Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Այս մարդն ընդ­հան­րա­պես ա­դեկ­վա՞տ է

Այս մարդն ընդ­հան­րա­պես ա­դեկ­վա՞տ է
14.07.2020 | 12:43

Միայն պատ­կե­րաց­րեք. պաշտ­պա­նու­թյան նա­խա­րա­րը ներ­կա­յաց­նում է թշ­նա­մու սան­ձա­զեր­ծած գոր­ծո­ղու­թյուն­նե­րի քրո­նի­կան, իսկ ա­վար­տին ի պաշ­տո­նե գե­րա­գույն գլ­խա­վոր հրա­մա­նա­տա­րը հա­մա­րյա ա­սում է, թե` ի՞նչ եք խառն­վել ի­րար, կա­րո՞ղ է ադր­բե­ջան­ցի զին­վոր­նե­րը շփոթ­վել են, պա­տա­հա­բար ՈՒԱԶ մե­քե­նա­յով ե­կել են ու չեն ի­մա­ցել` մե­քե­նա­յո՞վ նո­րից հետ գնալ, թե՞ «ոտք-ոտք» տուն հաս­նեն։ Երբ Դա­վիթ Տո­նո­յա­նը կա­ռա­վա­րու­թյան նիս­տին ներ­կա­յաց­նում է սահ­մա­նա­յին լար­վա­ծու­թյու­նը, իսկ Նի­կոլ Փա­շի­նյա­նը ոչ ա­վե­լի, ոչ պա­կաս ա­սում է, թե պատ­մա­ծից տպա­վո­րու­թյուն ու­նի, թե թշ­նա­մին մո­լոր­վել է, ու­զում ես հաս­կա­նալ` այս մարդն ընդ­հան­րա­պես ա­դեկ­վա՞տ է։ Ե­թե երբևէ վա­ռո­դի հոտ չես շն­չել, չգի­տես՝ ինչ է ռազ­մա­կան գոր­ծո­ղու­թյու­նը, զրո գի­տե­լիք ու­նես ռազ­մա­գի­տու­թյու­նից, ան­գամ լուս­նից նոր ես ի­ջել, չես կա­րող այդ ա­մե­նը դի­տար­կել պա­տա­հա­կա­նու­թյան դաշ­տում, ո­րով­հետև ա­մե­նից ա­ռաջ հաս­կա­նում ես, թե ինչ նենգ թշ­նա­մի է դի­մացդ կանգ­նած։


Բայց հենց այդ «եզ­րա­կա­ցու­թյու­նում» է թաքն­ված «շան գլու­խը», ին­չու՞ է Փա­շի­նյա­նը խնա­յում, ար­դա­րաց­նում (ա­վե­լի սուր բնո­րո­շում չտանք) թշ­նա­մու գոր­ծո­ղու­թյու­նը։ Ին­չու՞, ի՞նչ է դրա տակ թաքն­ված։ Աշ­խար­հա­քա­ղա­քա­կան ի՞նչ «խա­ղեր» են ծրագր­վում, ի՞նչ շա­հեր են Հա­յաս­տա­նում ա­ռաջ մղ­վում։ Սրանք հար­ցեր են, ո­րոնք թե­լադր­ված են օր­վա իշ­խա­նու­թյան պահ­ված­քից, հայ­տա­րա­րու­թյուն­նե­րից։ Այ­սու­հան­դերձ, ան­կախ այն հան­գա­ման­քից, թե ով ինչ է ծրագ­րում մեր երկ­րի դեմ, զին­վորն ու հրա­մա­նա­տարն այդ ա­մե­նը խեղ­դում են բա­րու­րում, դառ­նում միակ ու ա­նա­ռար­կե­լի ե­րաշ­խի­քը մեր սահ­ման­ներն ա­նա­ռիկ պա­հե­լու հար­ցում։
Վեր­ջում միայն մի դի­տար­կում. Նի­կոլ Փա­շի­նյա­նը ե­րեկ կա­ռա­վա­րու­թյան նիս­տին կրում էր ե­ռա­գույն փող­կապ։ Ինչ­քան էլ ե­ռա­գույն գուլ­պա ու փող­կապ կրես, կոս­տյում հագ­նես, միևնույն է, մեջդ հայ­րե­նիք չկա ե­թե, հայ­րե­նա­սի­րու­թյու­նը ար­տա­քին շղարշ է միայն, հա­գու­կա­պի ատ­րի­բուտ։


Ռու­զան ԽԱ­ՉԱՏ­ՐՅԱՆ

Դիտվել է՝ 4220

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