Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

Հա­մա­զաս­պ­յա­նի ծրա­գի­րը չի կա­րե­լի դուրս հա­նել երկ­րից

Հա­մա­զաս­պ­յա­նի ծրա­գի­րը չի կա­րե­լի դուրս հա­նել երկ­րից
21.04.2020 | 00:52
Ամ­բող­ջու­թյամբ կողմ եմ Հա­յաս­տա­նի տն­տե­սու­թյու­նը հա­մա­տեղ ջան­քե­րով ոտ­քի հա­նե­լու Հա­մա­զաս­պյա­նի կո­չին («Ի­րա­տես», թիվ 23): Դա հնա­րա­վոր է ի­րա­կա­նաց­նել «Հայ­կա­կան ժո­ղովր­դա­կան տեխ­նո­լո­գիա­ներ» միա­վոր­ման մի­ջո­ցով՝ շեշ­տը դնե­լով «Եր­կր­նե­րի հե­լիո­ֆի­կա­ցիա» և հայ­կա­կան ծագ­մամբ այլ ծրագ­րե­րի ի­րա­կա­նաց­ման վրա: Հե­լիո­ֆի­կա­ցիա­յի ծրագ­րի հար­ցում Հա­յաս­տա­նում ա­ջակ­ցու­թյուն չս­տա­նա­լու պատ­ճա­ռով Վա­հան Հա­մա­զաս­պյա­նը իմ մի­ջո­ցով ցան­կա­նում էր արևա­յին սար­քե­րի ար­տադ­րու­թյու­նը կազ­մա­կեր­պել Չե­լյա­բինս­կի մար­զի գոր­ծա­րան­նե­րում՝ նախ­նա­կան հա­մա­ձայ­նու­թյան գա­լով մար­զի Օ­զերսկ քա­ղա­քի «Уральский завод тепло­обменного оборудования» մե­քե­նա­շի­նա­կան գոր­ծա­րա­նի տնօ­րեն Նա­դեժ­դա Լա­րիո­նո­վա­յի հետ (այդ հար­ցը դեռևս օ­րա­կար­գում է): Նշեմ, որ 1994 թվա­կա­նից ըն­տա­նի­քով բնա­կու­թյուն եմ հաս­տա­տել Մագ­նի­տո­գորսկ քա­ղա­քում, գործ­նա­կան լավ կա­պեր եմ հաս­տա­տել տե­ղի ար­դյու­նա­բե­րող­նե­րի ու գոր­ծա­րար­նե­րի, նաև հայ­կա­կան հա­մայն­քի հետ, 1995-1999 թթ. ե­ղել եմ Ռու­սաս­տա­նի Պետ­դու­մա­յի պատ­գա­մա­վոր Ռա­սուլ Շու­գու­րո­վի օգ­նա­կա­նը: Անձ­նա­կան կա­պեր ու­նեմ Չե­լյա­բինս­կի ներ­կա­յիս նա­հան­գա­պետ Ա­լեք­սեյ Տեկս­լե­րի հետ, նրա մոտ քն­նարկ­վել է մար­զի գոր­ծա­րան­նե­րում DVH տի­պի արևա­յին հա­մա­կար­գե­րի զանգ­վա­ծա­յին ար­տադ­րու­թյու­նը կազ­մա­կեր­պե­լու հար­ցը՝ Ղրի­մում, ա­պա Ռու­սաս­տա­նի մյուս վայ­րե­րում հե­լիո­ֆի­կա­ցիա­յի ծրա­գի­րը ի­րա­կա­նաց­նե­լու նպա­տա­կով: Խոս­վել է նաև ծրագ­րի ամ­բող­ջա­կան փա­թե­թը Պու­տի­նի «սե­ղա­նին դնե­լու» մա­սին: Մե­տա­լուր­գիա­յի ու մե­քե­նա­շի­նու­թյան ո­լորտ­նե­րոմ Չե­լյա­բինս­կի մար­զը պահ­պա­նել է իր ա­ռա­ջա­տար դիր­քե­րը, տե­ղի գոր­ծա­րան­նե­րի հա­մար խն­դիր չէ Հա­մա­զաս­պյա­նի արևա­յին սար­քե­րի ար­տադ­րու­թյան կազ­մա­կեր­պու­մը, բայց ես, գնա­հա­տե­լով ծրագ­րի հույժ կարևո­րու­թյու­նը Հա­յաս­տա­նի հա­մար, կար­ծում եմ, որ այն երկ­րից դուրս հա­նել պետք չէ, ճիշտ կլի­նի, որ նոր տի­պի արևա­յին հա­մա­կար­գե­րի ար­տադ­րու­թյու­նը կենտ­րո­նա­նա Հա­յաս­տա­նում: Սրան հետևեց իմ ո­րո­շու­մը. վե­րա­դառ­նալ Գյում­րի ու երկ­րա­շար­ժից ա­վեր­ված հայ­րե­նի քա­ղա­քում կազ­մա­կեր­պել արևա­յին սար­քե­րի գոր­ծա­րան­ներ՝ այն­քան, մինչև մեր քա­ղա­քում չմ­նա գեթ մեկ գոր­ծա­զուրկ մարդ: 2020-ից կր­կին Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տու­թյան քա­ղա­քա­ցի եմ, ու­նեմ մեկ նպա­տակ՝ միա­նալ Վա­հան Հա­մա­զաս­պյա­նի նա­խա­ձեռ­նու­թյա­նը, հա­մա­տեղ ու­ժե­րով փոր­ձենք Գյում­րին ու Շի­րա­կի մարզն ամ­բող­ջու­թյամբ քար­տե­զի վրա դարձ­նել ա­ռա­ջին հե­լիո­ֆի­կաց­ված կե­տը կամ աշ­խար­հի հե­լիո­ֆի­կա­ցիա­յի կենտ­րո­նը:
