ան­մարդ­կա­յին քայ­լե­րի, ո­րը և կոր­ծա­նիչ հետք է թող­նում նրա կյան­քի ճա­նա­պար­հին: Ինչ­պես Սի­րա­քի ի­մաս­տու­թյան մեջ է աս­վում. «Աստ­ված մար­դուն ստեղ­ծեց հո­ղից և նրան վե­րա­դարձ­րեց հո­ղին, Նա նրան տվեց կյան­քի հաշ­ված օ­րեր»: Մեր ծնն­դյան պա­հից, ա­ռա­ջին իսկ ճի­չից սկ­սած մեր կյան­քի օ­րե­րը հաշ­ված են: Կյան­քը ժա­մա­նա­կա­վոր է, կյան­քի օ­րե­րը՝ հաշ­ված, ընտ­րու­թյան եր­կու ճա­նա­պարհ կա. կամ դե­պի հա­վի­տե­նա­կան կյանք, կամ դե­պի հա­վի­տե­նա­կան դա­տաս­տան: Մենք ենք ընտ­րում մեր կյան­քի ճա­նա­պար­հը, և մենք ենք պա­տաս­խա­նա­տու մեր ապ­րած կյան­քի հա­մար: Ինչ­պես ի­մաս­տուն­նե­րից մեկն է ա­սել. «Կյան­քը մի մեծ դպ­րոց է, և ու­սա­նե­լուց հե­տո քն­նու­թյուն պետք է հանձ­նենք, բայց այդ քն­նու­թյա­նը ոչ ոք չի կա­րող ար­տագ­րել ու­րի­շից»:
Շա­տե­րը, մեղ­սա­գործ ու ան­զեղջ կյան­քով ապ­րե­լով, ան­տե­սում են Աստ­ծո հա­վի­տե­նա­կան խոս­քը՝ այս­պի­սով թա­կե­լով դժ­բախ­տու­թյան ու դժոխ­քի դռ­նե­րը, և երբ դժ­բախտ դեպք է պա­տա­հում, ա­սում են. «Աստ­ված, ո՞ր մեղ­քիս հա­մար»: Խա­վա­րի մեջ ընկ­ղմ­ված լի­նե­լով՝ այդ­պի­սի­նե­րին թվում է, թե մա­քուր ու ա­նա­րատ են: Ո­մանք էլ, ե­կե­ղե­ցի գա­լով, մա­տաղ են ա­նում՝ մի պահ հի­շե­լով Ա­րար­չին, որ մի հրաշ­քով փր­կել է փոր­ձան­քից, սա­կայն նո­րից վե­րա­դառ­նում են ի­րենց խա­վա­րա­յին մե­ռե­լո­տի մեղ­քե­րին` չմ­տո­րե­լով ան­գամ, որ ի­րենց հետ տե­ղի ու­նե­ցա­ծը հետևանք է ան­ցյա­լում գոր­ծած չա­րա­գոր­ծու­թյուն­նե­րի, և պատ­ճա­ռը վե­րաց­նե­լու փո­խա­րեն փոր­ձում են սպե­ղա­նի դնել հետևանք­նե­րի վրա:
Քրիս­տոս ա­սում է. «Ե­թե չհա­վա­տաք, որ Ես եմ, ձեր մեղ­քե­րի մեջ կմեռ­նեք» (Հովհ; 8; 22): Ան­շուշտ ոս­կի կա­նոնն ի կա­տար ա­ծե­լու հա­մար հա­վատք է պետք, ո­րը պետք է ար­տա­հայտ­վի գոր­ծե­րով, ինչ­պես ա­ռա­քյալն է ա­սում. «Դու հա­վա­տում ես, որ մեկ է Աստ­ված. լավ ես ա­նում: Դևերն էլ են հա­վա­տում, սարս­ռում և դո­ղում» (Հակ. 2;19): այ­սինքն, միայն խոս­քով դա­վա­նե­լը դեռ փր­կու­թյուն չէ մեզ հա­մար, քան­զի «Հա­վատն ա­ռանց գոր­ծե­րի մե­ռած է» (Հակ. 2; 26):
