Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Կադ­րա­յին ի­րա­րան­ցում

Կադ­րա­յին ի­րա­րան­ցում
10.01.2020 | 00:30
Թեև վար­չա­պետն իր հայ­տա­րա­րու­թյուն­նե­րում որևէ ակ­նարկ չի ա­րել, որ դժ­գոհ է ֆի­նան­սա­բյու­ջե­տա­յին բլո­կից, խո­սակ­ցու­թյուն­ներ կան, որ այ­նու­հան­դերձ, դժ­գոհ է և պատ­րաստ­վում է ֆի­նանս­նե­րի նա­խա­րար Ա­տոմ Ջան­ջու­ղա­զյա­նին փո­խե­լու մեկ այլ կադ­րով։ Իսկ թե ու­մով, դեռևս չի աս­վում։ Այս խո­սակ­ցու­թյուն­նե­րը ֆի­նանս­նե­րի նա­խա­րա­րու­թյու­նում ան­հիմն են հա­մա­րում և նշում, որ դրանք մի­տում­նա­վոր են տա­րած­վում։
Ա­մեն դեպ­քում, հար­ցը փոր­ձե­ցինք պաշ­տո­նա­պես ճշ­տել. «Նման տե­ղե­կու­թյուն չու­նենք»,- նշե­ցին կա­ռա­վա­րու­թյան լրատ­վու­թյան և հա­սա­րա­կայ­նու­թյան հետ կա­պե­րի վար­չու­թյու­նից։ Բայց որ կա­ռա­վա­րու­թյան ներ­սում կադ­րա­յին լուրջ ի­րա­րան­ցում է, փաստ է։ Եվ դա պա­տա­հա­կան չէ։ Եր­կու ա­միս հե­տո լրա­նում է ԿԲ-ի նա­խա­գահ Ար­թուր Ջա­վա­դյա­նի պաշ­տո­նա­վար­ման ժամ­կե­տը։ Վե­րըն­տր­վե­լու հնա­րա­վո­րու­թյուն նա այլևս չու­նի` օ­րեն­քը թույլ չի տա։ Ո՞վ կլի­նի ԿԲ-ի նոր նա­խա­գա­հը։ Կա­ռա­վա­րու­թյա­նը մոտ կանգ­նած աղ­բյու­րի փո­խանց­մամբ` փոխ­վար­չա­պետ Մհեր Գրի­գո­րյա­նը կս­տանձ­նի ԿԲ-ի նա­խա­գա­հի պաշ­տո­նը։ Ե­թե նկա­տենք, որ փոխ­վար­չա­պե­տը նախ­կի­նում բան­կիր էր, ա­պա նշ­ված խո­սակ­ցու­թյու­նը շատ տրա­մա­բա­նա­կան կա­րող է լի­նել։ Եվ քա­նի որ «սուրբ տե­ղը դա­տարկ չի մնում», շր­ջա­նառ­վող լու­րե­րի հա­մա­ձայն, փոխ­վար­չա­պե­տի պաշ­տո­նը կս­տանձ­նի կա՛մ ֆի­նանս­նե­րի նախ­կին նա­խա­րար Վար­դան Ա­րա­մյա­նը, կա՛մ էլ մի­ջազ­գա­յին տն­տե­սա­կան ին­տեգր­ման և բա­րե­փո­խում­նե­րի նախ­կին նա­խա­րար և նախ­կին փոխ­վար­չա­պետ Վա­չե Գաբ­րիե­լյա­նը։ Ե­թե նկա­տենք, որ այս եր­կու պաշ­տո­նյա­ներն էլ կա­ռա­վար­ման մեծ փորձ ու­նեն, ա­պա պետք է են­թադ­րել, որ կադ­րե­րի ար­հես­տա­վար­ժու­թյու­նը կր­կին սկ­սում է գնա­հատ­վել։
Ժաս­մեն ՎԻ­ԼՅԱՆ
Դիտվել է՝ 5887

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