Կո­րո­նա­վի­րու­սի պատ­մու­թյու­նից հե­տո կաս­կած չու­նեմ, որ հե­լիո­ֆի­կա­ցիա­յի երկ­րաս­տեղծ ծրագ­րին այլ­ընտ­րանք չու­նենք, այն կօգ­նի լու­ծել Հա­յաս­տա­նի ու Ար­ցա­խի ա­ռաջ կանգ­նած դժ­վա­րին սո­ցիա­լա­կան, տն­տե­սա­կան ու քա­ղա­քա­կան խն­դիր­նե­րը՝ նաև հա­մա­ճա­րա­կի պայ­ման­նե­րում ու հետ­հա­մա­ճա­րա­կա­յին ժա­մա­նակ­նե­րում: Ե­թե որևէ մե­կը դրան կաս­կա­ծում է կամ այլ, ա­վե­լի «աշ­խա­տող» ծրա­գիր ու­նի ա­ռա­ջար­կե­լու, թող եր­կու քայլ ա­ռաջ գա, ես միայն նրա ճա­կա­տը կհամ­բու­րեմ: Այ­սօր­վա դրու­թյամբ Ար­ցա­խը հան­դի­սա­նում է հա­յու­թյան ա­ռաջ­նա­գի­ծը, վա­ղը դրու­թյու­նը կա­րող է փոխ­վել ու այդ­պի­սին դառ­նա Շի­րա­կի մար­զը, այ­լա­պես ինչ­պես ենք ա­զա­տագ­րե­լու Գրի­գոր պա­պիս ծնն­դա­վայր Կար­սը, մեր սի­րե­լի Վանն ու Ա­րա­րա­տը: Այս տե­սա­կե­տից մենք այ­լընտ­րանք չու­նենք, պետք է միա­սին մտա­ծենք հայ­կա­կան եր­կու հան­րա­պե­տու­թյուն­նե­րի հա­մա­չափ ու տեմ­պա­յին զար­գաց­ման մա­սին, հզո­րա­նանք միա­սին՝ ներ­դաշ­նա­կեց­նե­լով տն­տե­սա­կան զար­գաց­ման մեր ռազ­մա­վա­րու­թյուն­նե­րը:
Ար­ցա­խի նո­րըն­տիր նա­խա­գահն իր ա­ռա­ջին մա­մու­լի ա­սու­լի­սում խո­սեց արևա­յին է­ներ­գե­տի­կա­յի մա­սին ու տվեց իր պե­տա­կան-պաշ­տո­նա­կան գնա­հա­տա­կանը. «Արևա­յին է­ներ­գե­տի­կան մեզ պետք չէ. դրա տված է­ներ­գիան քիչ է (խոս­քը վե­րա­բե­րում էր ֆո­տո­պա­նել­նե­րով արևից հո­սանք ստա­նա­լուն), մեկ-եր­կու, մաք­սի­մում 5-10 տո­կոս, բայց դա հարց չի լու­ծում, դրանք մենք տե­ղադ­րում ենք նոր բնա­կա­վայ­րե­րում կա­ռուց­վող շի­նու­թյուն­նե­րի վրա, մեր է­ներ­գե­տիկ քա­ղա­քա­կա­նու­թյու­նը հիմն­ված է լի­նե­լու փոքր հէ­կե­րի շա­հա­գործ­ման վրա, կա­ռուց­վե­լու են նո­րե­րը, դրանց դեմ գնա­ցող­նե­րին կհա­մա­րենք, որ դի­վեր­սիա են ա­նում ու խս­տո­րեն կպատ­ժենք»: Սա նա­խա­գա­հի ան­կեղծ խոս­տո­վա­նու­թյունն էր:
Ա­րա­յիկ Հա­րու­թյու­նյա­նին շնոր­հա­վո­րում եմ կարևոր պաշ­տո­նը ստանձ­նե­լու ա­ռի­թով ու շնոր­հա­կա­լու­թյուն եմ հայտ­նում ան­կեղ­ծու­թյան ու շի­տակ խոս­քի հա­մար, հույս ու­նեմ որ հենց իր օ­րոք կսկ­սենք ու ա­վար­տին կհասց­նենք Ար­ցա­խի հե­լիո­ֆի­կա­ցիա­յի գոր­ծը: Այս հար­ցե­րում ու­զում եմ ո­րոշ պար­զա­բա­նում­ներ մտց­նել. բա­ցի կի­սա­հա­ղորդ­չա­յին ձևա­փո­խիչ­նե­րի վրա հիմն­ված արևա­յին է­լեկտ­րա­կան է­ներ­գե­տի­կա­յից (ան­վա­նենք այդ­պես) գո­յու­թյուն ու­նի նաև արևա­յին ջեր­մա­յին է­ներ­գե­տի­կա ուղ­ղու­թյու­նը, ո­րը կա­րող է «հարց» լու­ծել Ար­ցա­խում, Հա­յաս­տա­նում և մնա­ցած բո­լոր արևոտ եր­կր­նե­րում: Արևա­յին ջեր­մա­յին է­ներ­գե­տի­կան հան­դի­սա­նում է Հա­մա­զաս­պյա­նի հե­լիո­ֆի­կա­ցիա­յի ծրագ­րի ան­կյու­նա­քա­րա­յին դրույթ­նե­րից մե­կը, բայց ոչ ա­մե­նա­կարևո­րը: Արևի ջեր­մա­յին է­ներ­գիա­յի հար­ցը թո­ղած, մար­դիկ գնում են արևից է­լեկտ­րա­կան հո­սանք ստա­նա­լու հետևից, մի բան, որն այն­քան էլ է­ֆեկ­տիվ չէ, հա­վա­նա­բար ա­վե­լի ժա­մա­նա­կա­կից ու ին­տե­լի­գենտ երևա­լու հա­մար Ար­ցա­խի նոր նա­խա­գա­հը