Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

«Ա­մեն ինչ ծա­ռա­յեց­նենք այն բա­նին, որ վաղ­վա քա­ղա­քա­ցին ա­վե­լին լի­նի, քան այ­սօր­վա­նը»

«Ա­մեն ինչ ծա­ռա­յեց­նենք այն բա­նին, որ վաղ­վա քա­ղա­քա­ցին ա­վե­լին լի­նի, քան այ­սօր­վա­նը»
24.07.2020 | 00:44

«Ի­րա­տե­սի» հյու­րը Ար­ցա­խյան պա­տե­րազ­մի ա­զա­տա­մար­տիկ, պա­րու­սույց, «Կա­րին» ազ­գագ­րա­կան հա­մույ­թի հիմ­նա­դիր և գե­ղար­վես­տա­կան ղե­կա­վար Գա­գիկ Գի­նո­սյանն է:
Վեր­ջին օ­րե­րին սահ­մա­նա­մերձ Տա­վու­շում սան­ձա­զերծ­ված պա­տե­րազ­մը, բնա­կա­նա­բար, մեզ ստի­պում է հե­տա­դարձ հա­յացք գցել մեր ան­ցած տաս­նա­մյակ­նե­րին և արժևո­րել թե՛ նախ­կին, թե՛ ներ­կա մար­տա­կան հա­ջո­ղու­թյուն­ներն ու ձա­խո­ղում­նե­րը:
ՈՒ թեև ար­դեն ե­րե­սուն տա­րի «սո­ղա­ցող պա­տե­րազ­մի» մեջ ենք, միևնույն է, հա­կա­ռա­կոր­դի ոչ մի նոր սան­ձար­ձա­կու­թյուն չենք կա­րո­ղա­նում ըն­կա­լել սառ­նասր­տո­րեն, յու­րա­քան­չյուր նյար­դով չար­ձա­գան­քել մեր հարևա­նի ան­կան­խա­տե­սե­լի ար­կա­ծախ­նդ­րու­թյան դրսևո­րում­նե­րին:
Փխ­րուն զի­նա­դա­դա­րի պայ­ման­նե­րում էլ շա­րու­նա­կում ենք ա­պա­վի­նել խա­ղաղ աշ­խա­տան­քին և ծա­ռա­յել ազ­գա­յին գի­տու­թյանն ու մշա­կույ­թին, հա­նուն ո­րոնց էլ, վեր­ջին հաշ­վով, կռիվ ենք մղում մեր դա­րա­վոր թշ­նա­մի­նե­րի դեմ:
Աս­վա­ծի լա­վա­գույն ա­պա­ցույց­նե­րը մենք տես­նում ենք Գա­գիկ Գի­նո­սյա­նի օ­րի­նա­կով, ո­րի հետ զրու­ցել ենք հենց այս հար­ցե­րի շուրջ:


-Գա­գիկ, օ­րեր ա­ռաջ մենք երկ­նա­յին կյանք ճա­նա­պար­հե­ցինք Կա­րեն Վար­դա­նյա­նին, ո­րը տա­րի­ներ շա­րու­նակ բո­լո­րի գի­տակ­ցու­թյանն էր ձգ­տում հասց­նել այն ճշ­մար­տու­թյու­նը, որ գի­տու­թյու­նը կյան­քից կտր­ված ինք­նա­բավ մի բան չէ և կա­րող է մե­ծա­գույն ձեռք­բե­րում­նե­րի հիմք դառ­նալ ա­մե­նա­կեն­սա­կան ո­լորտ­նե­րում, ի մաս­նա­վո­րի՝ ռազ­մար­դյու­նա­բե­րու­թյան մեջ: Սահ­մա­նա­մերձ Տա­վու­շի դեպ­քե­րը նրա խոս­քե­րի ի­րե­ղեն ա­պա­ցույ­ցը դար­ձան, մենք տե­սանք, թե ինչ հզոր ուժ է գի­տու­թյան և բա­նա­կի հա­մա­միաս­նու­թյու­նը: Կա՞ն այ­սօր մար­դիկ, ո­րոնք կշա­րու­նա­կեն Կա­րեն Վար­դա­նյա­նի սկ­սած գոր­ծը:
