Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

Ով Ինձ հետ չէ՝ Իմ դեմ է, և ով Ինձ հետ չի հա­վա­քում՝ ցրում է (Մատթ. 12;30)

Ով Ինձ հետ չէ՝ Իմ դեմ է, և ով  Ինձ հետ չի հա­վա­քում՝ ցրում է  (Մատթ. 12;30)
07.02.2020 | 00:09
Աշ­խար­հի կրո­նա­կան և գա­ղա­փա­րա­կան բազ­մա­զա­նու­թյան զա­նա­զան զամ­բյուղ­նե­րում տար­բեր «բերք» է հա­վաք­վում: Սա­կայն հա­վաք­վում է ա­ռանց Քրիս­տո­սի: Հետևա­բար` հա­վաք­ված հա­վա­տա­ցյա­լը խաբ­ված է ու խլ­ված Քրիս­տո­սի հո­տից, հա­վաք­ված հա­ցը քար է, ձու­կը` օձ:
Լի­նե­լով Քրիս­տո­սից բա­ժան­ված` ճշ­մար­տու­թյու­նից օ­տար­ված­նե­րը փա­փա­գում են ե­կե­ղե­ցու մեջ էլ հաս­տատ­ված տես­նել պա­ռակտ­ման սեր­մը. «Երբ Հի­սուս նրանց մտա­ծում­ներն ի­մա­ցավ, նրանց ա­սաց.
- Ինքն իր մեջ բա­ժան­ված ա­մեն թա­գա­վո­րու­թյուն ա­վեր­վում է, և ինքն իր մեջ բա­ժան­ված ա­մեն քա­ղաք կամ տուն կան­գուն չի մնա» (Մատթ. 12;25):
Այս խոս­քե­րը Հա­վի­տե­նա­կան Բա­նը ուղ­ղում է մեր ժա­մա­նակ­նե­րի այն հա­մոզ­ված­նե­րին, ով­քեր պն­դում են, թե Հա­յաս­տա­նյայց ա­ռա­քե­լա­կան սուրբ ե­կե­ղե­ցին ուր որ է կպա­ռակտ­վի ու ան­հետ կկոր­չի:
Ե­կե­ղե­ցին եր­կն­քի ար­քա­յու­թյան սերմն է այս աշ­խար­հում, և որ­քան այդ սեր­մը զո­րա­նում և ա­ճում է, այն­քան ա­վե­լի ուժ­գին է դի­մադ­րում իր վրա ճն­շող աշ­խար­հին, և մի օր նա կհառ­նի` փառ­քով և պատ­վով պսակ­ված: Ամ­բողջ աշ­խար­հում առ­կա ե­կե­ղե­ցու թվա­ցյալ ճգ­նա­ժա­մը ի­րա­կա­նում ոչ թե պա­ռակտ­ման, այլ զատ­ման գոր­ծըն­թաց է, որ սկս­վել է ե­կե­ղե­ցու հիմ­նադր­ման օր­վա­նից: Բուն ե­կե­ղե­ցուց զատ­վում, հե­ռա­նում են նրանք, ով­քեր, ի սկզ­բա­նե Նրան միա­նա­լով, չեն ու­նե­ցել ազ­նիվ նպա­տակ­ներ, այլ հե­տապն­դել են միայն նեղ անձ­նա­կան, շա­հա­դի­տա­կան նպա­տակ­ներ. «Որ­դյակ­նե՛ր, վեր­ջին ժա­մա­նակն է: Եվ ինչ­պես լսել եք, Նե­ռը գա­լու է. բայց ար­դեն իսկ ե­կել են բա­զում նե­ռեր. դրա­նից էլ կա­րող ենք ի­մա­նալ, որ վեր­ջին ժա­մա­նակն է: Մե՛ր մի­ջից ե­լան նրանք, բայց մեզ­նից չէին, ո­րով­հետև, ե­թե մեզ­նից լի­նեին, ա­պա մեր մեջ էլ կմ­նա­յին: Բայց մեզ­նից ե­լան, որ­պես­զի հայտ­նի լի­ներ, թե նրանք ա­մեն­քը մեզ­նից չեն» (Ա Հովհ. 2;18-19):
Ոչ միայն նե­ռերն են ել­նում Աստ­ծո Ե­կե­ղե­ցուց, այլև Աստ­ված Ին­քը, Ե­գիպ­տո­սից Աբ­րա­հա­մի, Ի­սա­հա­կի և Հա­կո­բի սե­րունդ­նե­րի ել­քի նա­խօ­րի­նա­կով, հոր­դո­րում է զատ­վել բա­բե­լոն-աշ­խար­հից. «Ա­պա եր­կն­քից լսե­ցի մի ձայն, որ ա­սում էր.
-Ե­լե՛ք դրա մի­ջից, ժո­ղո­վո՛ւրդ իմ, որ­պես­զի մաս­նա­կից չլի­նեք դրա մեղ­քե­րին և չըն­դու­նեք դրա պա­տու­հաս­նե­րը, քա­նի որ դրա մեղ­քե­րը դիզ­վե­ցին, հա­սան մինչև եր­կինք» (Հայտն. 18; 4-5):
Աշ­խար­հի զա­վակ­նե­րը չեն լսում այդ կո­չը, ո­րով­հետև աշ­խար­հի խա­վա­րը խցել ու խլաց­րել է նրանց ա­կանջ­նե­րը, իսկ Աստ­ծո զա­վակ­նե­րը ներ­քին, հոգևոր ճշ­մար­տու­թյան լույ­սով ցրում են ան­գի­տու­թյան խա­վա­րը. «Իսկ դուք օ­ծում ու­նեք Սր­բից և ա­մեն բան գի­տեք» (Ա Հովհ. 2;20:10):
Աշ­խար­հում սա­տա­նա­յա­կան ռոք խմ­բե­րը ա­վե­լի շատ հան­դի­սա­տես են հա­վա­քում, քան կա­րող է փաս­տա­ցի հա­վա­տա­ցյալ ու­նե­նալ Քրիս­տո­սի Ե­կե­ղե­ցին: Ճշ­մար­տու­թյան լույ­սը մեր­ժող­նե­րը դա­տա­պարտ­ված են կորս­տյան, ո­րով­հետև ի սկզ­բա­նե ի­րենք են ինք­նա­կամ հրա­ժար­վել ճիշտ ընտ­րու­թյան հնա­րա­վո­րու­թյու­նից. «Եվ դար­ձյալ ինձ ա­սաց. - Այս գր­քի մար­գա­րեա­կան խոս­քե­րը կնք­ված մի՛ պա­հիր, քան­զի ժա­մա­նա­կը մոտ է: Նա, ով ամ­բա­րիշտ է, թող ամ­բարշ­տու­թյուն ա­նի, ով կեղ­տոտ է, թող կեղ­տոտ լի­նի, ով ար­դար է, թող ար­դա­րու­թյուն ա­նի և ով սուրբ է, թող սուրբ լի­նի: Ա­հա գա­լիս եմ շու­տով, և Ինձ հետ են Իմ վար­ձե­րը, որ­պես­զի հա­տու­ցեմ յու­րա­քան­չյու­րին ըստ իր գոր­ծե­րի: Ես եմ Ալ­ֆան և Օ­մե­գան, Սկիզ­բը և Վախ­ճա­նը, Ա­ռա­ջի­նը և Վեր­ջի­նը» (Հայտ. 22;10-13):
Լի­լիթ ՀՈՎ­ՀԱ­ՆԻ­ՍՅԱՆ
Գո­րիս
Դիտվել է՝ 1783

Մեկնաբանություններ