Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են: Նա «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ է հայտարարել: «Ես Հայաստանից գնացողը չեմ, ես հենց այստեղ՝ «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրային բաժնում, հայտարարում եմ հացադուլ։ Առանց որոշումը ցույց տալու, առանց հիմնավորման արգելել են իմ մուտքը իմ հայրենիք։ Միգուցե` որովհետև լուսաբանել եմ Ոսկեպարի դեպքերը, եղել եմ Ոսկեպարում»,- իր տեսաուղերձում նշել է Նիկոլյանը:                
 

ԱՄՀ-ն կանխատեսում է ամենածանր տնտեսական ճգնաժամը 1930-ականներից ի վեր

ԱՄՀ-ն կանխատեսում է ամենածանր տնտեսական ճգնաժամը 1930-ականներից ի վեր
09.04.2020 | 21:50

ԱՄՀ-ի կանխատեսումների համաձայն` կորոնավիրուսի համաճարակը հանգեցնում է խոշորագույն համաշխարհային տնտեսական ճգնաժամի, որն աննախադեպ կլինի 1929-1933-ի Մեծ ճգնաժամից ի վեր: «Մենք սպասում ենք ամենածանր տնտեսական ճգնաժամը Մեծ ճգնաժամից ի վեր»,- հայտարարել է ԱՄՀ գործադիր տնօրեն Կրիստալինա Գեորգիևան: Նրա խոսքով` նույնիսկ լավագույն սցենարի դեպքում հնարավոր կլինի տնտեսության որոշակի վերականգնում ակնկալել 2021-ին:


«Սակայն ամեն ինչ կարող է շատ ավելի վատ լինել»,-շեշտել է Գեորգիևան: Աշխարհում լիակատար անորոշություն է տիրում համաճարակի տևողության և դրա տնտեսական հետևանքների հետ կապված, փաստում է նա:

Դիտվել է՝ 1222

Մեկնաբանություններ