-Հայ միտ­քը՝ գի­տա­կան, ռազ­մա­կան միտ­քը, նաև ազ­գա­յին ո­գին միշտ ե­ղել են բար­ձուն­քում: Բայց ցա­վով պի­տի խոս­տո­վա­նենք, որ մեր քա­ղա­քա­կան, դի­վա­նա­գի­տա­կան միտ­քը միշտ փո­շիաց­րել է այն հաղ­թա­նակ­նե­րը, ո­րոնք կա­յա­ցել են մեր մտա­վոր և ո­գե­ղեն կա­րո­ղու­թյուն­նե­րի շնոր­հիվ: 1943 թվա­կա­նին Օր­բե­լու նման գի­գան­տը, հա­մաշ­խար­հա­յին հռ­չակ ու­նե­ցող գիտ­նա­կա­նը թո­ղեց իր ա­կա­դե­միա­կան բար­ձունք­նե­րը, ե­կավ Հա­յաս­տան և, հա­կա­ռակ Ստա­լի­նի՝ «Ա­մեն ինչ հաղ­թա­նա­կի հա­մար, ա­մեն ինչ ճա­կա­տի հա­մար» կար­գա­խո­սի, Հա­յաս­տա­նում հիմ­նադ­րեց Գի­տու­թյուն­նե­րի ա­կա­դե­միա, ո­րով­հետև հաս­կա­նում էր, թե որն է մեր ազ­գի ա­պա­գան, ինչ­պես պի­տի այն կա­յա­նա: Մենք մտա­վոր պո­տեն­ցիա­լով ակն­հայ­տո­րեն տար­բեր­վում ենք գո­նե տա­րա­ծաշր­ջա­նի մյուս ազ­գե­րից, և մեր հաղ­թա­թուղ­թը պի­տի լի­նի հենց դա: Եվ երբ Օր­բե­լին պի­տի վե­րա­դառ­նար, իր ստեղ­ծած ա­կա­դե­միան ան­տեր չթո­ղեց: Սանկտ Պե­տեր­բուր­գում ապ­րող, գի­տու­թյան մեջ ար­դեն մեծ քայ­լե­րով ա­ռաջ գնա­ցող Վիկ­տոր Համ­բար­ձու­մյա­նին ա­մեն կերպ հոր­դո­րեց և վե­րա­դարձ­րեց Հա­յաս­տան՝ շա­րու­նա­կե­լու իր սկ­սած գոր­ծը: Փաս­տո­րեն, խոր­հր­դա­յին կի­սաան­կախ ժա­մա­նակ­նե­րում հա­յոց գի­տու­թյունն ուղ­ղա­կի փայ­լում էր: Ամ­բողջ Խոր­հր­դա­յին Միու­թյու­նում ա­մե­նաո­րա­կյալ ին­ժե­նե­րա­կան միտ­քը հայ­կա­կանն էր: Ար­տյոմ Ա­լի­խա­նյանն ու Սեր­գեյ Մեր­գե­լյա­նը մի այն­պի­սի զարկ տվե­ցին այդ ո­լոր­տին, է­լեկտ­րո­նա­յին հաշ­վիչ մե­քե­նա­նե­րի բնա­գա­վա­ռին, որ մենք մեծ բար­ձունք­նե­րի հա­սանք: Այս ա­մե­նի թի­կուն­քում կանգ­նած էր նաև հռ­չա­կա­վոր գիտ­նա­կան Անդ­րա­նիկ Իո­սի­ֆյա­նը: Բայց ան­կա­խու­թյան օ­րոք ե­կան նոր իշ­խա­նու­թյուն­ներ, ո­րոնք