Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Նի­կո՛լ, Տիգ­րան Մե­ծի ժա­մա­նակ­նե­րում կար Ի­րա­նը, կա­յին մա­րե­րը, պար­սիկ­նե­րը, պարթևնե­րը, ս­կ­յութ­նե­րը, նաև աղ­վան­նե­րը

Նի­կո՛լ, Տիգ­րան Մե­ծի ժա­մա­նակ­նե­րում կար Ի­րա­նը, կա­յին մա­րե­րը, պար­սիկ­նե­րը, պարթևնե­րը, ս­կ­յութ­նե­րը, նաև աղ­վան­նե­րը
18.02.2020 | 11:55
Իր ազ­գի և տա­րա­ծաշր­ջա­նի պատ­մու­թյանն այս աս­տի­ճա­նի ան­տե­ղյակ, այս աս­տի­ճա­նի տգետ լի­նե­լով, երկ­րի ա­ռաջ­նո՞ր­դը լի­նել… ՈՒ գնալ մի­ջազ­գա­յին կարևոր հար­թակ­նե­րում եր­կի­րը ներ­կա­յաց­նե­լու՞… Ցան­կա­ցած երկ­րի ղե­կա­վա­րի պա­րա­գա­յում դա ան­թույ­լատ­րե­լի և ան­նե­րե­լի է, ա­ռա­վել ևս` գրե­թե ողջ աշ­խար­հի ու­շադ­րու­թյան կենտ­րո­նում գտն­վող Մյուն­խե­նի անվ­տան­գու­թյան հա­մա­ժո­ղո­վի շր­ջա­նա­կում Ար­ցա­խյան հիմ­նա­հար­ցի վե­րա­բե­րյալ քն­նարկ­մա­նը մաս­նակ­ցած Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տու­թյան ղե­կա­վա­րի:
Թեև «թավ­շյա հե­ղա­փո­խու­թյուն» կոչ­վա­ծի ար­դյուն­քում ՀՀ վար­չա­պետ դար­ձած Նի­կոլ Փա­շի­նյա­նի ի­մա­ցու­թյան, գի­տե­լիք­նե­րի հար­ցում մեր հա­սա­րա­կու­թյան մի ստ­վար մա­սը եր­բեք պատ­րանք­ներ չի ու­նե­ցել, բայց Ադր­բե­ջա­նի նա­խա­գահ Իլ­համ Ա­լիևի հետ նման պա­տաս­խա­նա­տու քն­նարկ­մա­նը մաս­նակ­ցե­լուց ա­ռաջ, Փա­շի­նյա­նը, որ­քան էլ ան­գետ, պար­տա­վոր էր կե­րու­խու­մե­րին մաս­նակ­ցե­լու, պա­րե­լու, այս­տեղ-այն­տեղ զվար­ճա­նա­լու փո­խա­րեն, հա­վուր պատ­շա­ճի նա­խա­պատ­րաստ­վել քն­նարկ­մա­նը, դրա առն­չու­թյամբ խոր­հր­դակ­ցել մաս­նա­գետ­նե­րի հետ, հա­մա­պա­տաս­խան գր­քեր, գո­նե դա­սագր­քեր կար­դալ, հա­մա­ցան­ցը քրք­րել, գո­նե Հայ­կա­կան հան­րա­գի­տա­րա­նում և Վի­քի­պե­դիա ա­զատ հան­րա­գի­տա­րա­նում հրա­պա­րակ­ված տե­ղե­կու­թյուն­նե­րին ծա­նո­թա­նալ:
Ադր­բե­ջա­նի նա­խա­գա­հը փոր­ձե­լով հիմ­նա­վո­րել, որ Ղա­րա­բա­ղը Ադր­բե­ջա­նինն է ե­ղել և Ադր­բե­ջա­նին է պատ­կա­նում, ադր­բե­ջա­նա­կան հող է, և նշե­լով, որ «այ­սօր­վա Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղի, այս­պես կոչ­ված, մայ­րա­քա­ղա­քը» կրում է ան­մեղ ադր­բե­ջան­ցի­նե­րի սպա­նած Ստե­փան Շա­հու­մյա­նի ա­նու­նը, ա­սաց. «Հարց. ե­թե Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղը հի­նա­վուրց հայ­կա­կան տա­րածք է, ին­չո՞ւ այն չու­նի