ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը, պաշտոնը լքելուց առաջ, հրաժեշտի խոսքում ասել է, որ ՈՒկրաինայում խաղաղության հասնելը պարադոքսալ կերպով կախված է Կիևին մատակարարվող զենքի քանակից։ Նա նաև նշել է, որ պետք է խաղաղ բանակցություններ վարել Ռուսաստանի մասնակցությամբ, և վստահություն է հայտնել, որ ՈՒկրաինան կդառնա դաշինքի անդամ։               
 

Մոնա Լիզայի «ճաքերը» պաշտպանում են կտավը

Մոնա Լիզայի «ճաքերը» պաշտպանում են կտավը
20.02.2020 | 22:10

Եվրոպացի և ամերիկացի քիմիկոսները պարզել են, որ իտալացի վարպետների շատ նկարներ կարողացել են մինչ այսօր պահպանվել՝ դրանց վրա «ճաքեր» հիշեցնող նախշերի շնորհիվ: Գիտնականների եզրակացությունները հրապարակվել են Heritage Science ամսագրում: «Մենք պարզել ենք, թե ինչու են կրակելյուրով պատված նկարները կայուն պահպանվում՝ նույնիսկ ոչ իդեալական պայմաններում: Մենք հուսով ենք, որ այս բացահայտումը կօգնի ստեղծել օդափոխման ավելի էժան համակարգեր պատկերասրահների և թանգարանների հին շենքերում, որտեղ նման հնարավորությունները սահմանափակ են»,- ասել է հետազոտության մասնակից քիմիկոսներից մեկը: Վերջին տարիներին քիմիա, ֆիզիկա և այլ ճշգրիտ գիտությունները շարունակում են «թափանցել» արվեստի մեջ, որը թույլ է տալիս արտեֆակտների և արվեստի հուշարձանների ներսում տեսնել այն, ինչը ժամանակի ընթացքում կարող է մոռացվել:

Դիտվել է՝ 1203

Մեկնաբանություններ