դա է ա­սում, այդ ճա­նա­պար­հով «հար­ցե­րը չեն լուծ­վե­լու», ի­զուր մի­ջոց­ներ են վատն­վում: Տն­տե­սա­պես չհիմ­նա­վոր­ված ու չար­դա­րաց­ված ֆո­տո­պա­նե­լա­յին մր­ցա­վազ­քը շա­րու­նակ­վում է նաև Հա­յաս­տա­նում, ին­չի ար­դյուն­քը տխուր է լի­նե­լու, ո­րով­հետև կա դրանց ու­տի­լի­զա­ցիայի խն­դի­րը, 10-15 տա­րի հե­տո պետք մտա­ծել, թե որ­տեղ, ինչ­պես, ինչ մի­ջոց­նե­րով ենք դա ա­նե­լու: Խոսքս ի՞նչ կու­սու­ցա­նե: Խոսքս կու­սու­ցա­նե, որ, ա­ռա­ջին հեր­թին պետք է մի­ջոց­ներ գտ­նել ա­կա­դե­մի­կոս Պա­րիս Հե­րու­նու և Վա­հան Հա­մա­զաս­պյա­նի արևա­յին գոր­ծե­րը կյանք մտց­նե­լու հա­մար: Հայ գիտ­նա­կան­նե­րի գա­ղա­փար­նե­րը օ­դում սա­վառ­նող ֆան­տա­զիա չեն, դրանք ռեալ են, ար­դիա­կան են և ամ­բող­ջու­թյամբ պատ­րաստ են ներ­դր­ման հա­մար՝ Հա­յաս­տա­նում և Ար­ցա­խում:
Ա­րա­յիկ Հա­րու­թյու­նյա­նին խնդ­րում ու ա­ռա­ջար­կում եմ, որ «հարց» չլու­ծող ֆո­տո­պա­նել­նե­րի գոր­ծը մի կողմ թող­նի ու մտա­ծի Ար­ցա­խի լիա­կա­տար հե­լիո­ֆի­կա­ցիա­յի մա­սին՝ օգ­տա­գոր­ծե­լով Հա­մա­զաս­պյա­նի «հարց լու­ծող» գա­ղա­փար­նե­րը: Ի մի­ջի այ­լոց, հե­լիո­ֆի­կա­ցիա­յի ծրագ­րում տեղ է հատ­կաց­ված արևա­յին տեխ­նի­կա­յի բո­լոր մի­ջոց­նե­րի, այդ թվում ֆո­տո­պա­նել­նե­րի կի­րա­ռու­թյա­նը, բայց ա­ռա­վել օպ­տի­մալ ձևե­րով: Հույս ու­նեմ, որ մեզ կհա­ջող­վի մի­ջոց­ներ գտ­նել Շի­րա­կի մար­զի Սառ­նաղ­բյուր գյու­ղի և Ար­ցա­խի մեկ բնա­կա­վայ­րի հե­լիո­ֆի­կա­ցիա­յի հա­մար: Հի­շեց­նեմ, որ սառ­նաղ­բյուր­ցի­նե­րը միշտ էլ կռ­վող ու հե­րո­սա­կան ժո­ղո­վուրդ են ե­ղել, 1918 թվին հե­րո­սա­բար դի­մա­վո­րե­ցին ու հաղ­թե­ցին թուր­քա­կան կա­նո­նա­վոր բա­նա­կին, 90-ա­կան թվե­րին ակ­տի­վո­րեն մաս­նակ­ցե­ցին Ար­ցա­խի ա­զա­տագր­մա­նը, այս­տեղ են ապ­րում Ար­ցա­խում զոհ­ված և վի­րա­վոր դար­ձած 20 ա­զա­տա­մար­տիկ­նե­րի ըն­տա­նիք­ներ, գյու­ղի հե­լիո­ֆի­կա­ցիա­յից կօգտ­վեն նաև նրանց հետ­նորդ­նե­րը, ա­ռա­ջին հեր­թին:
Տեխ­նի­կա­կան մի պար­զա­բա­նող դի­տար­կում. ֆո­տո­պա­նել­նե­րի գործն ըն­դա­մե­նը ձև է է­լեկտ­րո­նա­յին ար­դյու­նա­բե­րու­թյան սի­լի­ցիու­մա­յին թու­նա­վոր թա­փոն­նե­րից կուլ­տու­րա­կան ձևով ա­զատ­վե­լու հա­մար, նույ­նիսկ ձրի էլ դրանք «հարց չեն լու­ծե­լու», ի­րենց հետ մեծ պրոբ­լեմ­ներ են բե­րե­լու, այ­լա­պես դրանք կդր­վեին Ճա­պո­նիա­յի, Չի­նաս­տա­նի ու մյուս «կի­սա­հա­ղորդ­չա­յին» եր­կր­նե­րի է­ներ­գե­տիկ ռազ­մա­վա­րու­թյան ա­ռանց­քում՝ հրա­ժար­վե­լով ա­տո­մա­կա­յան­նե­րից ու ած­խով աշ­խա­տող ՋԷԿ-ե­րից:
Ար­ցա­խի նո­րըն­տիր նա­խա­գա­հի խոս­քի մեջ մեկ այլ նր­բու­թյուն կար, ո­րը պար­զա­բան­ման կա­րիք ու­նի: Ա­րա­յիկ Հա­րու­թյու­նյա­նը, լի­նե­լով շի­տակ ղա­րա­բաղ­ցի ու իր գոր­ծին նվի­րյալ պրո­ֆե­սիո­նալ, զերծ մնաց ա­վե­լորդ դիպ­լո­մա­տիա­յից և հայ հա­սա­րա­կու­թյա­նը ներ­կա­յաց­րեց ֆո­տո­պա­նե­լա­յին արևա­յին է­ներ­գե­տի­կա­յի վե­րա­բե­րյալ սե­փա­կան մաս­նա­գի­տա­կան դիր­քո­րո­շու­մը. «դրանք հարց չեն լու­ծում»: Դա մենք էլ գի­տենք ու դա այդ­պես է ա­մե­նուր, նաև