Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Լավրովը գնահատել է Թրամփի առաջարկած «դարի գործարքը»

Լավրովը գնահատել է Թրամփի առաջարկած «դարի գործարքը»
17.02.2020 | 13:18

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ ԱՄՆ-ն, ըստ էության, անտեսել է իսրայելա-պաղեստինյան հակամարտության կարգավորման վերաբերյալ միջազգայնորեն ճանաչված մոտեցումը, որ դժվար թե օգնի իրավիճակին: Stampa-ին հարցազրույցում նա ասել է. «ԱՄՆ-ն իր ոճով առաջարկել է «մեկ քայլով» լուծել ժամանակակից աշխարհի ամենահին հակամարտություններից մեկը: Միևնույն ժամանակ Վաշինգտոնում, ըստ էության, անտեսել են մերձարևելյան կարգավորման համընդհանուր ճանաչված միջազգային-իրավական բազան, որը ներառում է Անվտանգության խորհրդի և ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովի բանաձևերը»:
Նրա խոսքով՝ ԱՄՆ-ի ծրագիրը ենթադրում է միակողմանի զիջումների միջոցով պաղեստինյան տարածքների «վերջնական կարգավիճակի» բոլոր առանցքային հիմնախնդիրների (սահմաններ, բնակավայրեր, Արևելյան Երուսաղեմ, փախստականներ) լուծում և այդ ամենը՝ հօգուտ Իսրայելի: «Դժվար թե նման մոտեցումն օգնի իրավիճակի կարգավորմանը: Դա է վկայում նաև այն, որ, այսպես կոչված, «դարի գործարքը» ամբողջովին մերժվում է պաղեստինցիների կողմից»,-ասել է Լավրովը:

Դիտվել է՝ 1085

Մեկնաբանություններ