Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Մայք Պոմպեո. ԱՄՆ-ն դիտարկում է Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու հարցը` «վերջնական նպատակներին հասնելու» համար

Մայք Պոմպեո. ԱՄՆ-ն դիտարկում է Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու հարցը` «վերջնական նպատակներին հասնելու» համար
31.07.2020 | 22:52

Դոնալդ Թրամփի վարչակազմը շարունակում է դիտարկել Թուրքիայի դեմ պատժամիջոցներ սահմանելու հնարավորությունը` «Պատժամիջոցների միջոցով ԱՄՆ-ի հակառակորդներին հակազդելու մասին» (CAATSA) օրենքի շրջանակում՝ հուլիսի 30-ին ԱՄՆ Կոնգրեսի Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստում կայացած լսումների ժամանակ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն, գրում է english.alarabiya.net-ը: «Թուրքիայի կառավարության կողմից C-400-ների (ռուսական զենիթահրթիռային համակարգեր) ձեռքբերմանն ի պատասխան մենք զգալի քայլեր ենք ձեռնարկել, որոնք իրական աղդեցություն են թողել Թուրքիայի վրա... Մենք շարունակում ենք դիտարկել, թե ինչպես օգտագործել պատժամիջոցները վերջնական նպատակին հասնելու համար»,-նշել է ԱՄՆ պետքարտուղարը: Միևնույն ժամանակ, ամերիկյան դիվանագիտության ղեկավարը բացատրել է, որ Սպիտակ տան «վերջնական նպատակը» ոչ թե «պատժելն» է Անկարային, որը ՆԱՏՕ-ի գործընկերն է, այլ խոսքն ԱՄՆ-ի և Հյուսիսատլանտյան դաշինքում նրա դաշնակիցների ազգային անվտանգության շրջանակում գործելու անհրաժեշտության մասին է:
Ռուսական նորագույն С-400 հակաօդային պաշտպանության համակարգերի մատակարարումը, չնայած Թուրքիա-ԱՄՆ հարաբերություններում այդ պատճառով ի հայտ եկած ճգնաժամին, մեկնարկել են 2019-ի հուլիսի կեսերին: Վաշինգտոնն Անկարայից պահանջել էր հրաժարվել ռուսական ՀՕՊ համակարգերը ձեռք բերելուց և փոխարենը գնել ամերիկյան արտադրության Patriot համակարգերը՝ սպառնալով կասեցնել կամ ընդհանրապես դադարեցնել ամերիկյան նորագույն F-35 կործանիչների վաճառքը Թուրքիային: Այս ամենը, սակայն, Անկարային հետ չպահեց, շարունակեց բանակցությունները ռուսական կողմի հետ՝ С-400-ների լրացուցիչ խմբաքանակ ձեռք բերելու ուղղությամբ: ԱՄՆ-ը թեև իրագործեց հնչեցրած սպառնալիքների մի մասը՝ F-35 կործանիչներ չվաճառելու հարցում, սակայն ավելի խիստ պատժամիջոցների չդիմեց:

Դիտվել է՝ 26503

Մեկնաբանություններ