Տա­վու­շի, Լո­ռու և Շի­րա­կի մար­զե­րում, որ­տեղ, ըստ էու­թյան, պետք է ներ­դր­վեն «Հա­յաս­տան» հա­մա­հայ­կա­կան հիմ­նադ­րամի կող­մից արևա­յին գոր­ծի հա­մար հա­վաք­ված գու­մար­նե­րը: Ե­թե դա այդ­պես է, ա­պա ի՞նչ ի­մաստ ու­նի այդ գու­մար­նե­րը ուղ­ղել «հարց չլու­ծող» ուղ­ղու­թյամբ, ե­թե դրանք կա­րող են ուղղ­վել «հարց լու­ծող» ուղ­ղու­թյուն­նե­րով, ո­րոնք տաս­նա­մյակ­ներ շա­րու­նակ, ֆի­նանս­նե­րի բա­ցա­կա­յու­թյան պատ­ճա­ռով, փորձ­նա­կան նմուշ­նե­րից այն կողմ չեն ան­ցել, կյանք չեն մտել: Ին­չու՞ «Հա­յաս­տան» հա­մա­հայ­կա­կան հիմ­նադ­րի 2019 թվին արևա­յին ո­լոր­տի նպա­տա­կա­յին զար­գաց­ման հա­մար հա­վա­քած գու­մար­նե­րը չտ­րա­մադ­րել հե­լիո­ֆի­կա­ցիա­յի ծրա­գիր Հա­յաս­տա­նում ու Ար­ցա­խում ի­րա­կա­նաց­նե­լու հա­մար, մտա­ծել է պետք: Այս­տեղ նաև անշ­նոր­հա­կալ լի­նե­լու եր­կու նր­բա­գույն տարր է ուր­վագծ­վում, խն­դիր կա: Դա­տե­ցեք ինք­ներդ, ա­մեն ան­գամ «Հա­յաս­տան» հա­մա­հայ­կա­կան հիմ­նա­դրամը սփյուռ­քում դրա­մա­հա­վաք է կազ­մա­կեր­պում՝ Հա­յաս­տա­նի ու Ար­ցա­խի այս կամ այն խն­դիր­նե­րը լու­ծե­լու նպա­տա­կով: Բազ­մա­մարդ ու սր­տաճմ­լիկ հե­ռուս­տա­շոու­նե­րով, հե­ռա­խո­սա­զան­գե­րով, նա­մակ­նե­րով կազ­մա­կեր­պիչ­նե­րը անց­նում են հա­յե­րի տնե­րով, մարդ­կանց հայ­րե­նա­սի­րա­կան զգաց­մունք­նե­րի վրա խա­ղա­լով, հա­մո­զե­լով, հոր­դո­րե­լով, ա­մա­չեց­նե­լով, տխուր տե­սա­նյու­թեր ցու­ցադ­րե­լով ու մարդ­կանց վրա հո­գե­բա­նա­կան այլ ազ­դե­ցու­թյուն­ներ գոր­ծե­լու մի­ջո­ցով խնդ­րում են օգ­նել՝ ով որ­քան կկա­մե­նա՝ մեկ ռուբ­լի, մեկ դո­լար, մեկ ֆրանկ, մեկ լա­րի կամ մեկ դրամ: Վեր­ջին դրա­մա­հա­վա­քի (2019 թ.) նշա­նա­բանն այս­պի­սին էր` որ­պես­զի Ար­ցա­խում ու Հա­յաս­տա­նի ե­րեք մար­զե­րում զար­գաց­վի արևա­յին ո­լոր­տը ու ջրագ­ծեր կա­ռուց­վեն: Այս ան­գամ քիչ գու­մար հա­վաք­վեց, ին­չը պայ­մա­նա­վոր­ված էր վս­տա­հու­թյան կորս­տի գոր­ծո­նով, մար­դիկ վի­րա­վոր­ված են, որ ի­րենց փո­ղե­րով «Հա­յաս­տան» հա­մա­հայ­կա­կան հիմ­նադ­րա­մի տնօ­րե­նը, ըստ պաշ­տո­նա­կան լու­րե­րի, «ղու­մար» է խա­ղում: Այդ վս­տա­հու­թյու­նը վե­րա­կանգ­նել է պետք, ին­չը սփյուռք-Հա­յաս­տան-Ար­ցախ միաս­նու­թյան գրա­վա­կանն է: Դրա հա­մար հա­վաք­ված գու­մար­նե­րը պետք է ծախս­վեն բարձր է­ֆեկ­տի­վու­թյամբ այն­պես, որ ար­դյուն­քում հիմ­նադ­րա­մի նվի­րա­տու­նե­րի հա­մար հաս­կա­նա­լի, տե­սա­նե­լի ու շո­շա­փե­լի դառ­նա, որ ի­րենց փո­ղե­րով հայ­րե­նի­քում «հար­ցեր են լուծ­վում», որ հա­ջորդ ան­գամ ա­վե­լի ակ­տիվ է պետք լի­նել: Հիմ­նադ­րա­մի փո­ղե­րը ծախ­սե­լուց ա­ռաջ պետք էր մտա­ծել, խոր­հր­դակ­ցել մաս­նա­գետ­նե­րի հետ, քն­նար­կում­ներ անց­կաց­նել նաև բա­րե­րար­նե­րի մաս­նակ­ցու­թյամբ ու նոր ո­րո­շել, թե արևա­յին որ ուղ­ղու­թյամբ է պետք գու­մար­ներն օգ­տա­գոր­ծել: Ո­րոշ պա­տաս­խա­նա­տու պաշ­տո­նյա­ներ, ինչ-ինչ հան­գա­մանք­ներից ել­նե­լով (շատ բան տե­սած մար­դիկ լավ գի­տեն, թե կյան­քում ինչ «հան­գա­մանք­ներ» են լի­նում), թի­րա­խա­վո­րել են միայն արևա­յին