Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

Փա­շի­ն­յա­նին ստի­պում են վե­րա­դարձ­նել հե­ղա­փո­խու­թ­յան սև տո­կոս­նե­րը

Փա­շի­ն­յա­նին ստի­պում են վե­րա­դարձ­նել հե­ղա­փո­խու­թ­յան սև տո­կոս­նե­րը
21.07.2020 | 13:57

Ե­ղավ այն, ինչն ան­խու­սա­փե­լի էր: Նի­կոլ Փա­շի­նյա­նին և իր կիր­թին քիչ-քիչ մո­տեց­նում են այն սե­ղա­նին, ո­րի շուրջ ի­րենք նս­տել չեն ու­զում, ո­րի շուրջ բա­նակ­ցու­թյուն­ներն ար­դեն իսկ «բո­վան­դա­կա­յին» եզ­րույթ­նե­րին էին հա­սել, բայց նրան­ցից ա­մեն մե­կը յու­րօվ­սանն կար­ծում է, թե կկա­րո­ղա­նա շր­ջան­ցել, դուրս թռ­չել այդ «Բեր­մու­դից»: Գո­նե այս պա­հի դի­տար­կում­նե­րը «նման» լա­վա­տե­սու­թյան հիմ­քեր չեն տա­լիս, և դա­տե­լով ի­րա­կան խա­ղի նե­րայս­բեր­գյան ողջ ամպ­լի­տու­դից, ե­թե ան­գամ տա­վու­շյան լո­կալ պա­տե­րազ­մը չվե­րած­վի լայ­նա­ծա­վա­լի, «չմտ­նի» Ար­ցախ, լայ­նա­ծա­վա­լը սա­րե­րի հետևում չէ, ե­թե կող­մե­րը չան­սան «մի­ջազ­գա­յին» հան­րու­թյան «կո­չե­րին», բա­նակ­ցա­յին գոր­ծըն­թա­ցի «բո­վան­դա­կա­յին» քն­նար­կում­նե­րը կյան­քի չկո­չեն:


Ան­չափ տրի­վիալ եր­կու պատ­ճա­ռով. հե­ղա­փո­խու­թյան վրա այդ­քան փող ի­զուր չէր ծախս­վել: «Մի­ջազ­գա­յին­նե­րը» ա­վե­լի լուրջ խն­դիր­ներ ու­նեն լու­ծե­լու` Իս­րա­յե­լից՝ Սի­րիա-Ի­րան, Ռու­սաս­տա­նից՝ Լի­բիա-Թուր­քիա ու այդ­պես շա­րու­նակ, ո­րի մի օ­ղակն էլ ար­ցա­խյան խն­դիրն է, և որևէ մեկն այլևս ժա­մա­նակ չու­նի զբաղ­վե­լու` ով նա­խա­հար­ձակ ե­ղավ Տա­վու­շում և ին­չու։ Ռու­լետ­կան պտտ­վում է. ում ճա­կա­տի՞ն, պարզ կդառ­նա ոչ շատ ուշ: Ընդ ո­րում, խա­ղի ի­րա­կան կող­մերն են` Ռու­սաս­տան-ԱՄՆ-Թուր­քիա։ Յու­րա­քան­չյու­րը վեր­մա­կը ձգում է դեպ ի­րեն: Եվ որ­քան էլ Փա­շի­նյանն ու նրա կիր­թը փոր­ձեն կի­սա­քայ­լե­րով ի­րա­վի­ճա­կը փր­կե­լու փոր­ձեր ա­նել, ա­պար­դյու՛ն: Ի դեպ, այս պա­հին հա­նուն դրա հիմ­նա­կան խա­ղա­ցո­ղը կիրթն է (երևի դրա հա­մար էր Նի­կո­լը նրան կիրթ ան­վա­նում), ո­րը մեկ ցույ­ցեր է կազ­մա­կեր­պում ինքն իր դեմ` վասն պա­տե­րազմ, մեկ հա­նում է Մա­մե­դյա­րո­վին, որ­պես­զի «մի­ջազ­գա­յին­նե­րը» հաս­կա­նան` իր գլու­խը խառն է` «не до» բա­նակ­ցու­թյուն­ներ։ Այ­նու­հան­դերձ, այդ «ան­հե­թեթ» քայ­լե­րը մի­ջազ­գա­յին աս­պա­րե­զում չեն շար­ժե­լու որևէ մե­կի գու­թը. զի ժամն է ար­դեն ի­րիկ­նա­հա­ցի: Ա­ռաջ անց­նե­լով էլ մե­կընդ­միշտ ֆիք­սենք. որ­քան էլ Նի­կոլ Փա­շի­նյա­նը փսո­րեց հա­յոց տու­նը, բո­լոր կա­ռույց­ներն ու ինս­տի­տուտ­նե­րը, բա­րո­յալ­քեց ու այ­լա­սե­րեց դրանք, Աստ­ծո ո­ղոր­մա­ծու­թյամբ, այդ ա­մե­նից զերծ մնաց հա­յոց ա­մե­նա­կա­յա­ցած կա­ռույ­ցը՝ բա­նա­կը, որն այս օ­րե­րին իր գոր­ծը ա­րեց այն­պես, ինչ­պես ար­ժան է ցան­կա­ցած` եր­կու ան­գամ ար­դեն իսկ այդ նույն մար­տը շա­հած բա­նա­կին:
«Չման­րա­նանք» նկա­տե­լու, թե ինչ­պես ագ­րե­սիա­յի օ­րը, երբ ՈՒԱԶ-ը «պա­տա­հա­կան» մտավ մեր տա­րածք, Նի­կոլ Փա­շի­նյա­նը չկար, ու բա­ցա­կա է ցայս պա­հը: Ժպ­տու՞մ եք... Բա­նա­կում չծա­ռա­յած, լայ­վի ձո­ղը կյան­քի ու­ղի ա­րած, վար­չա­պե­տու­թյան (ոչ բա­րով) ողջ ըն­թաց­քում` կե­րած, եր­գած, պա­րած, քնած, խմած, լայ­վոտ­ված անձն անց­նող օ­րե­րին գեթ մեկ ան­գամ` այս օր­հա­սա­կան, ճա­կա­տագ­րա­կան պա­հին «հայտ­նու­թյուն» չու­նե­ցավ: Լի­նենք ան­կեղծ ու ա­սենք` շատ լավ է, որ չու­նե­ցավ, թե չէ` կր­կին սկ­սե­լու էր փսոր­ման գոր­ծըն­թաց, նրա հն­չեց­րած հեր­թա­կան ա­պամտ­քե­րը ծա­ռա­յե­լու էին բո­լո­րո­վին այլ նպա­տակ­նե­րի: Եվ ա­պա` օ­րի­նա­չափ է, որ նա ա­սե­լիք չու­նի. այն ինչ կա­տար­վում է այ­սօր շփ­ման գո­տում, ոչ մի կապ չու­նի նրա ֆի­զի­կա­կան մեն­թալ, հոգևոր նկա­րագ­րի հետ. ին­քը Օ­ՏԱՐ է այդ ա­մե­նին, և պետք չէ` իր «թավ­շյա» շուն­չը դիպց­նի այդ ա­մե­նին:


