Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Հիաս­թա­փեց­նե­լու եմ մե­րօ­ր­յա դրո­գա­պան յա­գոր­նե­րին

Հիաս­թա­փեց­նե­լու եմ մե­րօ­ր­յա դրո­գա­պան յա­գոր­նե­րին
24.01.2020 | 04:34
«Բայց Սերժ Սարգ­սյա­նը չէր, չէ՞, մե­ռել»... Նման ցի­նի­կու­թյամբ հա­կա­դար­ձեց «Իմ քայ­լը» խմ­բակ­ցու­թյան ան­դամ­նե­րից մե­կը մեր այն դի­տարկ­մա­նը, թե ԱԺ փոխ­խոս­նա­կին հա­րի՞ր էր ԱԱԾ նախ­կին պե­տի հու­ղար­կա­վո­րու­թյան ժա­մա­նակ Սերժ Սարգ­սյա­նի մաս­նակ­ցու­թյան կադ­րե­րով ֆեյս­բու­քյան գրա­ռու­մը։ Տպա­վո­րու­թյուն է, որ Քաջ Նա­զա­րի բախ­տով այս կամ այն ա­թո­ռին թա­ռած­նե­րի հա­մար նա­խորդ­նե­րին մա­հա­ցած տես­նե­լու դեպ­քում է միայն վեր­ջին­նե­րիս հաս­ցեին դրո­գա­պան Յա­գո­րին (պա­րոն Փա­շի­նյան, այս կեր­պա­րի հետ Հովհ. Թու­մա­նյա­նը կապ չու­նի, Նար-Դո­սի հե­րոս­նե­րից է) սա­զա­կան ի­րենց ճա­մար­տա­կու­թյու­նը հա­մար­վում ան­տե­ղի։
Սա­կայն պարզ­վեց, որ սա ոչ թե ԱԺ փոխ­խոս­նա­կի մա­կար­դա­կով ի­րա­կա­նաց­վող «քա­րոզ­չու­թյուն» է, այլ ան­ձամբ վար­չա­պե­տի։ ԱԺ-կա­ռա­վա­րու­թյուն հար­ցու­պա­տաս­խա­նի ժա­մա­նակ անդ­րա­դառ­նա­լով ԱԱԾ նախ­կին պե­տի մահ­վան ա­ռի­թով կա­ռա­վա­րու­թյան ոչ պատ­շաճ վե­րա­բեր­մուն­քի մա­սին հայ­տա­րա­րու­թյուն­նե­րին, Նի­կոլ Փա­շի­նյանն ա­սաց. «Նախ­կին պաշ­տո­նյա­ներ են, ո­րոնք պաշ­տո­նա­վա­րել են վի­ճա­հա­րույց շր­ջա­նում, իսկ մեր կող­մից ինչ-որ պետք է ար­վեր, ար­վել է»: Են­թա­գի­տակ­ցո­րեն «դուրս թռած» այս նա­խա­դա­սու­թյու­նը փաս­տում է՝ խոս­քը նախ­կին պաշ­տո­նյա­նե­րի մա­սին է, ո­րոնք, ըստ Նի­կո­լի, «վի­ճա­հա­րույց շր­ջա­նում» են իշ­խա­նա­վա­րել, հետևա­բար նրանց մահ­վան դեպ­քում էլ խտ­րա­կան մո­տե­ցում պի­տի ցու­ցա­բեր­վի։ Այս­տեղ է, որ Խո­րե­նա­ցին ո­րե­րորդ ան­գամ կր­կին կբա­ցա­կան­չեր՝ ող­բամ զձեզ, հա­յոց իշխանիկներ... զա­նա­զան ու զար­մա­նա­զան քայ­լա­րած­ներ...
Չեմ էլ զար­մա­նա, որ նույ­նիսկ Քրիս­տո­սի փառ­քը սե­փա­կա­նաշ­նոր­հել փոր­ձող­նե­րը (ռու­սը կա­սեր՝ ну и что... по­пыт­ка не пыт­ка, вдруг!) ի­րենց ան­գամ ի­րա­վունք վե­րա­պա­հեն ո­րո­շե­լու, թե ով­քեր են ար­ժա­նի դրախտ գնա­լու, ով­քեր` դժոխք։ Բայց հիաս­թա­փեց­նենք բո­լոր դրո­գա­պան յա­գոր­նե­րին. այդ մե­կը հաս­տատ ձեր ո­րո­շե­լի­քը չէ։
Ռու­զան ԽԱ­ՉԱՏ­ՐՅԱՆ
Դիտվել է՝ 3487

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