ուղ­ղա­կի ոչն­չաց­րին հա­յոց գի­տու­թյու­նը: Այն, ինչ պե­տա­կա­նո­րեն ստեղծ­վել էր ան­կա­խու­թյուն չու­նե­ցող երկ­րում, ոչն­չաց­վեց ան­կախ պե­տա­կա­նու­թյան տա­րի­նե­րին: Մեր եր­կու նա­խա­գահ­նե­րը՝ ՀՀ ա­ռա­ջին նա­խա­գա­հը և Գի­տու­թյուն­նե­րի ազ­գա­յին ա­կա­դե­միա­յի նա­խա­գա­հը ¥գո­նե՝ ներ­կա նա­խա­գա­հը¤ միա­սին գի­տու­թյան տու­նը քան­դել են: ՀՀ երկ­րորդ նա­խա­գա­հը հայ­տա­րա­րում էր, որ Գի­տու­թյուն­նե­րի ազ­գա­յին ա­կա­դե­միան ծե­րա­կույտ է: Այս մտայ­նու­թյան հետևանք­նե­րը տես­նում ենք նաև այ­սօր: Պատ­մու­թյու­նը, հա­յոց լե­զուն, գրա­կա­նու­թյու­նը հան­վում են ու­սում­նա­կան ծրագ­րե­րից՝ պատ­ճա­ռա­բա­նե­լով, թե լավ չեն դա­սա­վանդ­վում:
-Այս դեպ­քում տրա­մա­բա­նա­կան չէ՞ դա­սա­վանդ­ման մե­թո­դը փո­խե­լը, ոչ թե այդ ա­ռար­կա­նե­րից հրա­ժար­վե­լը:
-Ի­հար­կե, տրա­մա­բա­նա­կան է: Հար­ցադ­րումն ի սկզ­բա­նե սխալ է: Այս ա­ռար­կա­նե­րը մեզ պե՞տք են, թե՞ պետք չեն. սա պի­տի լի­նի հար­ցադ­րու­մը: Եվ ե­թե պետք են, ու­րեմն պի­տի մտա­ծել, թե ինչ­պես կազ­մա­կեր­պել դրանց ու­սու­ցու­մը, որ ու­նե­նանք ար­դյունք, որ գոր­ծը ձևա­կան բնույթ չկ­րի: Մար­դիկ, որ եր­բեք գիրք չէին կար­դա­ցել, բնա­կա­նա­բար, գի­տու­թյուն­նե­րի ա­կա­դե­միան պի­տի հա­մա­րեին ծե­րա­կույտ: Մինչև օրս Գի­տու­թյուն­նե­րի ա­կա­դե­միան նա­խա­գա­հող ան­ձը 2016 թվա­կա­նի ապ­րի­լին հայ­տա­րա­րեց, որ ա­մեն քո­սոտ երկ­րի բան չէ ռազ­մա­կան ար­դյու­նա­բե­րու­թյուն ու­նե­նա­լը: Մեծ գլ­խով, բայց ոչ մեծ մտ­քով մար­դիկ, ո­րոնց կրծ­քե­րի տակ մանր և ստր­կա­ցած հո­գի­ներ են ապ­րում, ի զո­րու չե­ղան քսան տա­րուց ա­վե­լի հի­վանդ, բազ­մա­թիվ խն­դիր­ներ ու­նե­ցող մի Կա­րեն Վար­դա­նյա­նի չափ գործ ա­նել գի­տու­թյան մեջ: Կա­րե­նը մի կերպ էր պահ­պա­նում իր ֆի­զի­կա­կան գո­յու­թյու­նը, բայց հս­կա և ա­զա­տա­տենչ հո­գի ու միտք ու­ներ: Մի Կա­րեն Վար­դա­նյան վե­րած­նեց ամ­բողջ ին­ժե­նե­րա­կան միտ­քը Հա­յաս­տա­նում: Նա ստեղ­ծեց