մեկ-եր­կու, ոչ հայ­կա­կան ո­լորտ­նե­րի զար­գա­ցու­մը: Դրա­նով սահ­մա­նա­փա­կում է դր­վում, նաև ար­գե­լա­փակ­վում է «տե­ղա­կան», ա­վե­լի հե­ռան­կա­րա­յին արևա­յին ուղ­ղու­թյուն­նե­րի զար­գաց­ման հնա­րա­վո­րու­թյու­նը: Իր խոս­քով Ա­րա­յիկ Հա­րու­թյու­նյա­նը ա­սես պարզ հաս­տա­տեց, որ բա­րե­րար­նե­րի գու­մար­նե­րը Ար­ցա­խում ծախս­վում են (կամ ծախս­վե­լու են) անն­պա­տակ: Խոս­քի տո­ղա­տա­կե­րում կա­րող ենք կար­դալ հետևյալ միտ­քը. հայ­րե­նի­քի հոգ­սե­րով մտա­հոգ ու նրա դար­դե­րով ապ­րող հա­յեր, ձեր գու­մար­նե­րը Ար­ցա­խում «հարց չեն լու­ծում», ի­զուր էլ տվել եք: Ճիշտ է աս­ված. «դուզ» խոս­քը է­շին կա­սեն: Սա անշ­նոր­հա­կալ լի­նե­լու ա­ռա­ջին խոս­տո­վա­նու­թյունն է: Կա նաև անշ­նոր­հա­կալ գտն­վե­լու երկ­րորդ դեպ­քը: Ա­հա: Հա­յաս­տա­նում ու սփյուռ­քում մար­դիկ քա­ջա­տե­ղյակ են ա­կա­դե­մի­կոս Պա­րիս Հե­րու­նու բո­լոր գոր­ծե­րին, նաև ա­վար­տին չհասց­ված «Արև» ծրագ­րին: Դրա­մա­հա­վա­քի մաս­նա­կից­նե­րի մոտ ներ­քին մի հա­մոզ­մունք կար, որ ի­րենց մի­ջոց­նե­րով հնա­րա­վոր կլի­նի ա­վար­տին հասց­նել Հե­րու­նու արևա­յին է­լեկտ­րա­կա­յա­նը՝ Ա­մե­րի­կա­յում բնակ­վող տ.գ.թ. Վա­հագն Հե­րու­նու և Պա­րիս Հե­րու­նի կրտ­սե­րի մաս­նակ­ցու­թյամբ: Հույս ու­նեինք, որ այդ­տե­ղից գու­մար­ներ կտ­րա­մադր­վեն նաև Հա­մա­զաս­պյա­նի հե­լիո­ֆի­կա­ցիա­յի ծրա­գի­րը Ար­ցա­խում և Հա­յաս­տա­նում ի­րա­կա­նաց­նե­լու հա­մար, թե­կուզ և փորձ­նա­կան գյու­ղե­րի մա­կար­դա­կով,: Հի­մա տես­նում ու հաս­կա­նում ենք, որ «Հա­յաս­տան» հա­մա­հայ­կա­կան հիմ­նադ­րա­մի ծրագ­րե­րում դրանք չկան, չեն երևում: Սա ուղ­ղա­կի անշ­նոր­հա­կալ լի­նե­լու դրսևո­րում է հայ գիտ­նա­կան­նե­րի նկատ­մամբ, ով­քեր սե­փա­կան նա­խա­ձեռ­նու­թյամբ ու մի­ջոց­նե­րով Հա­յաս­տա­նի տն­տե­սա­կան ճգ­նա­ժա­մը հաղ­թա­հա­րե­լու հիա­նա­լի տար­բե­րակ­ներ են մշա­կել, ո­րոնք հետևո­ղա­կա­նո­րեն մերժ­վել են ու շա­րու­նա­կում են մերժ­ված մնալ սե­փա­կան հայ­րե­նի­քում: Հա­մոզ­ված եմ, որ դրա­մա­հա­վա­քի արևա­յին թե­ման պա­տա­հա­բար չէր ըն­տր­ված, չի բա­ցառ­վում, որ դրա­մա­հա­վա­քի կազ­մա­կեր­պիչ­նե­րը հաշ­վի էին ա­ռել սփյուռ­քում Հե­րու­նու ու նրա արևա­յին ծրագ­րի հան­րա­ծա­նոթ լի­նե­լը, որ­պես խայծ դա կա­րող էր նաև աշ­խա­տել: Ինչ ա­սես, մի­գու­ցե «Հա­յաս­տան» հա­մա­հայ­կա­կան հիմ­նադ­րա­մի դր­վածքն է այդ­պես, որ հայ գիտ­նա­կան­նե­րի օգ­տա­կար գոր­ծե­րը ա­ռաջ տա­լու հա­մար նույ­նիսկ «ջՌՎՏռ րվպ­չՈ վպ ՉօտՐՏրՌՔՖ», բայց դժ­վա­րու­թյամբ հա­վաք­ված գու­մար­նե­րը «ֆո­տո­վոլ­տա­յին» քա­մուն տալ՝ կան­խավ ի­մա­նա­լով ու հաս­կա­նա­լով (չեն կա­րող չի­մա­նալ ու չհաս­կա­նալ), որ դրան­ցով «հար­ցեր չեն լուծ­վե­լու», դրան­ցով հայ ժո­ղո­վուր­դը չի «խեր­վե­լու»: Իսկ ի՞նչ նպա­տակ­ներ ի­րա­կա­նաց­նե­լու հա­մար ենք «խնդր­վե­լու» հա­ջորդ ան­գամ, հա­ջորդ դրա­մա­հա­վա­քի ժա­մա­նակ, այն սա­րե­րի հետևում չէ, օ­րերն ար­դեն մո­տե­նում են, ըն­դա­մե­նը կես տա­րի է մնա­ցել: Այս հա­մա­տեքս­տում հարկ եմ հա­մա­րում ներ­կա­յաց­նել