հի­նա­վուրց հայ­կա­կան ան­վա­նում մայ­րա­քա­ղա­քի հա­մար, ո­րով­հետև մայ­րա­քա­ղա­քի հին ան­վա­նումն է Խան­քեն­դի` խա­նի գյուղ, և «Ստե­փա­նա­կերտ» (Շա­հու­մյա­նի ա­նու­նը Ստե­փան է ե­ղել, «կերտ»` հա­յե­րեն նշա­նա­կում է քա­ղաք) ան­վա­նադր­վել է հայ բոլշևի­կի ա­նու­նով, ո­րը կր­կին ա­պա­ցու­ցում է, որ պատ­մա­կան հայ­կա­կան ժա­ռան­գու­թյուն այդ տա­րածք­նե­րում չի ե­ղել: Վե­րա­դառ­նամ այն կե­տին, ո­րից սկ­սել եմ. պատ­մա­կան այս հար­ցը կարևոր է, որ­պես­զի հաս­կա­նանք, թե ինչ­պես պետք է լու­ծել հա­կա­մար­տու­թյու­նը»:
ՈՒ­շադ­րու­թյուն դարձ­րեք Ա­լիևի ա­սա­ծի հատ­կա­պես վեր­ջին նա­խա­դա­սու­թյան վրա. Ադր­բե­ջա­նի ա­ռաջ­նոր­դը հա­կա­մար­տու­թյան լուծ­ման հա­մար կարևո­րեց պատ­մա­կան հեն­քը, պատ­մա­կան ար­դա­րու­թյան վե­րա­կանգ­նու­մը, սա­կայն կի­սաճշ­մար­տու­թյամբ ար­տա­հայտ­ված կեղ­ծի­քը ներ­կա­յաց­րեց պատ­մա­կան ճշ­մար­տու­թյան տեղ` Փա­շի­նյա­նին ա­կա­մա­յից ու հի­մա­րա­բար տա­լով հրա­շա­լի զենք ու հնա­րա­վո­րու­թյուն ի­րեն քա­ղա­քա­կան, դի­վա­նա­գի­տա­կան ու բա­րո­յա­կան ա­ռում­նե­րով «աս­ֆալ­տին փռե­լու, պա­տե­րին ծե­փե­լու» հա­մար:
Իսկ ինչ­պե՞ս վար­վեց ՀՀ վար­չա­պե­տը… Ե­թե ոչ դա­վա­ճա­նա­բար կամ վա­խե­նա­լով, ա­պա Ա­լիևից էլ ա­վե­լի մեծ հի­մա­րու­թյուն դրսևո­րե­լով կամ ուղ­ղա­կի իր ան­գի­տու­թյան պատ­ճա­ռով լռեց, չօգտ­վեց ըն­ձեռ­ված հնա­րա­վո­րու­թյու­նից, չհա­կա­դար­ձեց Ադր­բե­ջա­նի նա­խա­գա­հի բար­բա­ջան­քին, դրա փո­խա­րեն նա­խընտ­րեց գլուխ գո­վել բա­նակ­ցա­յին գոր­ծըն­թա­ցում իր իբր ա­րած մի­նի­հե­ղա­փո­խու­թյուն­նե­րով ու խո­սել հա­կա­մար­տու­թյան լուծ­ման հա­մար նոր մի­նի­հե­ղա­փո­խու­թյուն­ներ ի­րա­կա­նաց­նե­լու անհ­րա­ժեշ­տու­թյան մա­սին:
Կա­րե­լի է են­թադ­րել, որ ա­ռա­ջի­կա այդ մի­նի­հե­ղա­փո­խու­թյուն­նե­րից մեկն էլ ժո­ղո­վուրդ­նե­րին, այս­պես ա­սած, խա­ղա­ղու­թյան նա­խա­պատ­րաս­տե­լու շր­ջա­նակ­նե­րում, ա­ռանց ա­զա­տագր­ված տա­րածք­ներն Ադր­բե­ջա­նին հանձ­նե­լու, Ար­ցա­խի այդ շր­ջան­նե­րում կամ սկզ­բում դրան­ցից մե­կում հա­կա­մար­տու­թյան լուծ­մամբ «շա­հագր­գիռ» մի­ջազ­գա­յին կազ­մա­կեր­պու­թյուն­նե­րի ֆի­նան­սա­վոր­մամբ նոր բնա­կա­վայ­րե­րի կամ ե­ղած բնա­կա­վայ­րե­րում նոր տնե­րի կա­ռու­ցու­մը, քիչ վնաս­ված տնե­րի վե­րա­կանգ­նումն է` ադր­բե­ջան­ցի­նե­րի և հա­յե­րի հա­մա­տեղ բնա­կու­թյան հա­մար, որ­պես­զի նրանք ի­րար հետ «քիր­վա­յու­թյուն» ա­նեն (հի­շե­ցի՞ք Լ.Տ.Պ.-ին…), հա­յե­րը մո­ռա­նան ադր­բե­ջան­ցի­նե­րի գա­զա­նու­թյուն­նե­րի, նրանց կող­մից տար­բեր բնա­կա­վայ­րե­րում ու բազ­միցս ի­րա­կա­նաց­ված ցե­ղաս­պա­նու­թյուն­նե­րի մա­սին:
Հաս­կա­նա­լի է, որ նման մի­նի­հե­ղա­փո­խու­թյան ի­րա­կա­նաց­ման դեպ­քում բուն նպա­տա­կը կամ հետևան­քը լի­նե­լու է ադր­բե­ջան­ցի­նե­րի և հա­յե­րի միջև բա­խու­մը կան­խե­լու հա­մար այն­տեղ մի­ջազ­գա­յին խա­ղա­ղա­րար ու­ժեր հրա­վի­րե­լը, Ար­ցա­խի Հան­րա­պե­տու­թյան տակ դան­դաղ կամ ա­րագ գոր­ծո­ղու­թյան ա­կան դնե­լը, միա­ժա­մա­նակ Ի­րա­նի թի­կուն­քում կամ Ի­րա­նի ան­մի­ջա­կան հարևա­նու­թյամբ Արևմուտ­քի կամ «մի­ջազ­գա­յին խա­ղա­ղա­րար­ներ» կոչ­վա­ծի զի­նա­կան ներ­կա­յու­թյունն ա­պա­հո­վե­լը: Ար­ցա­խի տա­րածք մի­ջազ­գա­յին խա­ղա­ղա­րար­նե­րի մուտ­քը ե­րաշ­խա­վոր­ված կա­րե­լի է հա­մա­րել նաև ադր­բե­ջան­ցի­նե­րի և հա­յե­րի միջև միան­գա­մայն կան­խա­տե­սե­լի ա­ռա­ջին իսկ բախ­ման, ադր­բե­ջա­նա­կան կամ արևմտյան սադ­րան­քի դեպ­քում:
Նի­կոլ Փա­շի­նյանն այս­պի­սով Հա­յաս­տա­նի փաս­տո­րեն ա­ռա­ջին ղե­կա­վա­րը հան­դի­սա­ցավ, որն ըն­դու­նեց Ստե­փա­նա­կեր­տի թուր­քա­կան ան­վա­նու­մը` Խան­քեն­դի, բա­ցար­ձա­կա­պես չընդ­դի­մա­խո­սե­լով Ա­լիևին, բառ իսկ չա­սե­լով այն մա­սին, որ 1847 թվա­կա­նին Խան­քեն­դի վե­րան­վան­ված, 26 կո­մի­սար­նե­րի ա­ռաջ­նորդ, Բաք­վի կո­մու­նա­յի ղե­կա­վար Ստե­փան Շա­հու­մյա­նի հի­շա­տա­կը հա­վեր­ժաց­նե­լու նպա­տա­կով, 1923 թ. Ստե­փա­նա­կերտ վե­րան­վան­ված ու պաշ­տո­նա­պես քա­ղա­քի կար­գա­վի­ճակ ստա­ցած բնա­կա­վայ­րի ան­վա­նու­մը Խան­քեն­դիից ա­ռաջ ե­ղել է Վա­րա­րակն, որ Ար­ցա­խի ներ­կա­յիս մայ­րա­քա­ղա­քի տե­ղում, ի թիվս հայ­կա­կան այլ գյու­ղա­տե­ղե­րի, ե­ղել է ա­վե­լի քան 2000-ա­մյա պատ­մու­թյուն ու­նե­ցող հայ­կա­կան Վա­րա­րակն բնա­կա­վայ­րը: Նշենք, որ վեր­ջինս գտն­վե­լով Կար­կառ գե­տի վտակ Վա­րա­րակ­նի ձախ ա­փին, ստա­ցել է նշ­ված վտա­կի ան­վա­նու­մը, ո­րը նշա­նա­կում է հոր­դա­բուխ աղ­բյուր:
«Ե­թե միան­գա­մից ա­սենք, որ Ստե­փա­նա­կեր­տը պատ­կա­նում է աշ­խար­հի ա­մե­նից հին բնա­կա­վայ­րե­րի թվին, գոր­ծին ան­տե­ղյակ մար­դիկ կա­րող են զար­ման­քով հարց­նել` այդ ինչ­պես, մենք գի­տենք, որ այս քա­ղա­քի նա­խա­կա­րա­պե­տը Վա­րա­րակն գյուղն է, հե­տո այդ գյու­ղի մոտ ստեղծ­վել է ռու­սա­կան զո­րա­նոց, ո­րի շուր­ջը բնակ­վել են բա­նա­կին սպա­սար­կող շուրջ 60 ըն­տա­նիք­ներ, բնա­կա­տե­ղին կո­չե­լով Խան­քեն­դի:
Ա­յո, դա ճշ­մար­տու­թյուն է, բայց դա Ստե­փա­նա­կեր­տի տա­րած­քի վեր­ջին հա­րյու­րա­մյա­կի հա­մա­ռոտ կեն­սագ­րու­թյունն է: Մինչ­դեռ այս քա­ղա­քը սփռ­ված է վաղ միջ­նա­դա­րյան և միջ­նա­դա­րյան տա­սը գյու­ղա­տե­ղե­րի վրա, որ­տեղ կա­րե­լի է հաշ­վել ա­վե­րակ 10 ե­կե­ղե­ցի, հա­զա­րա­վոր խաչ­քա­րեր ու տա­պա­նա­քա­րեր: Ի­րենց հեր­թին այդ գյու­ղերն ըն­կած են հայ­կա­կան բնաշ­խար­հին բնո­րոշ քա­րե­դա­րյան, բրոն­զե­դա­րյան հնա­գույն մշա­կույ­թի տար­բեր շեր­տե­րի վրա:
Ստե­փա­նա­կեր­տի քա­րե­դա­րյան, բրոն­զե­դա­րյան բնա­կա­տե­ղե­րի մա­սին բարձ­րա­ձայն խոս­վել է դեռևս 18-րդ դա­րի վեր­ջին քա­ռոր­դում և 19-րդ դա­րի 30-ա­կան թթ.: Սա­կայն խոր­հր­դա­յին տա­րի­նե­րին, սկ­սած 40-ա­կան­նե­րից, այդ նյու­թե­րի մա­սին խո­սե­լը ո­րակ­վում էր նա­ցիո­նա­լիզմ: Բայց ինչ­պես կա­րող ես լռու­թյամբ անց­նել Վ. Բել­քի, Ա. Ի­վա­նովս­կու, Կ. Գա­նի, Լ. Հա­պո­տի, Ի. Մես­չա­նի­նո­վի, Է. Ռել­սե­րի, Յ. Հու­մե­լի և ու­րիշ տաս­նյակ հնա­գետ­նե­րի կար­ծի­քի կող­քով, գիտ­նա­կան­ներ, ո­րոնց ըն­դու­նել են աշ­խար­հի շատ ժո­ղո­վուրդ­ներ և նրանց մի­ջո­ցով ճա­նա­չել ի­րենց հայ­րե­նի­քի ան­ցյա­լը: Հենց այս գիտ­նա­կան­ներն էլ Ղա­րա­բա­ղի տա­րած­քում հայտ­նա­բե­րած հնա­գույն մշա­կույ­թը թվագ­րել են Վա­նի թա­գա­վո­րու­թյան ժա­մա­նակ­նե­րին, ո­րոնք ծա­գու­մով ու բո­վան­դա­կու­թյամբ հայ­կա­կան մշա­կույթ են: Այս փաս­տի փայ­լուն օ­րի­նակ­ներ է տվել Ստե­փա­նա­կեր­տի հա­րուստ հնա­վայ­րը» (մեջ­բե­րու­մը` Ստե­փա­նա­կեր­տի քա­ղա­քա­պե­տա­րա­նի պաշ­տո­նա­կան կայ­քից http://www.stepanakert.am/?section=resources/index&type=4 ):
Բնա­կա­նա­բար հարց է ա­ռա­ջա­նում. Փա­շի­նյա­նը, որն Ար­ցա­խի, նույ­նիսկ նրա մայ­րա­քա­ղա­քի պատ­մու­թյու­նը չգի­տի, ինչ­պե՞ս, բա­րո­յա­կան ի՞նչ ի­րա­վուն­քով է մաս­նակ­ցում Ար­ցա­խի վե­րա­բե­րյալ քն­նար­կում­նե­րին ու բա­նակ­ցու­թյուն­նե­րին։ Թերևս մնում է հու­սալ, որ վե­րոն­շյալ և Ար­ցա­խի հետ կապ­ված այլ հար­ցե­րում Ա­լիևին իր տե­ղը չդ­նե­լը պայ­մա­նա­վոր­ված է Փա­շի­նյա­նի ան­գի­տու­թյամբ, Ար­ցա­խի ու նրա մայ­րա­քա­ղա­քի վե­րա­բե­րյալ անհ­րա­ժեշտ (ո­րոշ դեպ­քե­րում` տար­րա­կան) տե­ղե­կու­թյուն­նե­րին չտի­րա­պե­տե­լով, և ոչ թե ՀՀ վար­չա­պե­տի դա­վա­դիր ու զի­ջո­ղա­կան քա­ղա­քա­կա­նու­թյամբ, որ­պես նույն քն­նարկ­ման ըն­թաց­քում նրա հայ­տա­րա­րած միկ­րո­հե­ղա­փո­խու­թյան դրսևո­րում­նե­րից մե­կը:
Պատ­մու­թյու­նից Փա­շի­նյա­նի խայ­տա­ռակ բո­բի­կու­թյունն ար­տա­հայտ­վեց ոչ միայն Ստե­փա­նա­կեր­տի` Խան­քեն­դիից ա­ռաջ էլ հայ­կա­կան բնա­կա­վայր լի­նե­լը, հայ­կա­կան ան­վա­նում ու­նե­նա­լը չի­մա­նա­լու հար­ցում:
Քն­նարկ­ման ա­վար­տին, ար­ձա­գան­քե­լով Ադր­բե­ջա­նի նա­խա­գա­հի խոս­քին, վար­չա­պետ Փա­շի­նյանն ա­սել է. «Պա­րոն նա­խա­գահ, այն­քան էլ կա­ռու­ցո­ղա­կան չէր, բայց ես կա­սեմ, որ Տիգ­րան Մե­ծի ժա­մա­նա­կա­նե­րում մեր ամ­բողջ տա­րա­ծաշր­ջա­նում ըն­դա­մե­նը եր­կու ազգ կար՝ հա­յեր և վրա­ցի­ներ: Եվ ոչ միայն Տիգ­րան Մե­ծի ժա­մա­նակ­նե­րում, այլ նաև Բագ­րա­տու­նի­նե­րի, Ար­շա­կու­նի­նե­րի ժա­մա­նակ­նե­րում: Դա կա­րե­լի է գտ­նել պատ­մու­թյան ցան­կա­ցած գր­քում»:
Նույ­նիսկ դպ­րո­ցա­կան­նե­րին է հայտ­նի, որ մեր ամ­բողջ տա­րա­ծաշր­ջա­նում է նաև Ի­րա­նը, և ի­րա­նա­կան ժո­ղո­վուրդ­նե­րը` մա­րե­րը, պար­սիկ­նե­րը, պարթևնե­րը, սա­կե­րը (սկյութ­նե­րը), գո­յու­թյուն են ու­նե­ցել և Տիգ­րան Մե­ծի ժա­մա­նակ­նե­րում, և դրա­նից նույ­նիսկ ա­ռաջ, և դրա­նից հե­տո, Բագ­րա­տու­նի­նե­րի, Ար­շա­կու­նի­նե­րի ժա­մա­նակ­նե­րում: Նի­կոլ Փա­շի­նյա­նը խայ­տա­ռակ սխալ է թույլ տվել նույ­նիսկ այն դեպ­քում, ե­թե «մեր ամ­բողջ տա­րա­ծաշր­ջան» ա­սե­լով, նկա­տի է ու­նե­ցել միայն Հա­րա­վա­յին Կով­կա­սը կամ Այ­սր­կով­կա­սը (թեև մեր ամ­բողջ տա­րա­ծաշր­ջանն ա­մենևին, որևէ պա­րա­գա­յում չի սահ­մա­նա­փակ­վում սոսկ Հա­րա­վա­յին Կով­կա­սով կամ Այ­սր­կով­կա­սով), քա­նի որ Տիգ­րան Մե­ծի ժա­մա­նակ­նե­րում հա­յե­րից ու վրա­ցի­նե­րից բա­ցի, գո­յու­թյուն ու­նեին նաև, օ­րի­նակ, աղ­վան­նե­րը:
Հու­սանք, որ Փա­շի­նյա­նի վե­րոն­շյալ ան­հե­թեթ հայ­տա­րա­րու­թյու­նը վնաս չի պատ­ճա­ռի հայ-ի­րա­նա­կան հա­րա­բե­րու­թյուն­նե­րին, ե­թե, ի­հար­կե, Ի­րա­նի Իս­լա­մա­կան Հան­րա­պե­տու­թյան ղե­կա­վա­րու­թյու­նը և ժո­ղո­վուր­դը չեն վարժ­վել, որ Փա­շի­նյա­նի ոչ բո­լոր հայ­տա­րա­րու­թյուն­նե­րին պետք է լուրջ վե­րա­բեր­վել:
Ար­թուր ՀՈՎ­ՀԱՆ­ՆԻ­ՍՅԱՆ
Դիտվել է՝ 6941

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