Դառ­նա­լով բուն գոր­ծըն­թաց­նե­րին՝ պետք է ար­ձա­նագ­րել. սո­ղա­ցող այս վի­ճա­կը դեռ եր­կար կշա­րու­նակ­վի, նախ այն պատ­ճա­ռով, որ ա­զիկ­նե­րը և նրանց «թարս ա­ճած» կիր­թը, ո­րը «տռ­զաց­նում» է իր ռազ­մա­կան կա­րո­ղու­թյուն­նե­րը, փաս­տա­ցի առ ո­չինչ է, ո­րով­հեև ան­չափ թան­կար­ժեք ԱԹՍ-ի կո­րուս­տը մի քա­նի վայր­կյա­նում ար­դեն իսկ խո­սուն ա­պա­ցույցն է ոչ միայն այն հան­գա­ման­քի, որ կրա­կում են ոչ թե զեն­քե­րը, այլ ա­ռա­ջին հեր­թին մար­դիկ-զին­վոր­նե­րը՝ ի­րենց հող հայ­րե­նիի հա­մար կանգ­նած­նե­րը: Նաև` ան­չափ ստ­րա­տե­գիա­կան դիրք, գե­նե­րալ ու գն­դա­պետ կորց­նելն ար­դեն իսկ ցու­ցիչ է այդ­պես էլ կռ­վե­լու ան­զոր բա­նա­կի: ՈՒ այս ա­մե­նում ա­մե­նա­խո­սու­նը, թերևս, Ա­լիևի` իր գե­նե­րա­լին հրա­ժեշտ չտա­լու փաստն էր: Եզ­րա­կա­ցու­թյուն­նե­րը թող­նում ենք ձեզ: Մեկ «no»-ով. սիմ­վո­լիկ, ան­չափ նշա­նա­յին է, որ եր­կու եր­կր­նե­րի վե­րե­լա­կա-կիր­թա-կա­ռու­ցո­ղա­կան` օ­պե­րա­տիվ կա­պի մեջ գտն­վող «գե­րա­գույն գլ­խա­վոր հրա­մա­նա­տար­նե­րը» հա­մա­տեղ բա­ցա­կա են. չկան ի­րենց եր­կր­նե­րի հա­մար կարևոր գոր­ծըն­թաց­նե­րում, ինչն ուղ­ղա­կի ար­ձա­նագ­րումն է` նրանք ա­նե­լիք չու­նեն, նրանք ոչ մեկն են…. ու դա ա­մենևին էլ պա­տա­հա­կան չէ: Եվ ե­թե նրան­ցից մե­կի բախ­տը բե­րել է, որ` «Քա­ջե­րին, միայն քա­ջե­րին է սի­րում պա­տե­րազմ­նե­րի աստ­վա­ծը», ու որն «ու­ներ» փոր­ձու­թյան մեծ քու­րա­նե­րով ան­ցած բա­նակ, ո­րին օգ­նու­թյուն է հաս­նում տիե­զեր­քից` ի­րենց հո­ղի հա­մար նա­հա­տակ­ված զա­վա­կաց խո­սող ա­րյու­նը, մյու­սին` կիր­թին, բախ­տը քվան­տա­յին այս օ­րե­րին բա­ցար­ձակ չի ժպ­տում:
ՈՒ հա­վա­տում ենք` եր­բեք չի ժպ­տա­լու:


Կար­մեն ԴԱՎ­ԹՅԱՆ

Դիտվել է՝ 6597

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