Հա­մա­զաս­պյա­նի հե­լիո­ֆի­կա­ցիա­յի ծրագ­րի վե­րա­բե­րյալ իմ մաս­նա­գի­տա­կան տե­սա­կե­տը, ո­րը, մաս­նա­վո­րա­պես, ձևա­վոր­վել է Չե­լյա­բինս­կի հայ հա­մայն­քի շր­ջա­նա­կում անց­կաց­ված քն­նար­կում­նե­րի ար­դյուն­քում: Տնե­րը ջե­ռու­ցե­լու հա­մար Ար­ցա­խում օգ­տա­գործ­վում է ի­րե­նց բնա­կան հիմ­նա­կան հարս­տու­թյու­նը՝ կու­սա­կան ան­տառ­նե­րից կտ­րած փայ­տա­նյու­թը, ան­գամ քա­ղաք­նե­րում գոր­ծող կաթ­սա­յատ­ներն են փայ­տով աշ­խա­տում: Հե­տաքր­քիր է ի­մա­նալ, թե ինչ նշա­նա­կու­թյուն ու­նի ծա­ռը մեր կյան­քում՝ է­կո­լո­գիա­յի տե­սա­կե­տից: Մեկ հա­սուն ծա­ռը մեկ տար­վա ըն­թաց­քում ար­տադ­րում է 120 կգ թթ­վա­ծին, ո­րով ե­րեք հո­գի կա­րող են մեկ տա­րի շա­րու­նակ լիա­թոք շն­չել: Իր գո­յու­թյան ըն­թաց­քում ծա­ռը հասց­նում է վե­րամ­շա­կել մեկ տոն­նա­յից ա­վե­լի ած­խաթ­թու գազ, մո­տա­վո­րա­պես այն­քան, որ­քան ար­տա­նե­տում է մե­քե­նան՝ մի քա­նի հա­զար կի­լո­մետ­րի վրա, և հի­շենք, որ ծա­ռե­րը մար­դուց ա­վե­լի եր­կար են ապ­րում, դրանք օգ­տա­կար կմ­նան մի քա­նի սերն­դի հա­մար, ե­թե, ի­հար­կե, չկտր­վեն ու չօգ­տա­գործ­վեն որ­պես վա­ռե­լիք: Ծա­ռը նաև խիստ ար­ժե­քա­վոր հումք է՝ կա­հույ­քի, ման­րա­հա­տա­կի, շի­նու­թյուն­նե­րի ու հա­զար ու մի այլ բա­նե­րի հա­մար, այն էլ` Ար­ցա­խի ան­տառ­նե­րի փայ­տը: Ար­ցա­խի Վանք գյու­ղում բա­րե­րար Լևոն Հայ­րա­պե­տյա­նը կա­ռու­ցել է ման­րա­հա­տա­կի մի հո­յա­կապ գոր­ծա­րան՝ ի­տա­լա­կան ժա­մա­նա­կա­կից հոս­քագ­ծով, բայց չի շա­հա­գոր­ծել՝ հրաշք-ան­տառ­նե­րը «չխու­զե­լու» հա­մար (սա էլ գի­տենք): Վա­ռե­լի­քի գոր­ծը հեշ­տու­թյամբ կա­րող են ա­նել Հա­մա­զաս­պյա­նի 10-40 կՎտ հզո­րու­թյան արևա­յին ջեր­մա­յին սար­քե­րը: Գյու­ղա­կան բնա­կա­վայ­րե­րում, Ար­ցա­խում, թե Շի­րա­կի մար­զում, առ­կա է է­ներ­գե­տիկ ռե­սուրս­նե­րի օգ­տա­գործ­ման հետևյալ հա­մա­մաս­նու­թյու­նը. է­լեկտ­րա­կան է­ներ­գիա­յի ձևով 3 %, ջեր­մա­յին է­ներ­գիա­յի ձևով` (փայ­տի, ցա­նի, գա­զի մի­ջո­ցով) 97 %: Ան­հա­տա­կան սեկ­տո­րում ծախս­վող է­ներ­գիա­յի 97 տո­կո­սը կա­րե­լի է ստա­նալ արևից՝ ոտ­քե­րը ծա­լած, թախ­տին նս­տած: Հի­շեց­նեմ, որ այր­ման ժա­մա­նակ թու­նա­վոր շմոլ գազ է ա­ռա­ջա­նում, ո­րից մեկ-մեկ մար­դիկ են մա­հա­նում, դեպ­քե­րը շատ են: Արևա­յին ջե­ռուց­ման պա­րա­գա­յում թու­նա­վոր­ման կամ հր­դե­հի բռնկ­ման դեպ­քե­րը բա­ցառ­վում են: Փայտ վա­ռելն այն­քան էլ հեշտ գործ չէ, նախ հաս­տա­բուն ծա­ռե­րը պետք է կտր­վեն ու գյուղ տե­ղա­փոխ­վեն, սղո­ցով կտրտ­վեն, կաց­նով ջարդ­վեն, դա­սա­վոր­վեն, չո­րաց­վեն, ջար­դե­լու ժա­մա­նակ տար­բեր տրավ­մա­ներ են ա­ռա­ջաց­նում, դեպ­քեր գի­տեմ, որ մար­դու աչք է հան­վել: Մեր ընդ­հա­նուր գրա­գի­տու­թյու­նը բարձ­րաց­նե­լու նպա­տա­կով հի­շենք դպ­րո­ցա­կան քի­միա­յի դա­սե­րը. C (1 գ) + O2 (2,7 գ) = CO2 (3,7 գ): Ե­թե ըն­դու­նենք մեկ ըն­տա­նի­քի վա­ռած փայ­տած­խի քա­նա­կը, են­թադ­րենք տա­րե­կան մեկ տոն­նա, ա­պա կու­նե­նանք հետևյա­լը. C (1 տ) + O2 (2,7տ) = CO2 (3,7 տ): Ի՞նչ ստաց­վեց, ստաց­վեց