Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Արսեն Թորոսյան. Կորոնավիրուսի դեպքերի կրկնապատկման ցիկլը մոտենում է 10 օրին

Արսեն Թորոսյան. Կորոնավիրուսի դեպքերի կրկնապատկման ցիկլը մոտենում է 10 օրին
09.04.2020 | 21:49

Կորոնավիրուսի դեպքերի կրկնապատկման ցիկլը մոտենում է 10 օրին՝ ֆեյսբուքում գրել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը: Նա նշել է՝ եթե այս տեմպը պահպանվի, ապրիլի 19-ին կունենանք մոտ 1800 դեպք, իսկ ապրիլի 29-ին` 3600:


«Դրականը այն է, որ վերջին 5 օրերի աճի տեմպը ավելի դանդաղ է, քան հավաքական վերցրած վերջին 10 օրերինը: Բացասականը այն է, որ այս փոքրիկ և հարաբերական «ձեռքբերումը» կարող է հօդս ցնդել, եթե մենք «թուլանանք» և կրկին վերադառնանք մեր առօրյա կյանքին` չպահպանելով հիվանդության տարածումը կանխող կանոնները», - գրել է Թորոսյանը: Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 921 դեպք, բուժվել է 138 մարդ, մահացել՝ 10-ը:

Դիտվել է՝ 1508

Մեկնաբանություններ