Հա­վա­տալ Քրիս­տո­սին նշա­նա­կում է փո­փո­խու­թյուն կյան­քի նկատ­մամբ. հե­ռա­նալ մեղ­քից, խոս­տո­վա­նու­թյամբ քա­վել այն և ապ­րել ոս­կի կա­նո­նի հա­մա­ձայն. դի­մա­ցի­նին տես­նե­լով՝ Աստ­ծո պատ­կե­րը տես­նել, ու­րի­շին ո­րող­մու­թյուն ա­նել՝ մեր սր­տում ու­նե­նա­լով, որ Աստ­ծուն ենք ա­նում, ըստ Տի­րոջ խոս­քի. «Այս մա­նուկ­նե­րից մե­կին ա­րե­ցիք, Ինձ ա­րե­ցիք», ա­ղոթ­քով ու պահ­քով խո­նար­հեց­նենք մեր ան­ձե­րը, ա­հա այս է այն նվի­րա­կան ուխ­տը, որ մարդ կա­րող է կն­քել Աստ­ծո հետ՝ իր հա­յաց­քը սևե­ռած հա­վի­տե­նա­կան կյան­քին:
Ե­թե մար­դու մի­ջից հա­նենք եր­կյու­ղը Աստ­ծո հան­դեպ, մար­դը կդառ­նա ամ­բար­տա­վան, ու­նայ­նա­միտ ա­րա­րած, ինչ­պես Սո­ղո­մոն Ի­մաս­տունն է ա­սում. «Աստ­ծո հան­դեպ եր­կյու­ղը ի­մաս­տու­թյան սկիզբն է», այ­սինքն՝ մեր կյան­քը ի­մաս­տա­վոր­վում է նախ հա­վատ­քով՝ Աստ­ծո հան­դեպ և սրա­նից բխած բա­րի գոր­ծե­րով, ոս­կի օ­րեն­քի կա­տար­մամբ, ո­րը սկիզբ է դնում և ի­մաս­տա­վո­րում է մար­դու կյան­քը: Եր­կյու­ղը վա­խը չէ, այլ ակ­նա­ծանքն ու խո­նար­հու­թյու­նը, ո­րի պետքն ու­նենք, որ­պես­զի չհ­պար­տա­նանք, քան­զի բո­լոր մեղ­քե­րի գլու­խը հպար­տու­թյունն է: Մար­դը, Աստ­ծո պատ­կերն ու նմա­նու­թյունն ու­նե­նա­լով և այդ խո­րա­պես գի­տակ­ցա­լով է, որ պի­տի ապ­րի, ապ­րեց­նի ու ա­րա­րի: Սուրբ Գրի­գոր Տաթևա­ցին ա­սում է. «Մարդ ե­րեք կյանք է ապ­րում. ա­ռա­ջին կյան­քը սկս­վում է մոր ո­րո­վայ­նում, երկ­րորդ կյան­քը այս աշ­խարհն է, իսկ եր­րոր­դը՝ հա­վի­տե­նա­կան կյան­քը», սա­կայն շատ քչե­րին է հա­ջող­վում հաս­նել այն­տեղ: Մենք ու­նենք ան­մահ հո­գի, խիղճ և ընտ­րու­թյան հնա­րա­վո­րու­թյուն. ա­ռա­ջի­նը մեր ան­մա­հու­թյան գրա­վա­կանն է, երկ­րոր­դը ա­պա­հո­վագ­րում է մեղք գոր­ծե­լուց, մեզ կար­ծես խայ­թե­լով ցույց է տա­լիս կա­տա­րած մեղ­քը և ուղ­ղոր­դում ա­պաշ­խա­րու­թյան, իսկ եր­րոր­դը մեր ընտ­րու­թյան հնա­րա­վո­րու­թյունն է. կամ լսել խղ­ճի ձայ­նին, ա­պաշ­խա­րել, խոս­տո­վա­նել և մաքր­վել մեղ­քե­րից` իր բո­լոր հետևանք­նե­րով հան­դերձ, և մաք­րու­թյան մեջ ըն­թա­նալ դե­պի Քրիս­տոս, դե­պի Եր­կն­քի ար­քա­յու­թյուն և հա­վի­տե­նա­կան կյանք, կամ սպա­նել խիղ­ճը և, մնա­լով մե­ռե­լո­տի մեղ­քե­րի մեջ, խա­վար կյան­քի մա­հա­ցու ստ­վեր­նե­րով ըն­թա­նալ և հա­վի­տե­նա­կան ան­տակ դժոխ­քի տան­ջանք­նե­րին ար­ժա­նա­նալ, «ՈՒր կրակն ան­շեջ է և որդն ան­քուն»: Եվ վեր­ջում` «Երբ մարդ չգի­տի, թե դե­պի որ նա­վա­հան­գիստն է ուղղ­վում, նրա հա­մար ոչ մի քա­մի էլ հա­մըն­թաց չի լի­նի» (Սե­նե­կա):
Տեր Ա­հա­րոն քա­հա­նա ՄԵԼ­ՔՈՒ­ՄՅԱՆ
Գո­րի­սի տա­րա­ծաշր­ջա­նի հոգևոր հո­վիվ
Դիտվել է՝ 1935

Մեկնաբանություններ