ժա­մա­նա­կա­կից մար­դու հեր­թա­կան վայ­րա­գու­թյան-բար­բա­րո­սու­թյան ևս մեկ ա­պա­ցույց: Ար­ցա­խում մի­ջին վի­ճա­կագ­րա­կան մեկ տու­նը տա­քաց­նե­լու հա­մար այր­վում է 2,7 տոն­նա թթ­վա­ծին, ո­րը 50 հո­գուն բա­վա­րար կլի­ներ մեկ տար­վա հա­մար: 3,7 տոն­նա ար­տա­նետ­ված ած­խած­նի դիօք­սի­դը ու­ղարկ­վում է մթ­նո­լորտ, ակ­տի­վաց­նում է երկ­րագն­դին սպառ­նա­ցող ջեր­մո­ցա­յին է­ֆեկտն ու ակ­տի­վաց­նում է երկ­րագն­դի գլո­բալ տա­քաց­ման պրո­ցե­սը, ո­րի պատ­ճա­ռով տե­ղի կու­նե­նա կլի­մա­յի ան­դար­ձե­լի փո­փո­խու­թյուն՝ տար­բեր հա­մա­ղետ­նե­րով ու սաս­տիկ տա­պի ա­ռա­ջա­ցու­մով; Ո­րոշ հաշ­վարկ­նե­րով օ­դի ջեր­մաս­տի­ճա­նը կա­րող է անց­նել 60 օC-ի սահ­մա­նը, այդ պայ­ման­նե­րում մար­դիկ ստիպ­ված են լի­նե­լու լե­զու­նե­րը դուրս գցած ման գալ ու, մի­գու­ցե, հի­շեն Հա­մա­զաս­պյա­նին ու սկ­սեն գլուխ­նե­րը աշ­խա­տեց­նել: Կո­րո­նա­վի­րուսն ու՞մ շունն է, որ հա­մե­մատ­վի գլո­բալ տա­քաց­ման հետ, որն իր հետ կբե­րի սով, պա­տե­րազմ­ներ և հա­զար ու մի սար­սա­փե­լի ա­ղետ­ներ: Հի­մա հայ գիտ­նա­կա­նը օգ­տա­կար գործ է ա­ռա­ջար­կում Հա­յաս­տա­նի, Ար­ցա­խի ու հա­մայն մարդ­կու­թյան հա­մար, որ Աստ­ծո տված արևից օգտ­վեն ու փոր­ձանք­նե­րից հե­ռու մնան: Հե­լիո­ֆի­կա­ցիա­յի ծրա­գի­րը լու­ծում է մարդ­կու­թյան բա­զում դժ­վա­րին խն­դիր­ներ, ին­չի սկիզ­բը կա­րե­լի է դնել Ար­ցա­խում, այդ պա­րա­գա­յում կբարձ­րա­նա մեր չճա­նաչ­ված հան­րա­պե­տու­թյան մի­ջազ­գա­յին հե­ղի­նա­կու­թյու­նը, այս­տե­ղից բխող քա­ղա­քա­կան հետևանք­նե­րով:
Շի­րա­կի մար­զի հե­լիո­ֆի­կա­ցիան այլ խն­դիր­ներ է լու­ծե­լու, այս­տեղ ան­տառ­ներ չկան, գյու­ղե­րում փայ­տի փո­խա­րեն ցան են վա­ռում, այս դեպ­քում էլ վայ­րա­գու­թյուն-բար­բա­րո­սու­թյուն կա. ի­րենց մար­մի­նը տա­քաց­նե­լու հա­մար մար­դիկ վա­ռում ու փչաց­նում են գյու­ղատն­տե­սու­թյան հա­մար շատ ար­ժե­քա­վոր գո­մաղ­բի հում­քը, ո­րը հան­դի­սա­նում է օր­գա­նիկ գյու­ղատն­տե­սու­թյան հիմ­քե­րի հիմ­քը: Այս­տեղ էլ է հա­զա­րա­վոր տոն­նա­նե­րով թթ­վա­ծին այր­վում, դար­ձյալ ած­խաթ­թու գազն է մթ­նո­լորտ նետ­վում: Ցան ստա­նա­լը նույն­պես հեշտ գործ չէ. գո­մաղ­բը պետք է գո­մից հա­նել, փռել, բաս­մա բա­ցել, եր­կար ժա­մա­նակ չո­րաց­նել, բրի­կետ­նե­րով կտր­տել, ամ­րոց­ներ կա­պել: Դժ­վա­րու­թյուն­ներ կան նաև վա­ռե­լու պրո­ցե­սում, այս­տեղ էլ թու­նա­վոր շմոլ գա­զը կա: Հա­մա­զաս­պյա­նի ծրագ­րով նա­խա­տես­ված է նաև (էլ ինչ ա­սես, որ չի նա­խա­տես­ված) օր­գա­նիկ գյու­ղատն­տե­սու­թյան հա­մար անհ­րա­ժեշտ պա­րար­տա­նյութ-կոմ­պոս­տի և բիո­գա­զի ստա­ցու­մը: Օր­գա­նա­կան նյու­թե­րով բիո­գա­զի ստա­ցու­մը կա աշ­խար­հում գոր­ծող բո­լոր աե­րաց­նող կենտ­րոն­նե­րի ար­տադ­րա­կան պլան­նե­րի մեջ: Բիո­գա­զը ստաց­վում է գո­մաղ­բի, թռչ­նաղ­բի մի­ջա­վայ­րում մե­թա­նա­յին բակ­տե­րիա­նե­րի կեն­սա­գոր­ծու­նեու­թյան հետևան­քով, ո­րը ակ­տի­վա­նում է բարձր ջեր­մաս­տի­ճան­նե­րում՝ մինչև 700օC, ո­րոշ շտամ­նե­րի դեպ­քում մինչև 90օC սահ­ման­նե­րում: Այդ բարձր ջեր­մաս­տի­ճան­նե­րը պա­հե­լու հա­մար գազ, նաև բիո­գազ և է­լեկտ­րա­կա­նու­թյուն են օգ­տա­գոր­ծում: Բիոպ­րո­ցե­սի ջեր­մա­յին ռե­ժի­մը պա­հե­լու հա­մար Հա­մա­զաս­պյա­նը ա­ռա­ջար­կում է օգ­տա­գոր­ծել իր DVH տի­պի արևա­յին ջեր­մա­յին սար­քե­րը՝ բարձ­րաց­նե­լով բիոպ­րո­ցես­նե­րի o.