Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Իրանը հայտնել է կորոնավիրուսով վարակման երեք նոր դեպքի մասին

Իրանը հայտնել է կորոնավիրուսով վարակման երեք նոր դեպքի մասին
20.02.2020 | 22:11

Իրանում կորոնավիրուսով վարակման երեք նոր դեպք է գրանցվել՝ հայտնել է առողջապահության նախարարության ներկայացուցիչ Քիանուշ Ջահանփուրը:
«Հաստատված է COVID-19-ի առկայությունը Կումում եւ Արաքում հոսպիտալացված երեք հիվանդի մոտ»,- ասել է Ջահանփուրը: Երեք վարակվածներն իրանցիներ են:
Փետրվարի 19-ին հայտնի է դարձել, որ Իրանում երկու մարդ է մահացել կորոնավիրուսից, նրանք երկուսն էլ իրանցիներ են, Կումի բնակիչներ: Իրանի առողջապահության նախարարության վարակիչ հիվանդությունների ազգային կոմիտեի անդամ Մասուդ Մարդանին ասել է, որ Կում քաղաքում կորոնավիրուսից մահացած երկու իրանցիները Չինաստանի քաղաքացիների կամ Չինաստան այցելած մարդկանց հետ չեն շփվել:
Ավելի վաղ Կումի բժշկական գիտությունների համալսարանի ռեկտոր Մոհամադ Ռզա Ղադիրը IRNA գործակալությանը հայտնել է, որ քաղաքում երկու հիվանդանոց է առանձնացվել կորոնավիրուսի կասկածով մարդկանց կարանտինի մեջ տեղավորելու համար: Նա նաեւ ասել է, որ Կումում վիրուսի հետ կապված իրադրությունը վերահսկվում է, եւ խորհուրդ է տվել չանհանգստանալ տարածումից: IRIB պետական հեռուստառադիոընկերությունը նշել է, որ Կումում որոշում է ընդունվել փետրվարի 20-ին չեղարկել ուսումնական պարապմունքները դպրոցներում ու համալսարաններում՝ ստեղծված իրադրությունն ուսումնասիրելու համար:

Դիտվել է՝ 605

Մեկնաբանություններ