Ա­ռա­ջա­տար տեխ­նո­լո­գիա­նե­րի ձեռ­նար­կու­թյուն­նե­րի միու­թյու­նը և մինչև մահ ղե­կա­վա­րեց այն: Փաս­տո­րեն, հրաշք­ներ լի­նում են, և մի ծաղ­կով գա­րուն է գա­լիս: Կա­րե­նը հա­վա­տում էր իր գոր­ծին, ինչ­պես հա­վա­տում էին Օր­բե­լին, Ա­լի­խա­նյա­նը, Մեր­գե­լյա­նը, Իո­սի­ֆյա­նը: Կա­րե­նը նրանց նման տես­նում էր, թե որ­տեղ է մեր ազ­գի ա­պա­գան, և այն­քան վս­տահ ու հա­մոզ­մուն­քով էր քայ­լում ա­ռաջ, որ իր հետևից, իր հետ հա­մա­քայլ ըն­թա­ցող մի ամ­բողջ ո­լորտ ձևա­վո­րեց: Փա՛ռք Աստ­ծո, որ նո­րից հա­յոց ին­ժե­նե­րա­կան միտ­քը փայ­լեց: Հի­մա ար­ձա­նագ­րում են, որ մի­ջազ­գա­յին ա­տյան­նե­րում նշել են, թե Տա­վու­շի դի­վեր­սիա­յի ժա­մա­նակ թշ­նա­մու ե­րեք տան­կե­րը ոչն­չաց­վել են Հա­յաս­տա­նում ար­տադր­ված ա­նօ­դա­չու թռ­չող սար­քե­րի մի­ջո­ցով: Ա­յո՛, այդ սար­քերն ամ­բող­ջո­վին՝ զրո­յա­կան կե­տից սկ­սած, ստեղծ­վել են Հա­յաս­տա­նում: Եվ ե­թե մենք լսեինք Գի­տու­թյուն­նե­րի ազ­գա­յին ա­կա­դե­միա­յի նա­խա­գա­հին, հի­մա կր­կին 2016 թվա­կա­նի ճա­կա­տագ­րին էինք ար­ժա­նա­նա­լու, նս­տած ող­բա­լու էինք ինք­ներս մեզ վրա: Այ­սինքն, մեկ անձ՝ Կա­րեն Վար­դա­նյան ա­նուն-ազ­գա­նու­նով, որն ու­ներ աշ­խար­հի ա­մե­նա­կոս­մո­պո­լիտ մաս­նա­գի­տու­թյու­նը, ինչ­պի­սին է ին­ժե­նե­րիան, նո­րա­գույն տեխ­նո­լո­գիա­նե­րի ո­լոր­տը վե­րա­ծեց ա­մե­նաազ­գա­յին ո­լոր­տի: Հա­յաս­տա­նում այ­սօր նո­րա­գույն տեխ­նո­լո­գիա­նե­րի ո­լոր­տը ա­մե­նաազ­գա­յին նկա­րագ­րով մաս­նա­գի­տու­թյունն է, ո­րով­հետև մաս­նա­գետ­նե­րի մեծ մասն իր գոր­ծո­ղու­թյուն­նե­րի վեկ­տորն ուղ­ղել է ազ­գին ծա­ռա­յեց­նե­լու, Հա­յաս­տա­նի ռազ­մա­վա­րա­կան անվ­տան­գու­թյունն ա­պա­հո­վե­լու նպա­տա­կին:
-Ձեր կռի­վը եր­կու մար­տա­դաշ­տում է՝ ի­րա­կան-պա­տե­րազ­մա­կան և մշա­կու­թա­յին՝ ազ­գա­յին պա­րար­վես­տի: Որ­տե՞ղ է ա­վե­լի հեշտ, ո՞ր դեպ­քում է մար­տա­կան ա­ռա­ջադ­րանքն ա­ռա­վել հեշտ լուծ­վում:
-Կար­ծում եմ՝ ոչ մի դժ­վար բան չկա ոչ մի տե­ղում, ե­թե ու­նես հս­տակ նպա­տակ, և աչ­քիդ ա­ռաջ կա լավ օ­րի­նակ: Ա­լեք­սանդր Թա­մա­նյան կրտ­սերն իմ ան­մի­ջա­կան հրա­մա­նա­տարն էր Ար­ցա­խյան պա­տե­րազ­մի ժա­մա­նակ: Նա ձևա­վո­րել էր հա­տուկ գաղտ­նի ջո­կատ՝ Լեո­նիդ Ազ­գալ­դյա­նի ղե­կա­վա­րած Ա­զա­տագ­րա­կան բա­նա­կի կազ­մում, ո­րը հե­տա­գա­յում նաև ընդգրկվեց Մա­հա­պարտ­նե­րի «Ար­ծիվ» գու­մար­տա­կում: Երբ մենք պա­տե­րազ­մից վե­րա­դար­ձանք, Ա­լեք­սանդր Թա­մա­նյա­նին ա­ռա­ջար­կե­ցին բարձր պաշ­տոն և բարձր կո­չում պաշտ­պա­նու­թյան նա­խա­րա­րու­թյու­նում: Նա ա­սաց. «Կռ­վե­լու ժա­մա­նակ կռ­վե­ցինք, հի­մա գի­տու­թյամբ զբաղ­վե­լու ժա­մա­նակն է»: Նա վե­րա­դար­ձավ գի­տու­թյան դաշտ: Այ­սինքն՝ ա­մեն մարդ պի­տի հաս­կա­նա իր ա­նե­լի­քը: Եվ ե­թե ու­նե­նում ես նման ու­սու­ցիչ­ներ, ա­մեն բան հեշտ է դառ­նում և՛ ռազ­մա­ճա­կա­տում, և՛ մշա­կույ­թի ճա­կա­տում: Ոչ մի խն­դիր չկա եր­կու­սում էլ, ե­թե, օ­րի­նակ, Կա­րեն Վար­դա­նյա­նի նման հա­մոզ­մունք ու­նես և հաս­կա­նում ես ա­րա­ծիդ կարևո­րու­թյու­նը: Այ­սօր մշա­կույ­թը ոչ թե զուտ գե­ղե­ցիկ ար­վեստ է, ժա­ման­ցա­յին ինչ-որ բան, այլ ինք­նու­թյան հզոր բա­ղադ­րիչ է, ո­րը պի­տի կեր­տի այն քա­ղա­քա­ցուն, որն այ­սօր­վա տա­վուշ­ցի­նե­րի կամ­քով եր­կի­րը պա­հել գի­տի, իր ին­քու­թյու­նը, իր հայ­րե­նի­քի սահ­ման­նե­րը, իր ար­ժա­նա­պատ­վու­թյու­նը պաշտ­պա­նել գի­տի: Ոչ մի դժ­վար բան չկա, ե­թե կա հա­մոզ­մունք: Նժ­դեհն ա­սում էր. «Կա­րող ես, ե­թե գտ­նում ես, որ պար­տա­վոր ես»: Իսկ մենք պար­տա­վոր ենք չըն­կճ­վել, չնվն­վալ: Հա­կա­ռա­կը՝ օր ա­ռաջ պետք է գոր­ծի լծ­վենք և ա­մեն ինչ ծա­ռա­յեց­նենք այն բա­նին, որ վաղ­վա քա­ղա­քա­ցին ա­վե­լին լի­նի, քան այ­սօր­վա­նը. սա ա­սում եմ ա­ռանց նսե­մաց­նե­լու այ­սօր­վա քա­ղա­քա­ցու, հատ­կա­պես Տա­վու­շի սահ­մա­նին կանգ­նած տղա­նե­րի նկա­րա­գի­րը:

Զրույ­ցը վա­րեց
Կա­րի­նե ՌԱ­ՖԱ­ՅԵ­ԼՅԱ­ՆԸ

Դիտվել է՝ 59015

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