գ.գ.-ն ու բիոէ­ներ­գե­տի­կա­յի է­ֆեկ­տի­վու­թյու­նը՝ տն­տե­սե­լով մի­լիար­դա­վոր կի­լո­կա­լո­րիա­նե­րի հաս­նող ջեր­մա­յին է­ներ­գիա: Հա­յաս­տա­նի ու­նե­ցած բիո­ռե­սուրս­նե­րով (0,6 մի­լիոն խո­շոր եղ­ջե­րա­վոր ա­նա­սուն, ոչ­խար­ներ, խո­զեր, հա­վեր) տա­րե­կան կա­րե­լի է ռու­սա­կան գա­զին հա­մադ­րե­լի մե­թան գազ ար­տադ­րել: Բիոէ­ներ­գե­տի­կան կա­յուն հիմ­քե­րի վրա է դր­ված աշ­խար­հի զար­գա­ցած եր­կր­նե­րում, հատ­կա­պես Ռու­սաս­տա­նում, ըստ փոր­ձա­գի­տա­կան հաշ­վարկ­նե­րի, այն ա­պա­հո­վե­լու է Ռու­սաս­տա­նի վե­րա­կանգ­նո­ղա­կան է­ներ­գե­տի­կա­յի 80 տո­կո­սը՝ ա­ռանց հիդ­րոէ­ներ­գե­տի­կա­յի: Ինչ ա­սես, հե­լիո­ֆի­կա­ցիա­յի ծրագ­րին որ կող­մից էլ մո­տե­նաս, բա­ցար­ձակ խո­պան է, վա­րենք, ցա­նենք ու ան­հա­վա­տա­լի մեծ ար­դյունք­նե­րի հաս­նենք: Հե­լիո­ֆի­կա­ցիան նաև այն հզոր լո­կո­մո­տիվն է, որն իր հետևից տա­նե­լու է Հա­յաս­տա­նի ու Ար­ցա­խի ար­դյու­նա­բե­րու­թյու­նը, գյու­ղատն­տե­սու­թյու­նը և գի­տու­թյու­նը: Եվ այս ա­մե­նը ան­տես­վում է, ան­տես­վում է այն դեպ­քում, երբ Հա­յաս­տա­նի տն­տե­սու­թյան ձեռ­քե­րը պար­զա­պես քա­րի տակ են մնա­ցել, լեռ­նա­հան­քա­յին ար­դյու­նա­բե­րու­թյուն, ծի­րա­նը, գի­նի-կո­նյա­կը մի կողմ դնես, տա­կը բան չի մնա, բա­ցար­ձակ դա­տար­կու­թյուն, պար­զա­պես վա­կուում է: Հա­մա­զաս­պյա­նի ծրա­գի­րը չի սահ­մա­նա­փակ­վում միայն արևա­յին ջեր­մաէ­ներ­գե­տի­կա­յով կամ արևա­յին բիոէ­ներ­գե­տի­կա­յով, այս­տեղ չէ ծրագ­րի հիմ­նա­կան ու ան­հա­մե­մատ ա­վե­լի մեծ է­ֆեկտ տվող հե­նա­սյու­նը: Ծրա­գի­րը ֆան­տաս­տիկ ար­դյունք­ներ է խոս­տա­նում գյուղմ­թերք­նե­րի վե­րամ­շակ­ման բնա­գա­վա­ռում: Եր­կար տա­րի­ներ ապ­րե­լով Ռու­սաս­տա­նում` ես հաս­կա­ցա, թե որն է հա­յու­թյան շր­ջա­նում ա­մե­նաչ­ճար­վող բա­նը: Դա Ղա­րա­բա­ղի թթի դո­շաբն է՝ ե­րե­խա­նե­րի մր­սա­ծու­թյան, չոր ու կա­պույտ հա­զե­րի, շն­չա­ռա­կան այլ հի­վան­դու­թյուն­նե­րը բու­ժե­լու հա­մար, ու Ղա­րա­բա­ղի օ­ղին՝ մե­ծա­հա­սակ­նե­րի հա­մար: Իսկ գի­տե՞ք, թե ինչ ո­րակ ու ար­ժեք են դրանք ստա­նում, երբ պատ­րաստ­վում են Հա­մա­զաս­պյա­նի արևա­յին տեխ­նո­լո­գիա­նե­րով: Դա միայն խմո­ղը կի­մա­նա, չխ­մողն ի՞նչ ի­մա­նա: Վս­տահ ե­ղեք, որ հայ­կա­կան արևա­յին բա­րիք­նե­րը վա­ճառ­վե­լու են բա­ցա­ռա­պես մի­ջազ­գա­յին շու­կա­յի է­լի­տա­յին սեգ­մեն­տում: Ի մի­ջի այ­լոց, կա­րե­լի է զբաղ­վել արևա­յին տեխ­նո­լո­գիա­նե­րով պատ­րաստ­ված թթի պրո­դուկտ­նե­րի, չրե­ղե­նի, մու­րա­բա­նե­րի հա­կա­վի­րու­սա­յին հատ­կու­թյուն­նե­րի ու­սում­նա­սի­րու­թյամբ, հնա­րա­վոր է, որ դրանք օգ­տա­կար լի­նեն:
Ա­շոտ ՀԱ­ՐՈՒ­ԹՅՈՒ­ՆՅԱՆ
Ին­ժե­ներ-մե­խա­նիկ
Մագ­նի­տո­գորսկ-Գյում­րի
Դիտվել է՝ 12158

Մեկնաբանություններ