Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Քուվեյթը կորոնավիրուսի պատճառով դադարեցրել է ծովային ու օդային հաղորդակցությունն Իրանի հետ

Քուվեյթը կորոնավիրուսի պատճառով դադարեցրել է ծովային ու օդային հաղորդակցությունն Իրանի հետ
21.02.2020 | 13:53

Քուվեյթի նավահանգստային վարչությունը (KPA) դադարեցրել է Իրանից եւ Իրան ուղեւորափոխադրումները իր նավահանգիստներով՝ Իրանում կորոնավիրուսով վարակման եւ մահվան դեպքերից հետո՝ հայտնել է Քուվեյթի KUNA գործակալությունը:

«Այս որոշումը նախազգուշական միջոց է ուղեւորների վրա հիվանդության հնարավոր տարածումը կանխելու նպատակով»,- ասված է KPA-ի հայտարարության մեջ: Քուվեյթի Kuwait Airways ազգային փոխադրողը դադարեցրել է թռիչքներն Իրան: Իրանի առողջապահության նախարարությունը փետրվարի 20-ին հայտարարել է կորոնավիրուսով վարակման երեք նոր դեպքերի:

Դիտվել է՝ 685

Մեկնաբանություններ