Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

«Անդ­րա­նիկ Քո­չա­ր­յա­նը Հա­յաս­տա­նի և հա՞յ պաշ­տո­ն­յա է, թե՞ Ադր­բե­ջա­նի պաշ­տո­ն­յա` թուրք, հրեա կամ չգի­տես ով»

«Անդ­րա­նիկ Քո­չա­ր­յա­նը Հա­յաս­տա­նի և հա՞յ պաշ­տո­ն­յա է, թե՞ Ադր­բե­ջա­նի պաշ­տո­ն­յա` թուրք, հրեա կամ չգի­տես ով»
04.09.2020 | 01:09

Թերևս բո­լո­րին է հայտ­նի, որ պա­տե­րազ­մը ոչ միայն ռազ­մի դաշ­տում է լի­նում, այլ նաև տե­ղե­կատ­վա­կան, հո­գե­բա­նա­կան և այլ աս­պա­րեզ­նե­րում: Նույ­նիսկ հա­տուկ հաս­կա­ցու­թյուն­ներ կամ եզ­րեր կան` «տե­ղե­կատ­վա­կան պա­տե­րազմ»...
Եվ, ա­հա, հի­մա Ադր­բե­ջա­նը տե­ղե­կատ­վա­կան պա­տե­րազ­մում հա­յե­րիս նկատ­մամբ հաղ­թա­նակ է տո­նում շնոր­հիվ «ՀՀ Ազ­գա­յին ժո­ղով» կոչ­վա­ծի 2016 թվա­կա­նի ապ­րի­լին ծա­վալ­ված մար­տա­կան գոր­ծո­ղու­թյուն­նե­րի հան­գա­մանք­ներն ու­սում­նա­սի­րող քն­նիչ հանձ­նա­ժո­ղո­վի նա­խա­գահ Անդ­րա­նիկ Քո­չա­րյա­նի այն հայ­տա­րա­րու­թյան, որ ադր­բե­ջա­նա­կան «Յաշ­մա» է­լի­տար հա­տուկ ջո­կա­տը Ապ­րի­լյան քա­ռօ­րյա­յի ըն­թաց­քում լուրջ հա­ջո­ղու­թյուն­նե­րի է հա­սել։
Ա­մեն ինչ շատ պարզ է. մենք Ապ­րի­լյան քա­ռօ­րյա­յից հե­տո, ընդ­հուպ մինչև վեր­ջերս, փաս­տարկ­ված կեր­պով հեր­քում էինք դա` ըն­դգ­ծե­լով «Յաշ­մա» է­լի­տար հա­տուկ ջո­կա­տի (Ադր­բե­ջա­նի ՊՆ 052-րդ հա­տուկ նշա­նա­կու­թյան բրի­գա­դի, որն ա­ռա­վել հայտ­նի է «Յաշ­մա» կամ «Կա­պույտ բե­րետ­ներ» ան­վամբ) խո­շոր կո­րուստ­նե­րը, ըստ էու­թյան, ջախ­ջա­խու­մը և իր հիմ­նա­կան նպա­տա­կին չհաս­նե­լը (Ադր­բե­ջա­նի պաշ­տո­նա­կան քա­րոզ­չու­թյունն այդ ամ­բողջ ըն­թաց­քում ի­րա­կա­նու­թյու­նը ներ­կա­յաց­նում էր գլ­խի­վայր շրջ­ված): Բայց հի­մա Անդ­րա­նիկ Քո­չա­րյա­նը, ո­րը մաս­նա­վոր անձ չէ, այլ ԱԺ պատ­գա­մա­վոր, պե­տա­կան բարձ­րաս­տի­ճան պաշ­տո­նյա, հի­շյալ հանձ­նա­ժո­ղո­վի նա­խա­գա­հը, հայ­տա­րա­րել է այն, ինչ ա­սում էր և ա­սում է Ադր­բե­ջա­նը:
Անդ­րա­նիկ Քո­չա­րյա­նը և ադր­բե­ջա­նա­կան քա­րոզ­չա­մե­քե­նան «Յաշ­մա» ջո­կա­տին Ապ­րի­լյան քա­ռօ­րյա­յի ըն­թաց­քում լուրջ հա­ջո­ղու­թյուն­ներ վե­րագ­րե­լով, գու­ցե նկա­տի ու­նեն ա՞յն, որ «Յաշ­մա»-ի հրո­սակ­նե­րը, չբա­վա­րար­վե­լով Թա­լի­շում Վա­լե­րա Խա­լա­փյա­նին և նրա կնո­ջը՝ Ռազ­մե­լա­յին, գն­դա­կա­հա­րե­լով, կտ­րել են նրանց ա­կանջ­նե­րը։ Դե, ի­հար­կե, ադր­բե­ջա­նա­կան տե­սան­կյու­նից դա լուրջ հա­ջո­ղու­թյուն է:


Հնա­րա­վոր է նաև, որ Անդ­րա­նիկ Քո­չա­րյա­նը Ապ­րի­լյան քա­ռօ­րյա­յի ըն­թաց­քում «Յաշ­մա» է­լի­տար հա­տուկ ջո­կա­տի լուրջ հա­ջո­ղու­թյուն­նե­րի մա­սին հայ­տա­րա­րե­լով, նկա­տի է ու­նե­ցել Թա­լի­շի և Լե­լե-Թե­փեի՝ Վա­րա­զաթմ­բի բար­ձունք­նե­րում հայ­կա­կան կող­մի շուրջ 800 հեկ­տար տա­րած­քա­յին կո­րուստ­նե­րը: Բայց սա կա­րե­լի՞ է հա­մա­րել հա­ջո­ղու­թյուն այն պա­րա­գա­յում, երբ «Յաշ­ման» կորց­րել է իր կազ­մի կե­սից ա­վե­լին, հրամ­կազ­մը հիմ­նա­կա­նում ոչն­չաց­վել է, ջո­կա­տը դար­ձել ան­մար­տու­նակ, իսկ գրա­ված տա­րածքն էլ ոչ միայն ա­մա­յի է, այլև չու­նի ռազ­մա­վա­րա­կան նշա­նա­կու­թյուն։
Անդ­րա­նիկ Քո­չա­րյա­նը հի­մա հայ­կա­կան կող­մի հա­ջո­ղու­թյա՞ն մա­սին կխո­սեր, ե­թե նշ­ված տա­րած­քի կորս­տից հե­տո մեր զին­վո­րա­կան­նե­րին հրա­ման տր­ված լի­ներ այն հետ գրա­վել և, ա­սենք, 100 զին­վո­րի ու սպա­յի կյան­քի գնով հի­շյալ տա­րած­քը վե­րա­դարձ­ված լի­ներ… Թե՞ խս­տա­գույնս կքն­նա­դա­տեր մեր այն ժա­մա­նակ­վա ռազ­մա­քա­ղա­քա­կան ղե­կա­վա­րու­թյա­նը` ռազ­մա­վա­րա­կան նշա­նա­կու­թյուն չու­նե­ցող տա­րած­քը վե­րա­դարձ­նե­լու նպա­տա­կով այդ 100 հա­յի կյան­քը զո­հե­լու հա­մար։ Հար­ցի պա­տաս­խա­նը, կար­ծում ենք, բո­լո­րին է պարզ. ի­հար­կե՛ կքն­նա­դա­տեր ու կշա­հար­կեր այդ փաս­տը, և, հնա­րա­վոր է, ոչ միայն անձ­նա­պես, այլև իր ղե­կա­վա­րած հանձ­նա­ժո­ղո­վի հետ հա­մա­տեղ:


Նշ­ված տա­րած­քը գրավ­վել է ոչ թե մեր ռազ­մա­քա­ղա­քա­կան ղե­կա­վա­րու­թյան սխա­լի, սպա­նե­րի, զին­վոր­նե­րի վատ կռ­վե­լու, այլ «Յաշ­մա»-ի և Ադր­բե­ջա­նի ԶՈՒ այլ ստո­րա­բա­ժա­նում­նե­րի ի­րա­կա­նաց­րած «բլիցկ­րի­գի» հետևան­քով: Հնա­րա­վոր է, կա ևս մեկ պատ­ճառ, ո­րի մա­սին ՀՀ եր­րորդ նա­խա­գահ Սերժ Սարգ­սյա­նը, պաշտ­պա­նու­թյան նախ­կին նա­խա­րար Սեյ­րան Օ­հա­նյա­նը, ՊՆ Գլ­խա­վոր շտա­բի պետ Յու­րի Խա­չա­տու­րո­վը, Ար­ցա­խի այն ժա­մա­նակ­վա ռազ­մա­քա­ղա­քա­կան ղե­կա­վա­րու­թյու­նը չեն խո­սում, քա­նի որ այն պե­տա­կան գաղտ­նիք է, և հա­մա­պա­տաս­խան բա­ցա­հայ­տու­մը գու­ցե Ար­ցա­խյան հիմ­նախ­նդ­րի քա­ղա­քա­կան հան­գու­ցա­լու­ծու­մից հե­տո կար­վի:


Դա­տե­լով ա­մե­նից, Անդ­րա­նիկ Քո­չա­րյանն ան­տե­սում է 800 հեկ­տա­րի ժա­մա­նա­կա­վոր կորս­տի ի­րա­կան պատ­ճա­ռը կամ պատ­ճառ­նե­րը, կամ էլ դա նրան չի հե­տաք­րք­րում, և «Յաշ­մա»-ի լուրջ հա­ջո­ղու­թյուն­նե­րի մա­սին նրա հայ­տա­րա­րու­թյան բուն նպա­տա­կը մեր ռազ­մա­քա­ղա­քա­կան ղե­կա­վա­րու­թյան, սպա­նե­րի սխա­լի, հա­մա­պա­տաս­խան մի­ջոց­ներ չձեռ­նար­կե­լու մա­սին ակ­նար­կելն է, Ապ­րի­լյան քա­ռօ­րյա­յի հաղ­թա­նա­կը ստ­վե­րե­լը: Մնում ես ապ­շած` Անդ­րա­նիկ Քո­չա­րյա­նը Հա­յաս­տա­նի և հա՞յ պաշ­տո­նյա է, թե՞ Ադր­բե­ջա­նի պաշ­տո­նյա` թուրք, հրեա կամ չգի­տես ով: «Յաշ­մա»-ի լուրջ հա­ջո­ղու­թյուն­նե­րի մա­սին հայ­տա­րա­րե­լիս, Քո­չա­րյան Անդ­րա­նի­կի բե­րանն ին­չու չի՞ զո­րա­ցել «Յաշ­մա»-ին ջախ­ջա­խած, նրա ա­ռաջ­խա­ղա­ցու­մը կա­սեց­րած ու հետ շպր­տած մեր հա­տուկ­ջո­կա­տա­յին­նե­րի, հե­տա­խույզ­նե­րի ե­թե ոչ սխ­րան­քի, ա­պա առն­վազն լուրջ հա­ջո­ղու­թյուն­նե­րի մա­սին խո­սել: Չէ՞ որ հա­կա­ռակ պա­րա­գա­յում, ե­թե նույ­նիսկ մի պահ հա­մա­րենք, թե «Յաշ­ման» իս­կա­պես լուրջ հա­ջո­ղու­թյուն­ներ է ու­նե­ցել, ստաց­վում է, որ Քո­չա­րյա­նը կի­սաճշ­մար­տու­թյունն է ա­սել, ո­րը կեղ­ծի­քի ա­մե­նա­նուրբ ու վտան­գա­վոր տե­սակն է:


Ա­զա­տա­մար­տիկ, ռազ­մա­կան ու հա­սա­րա­կա­կան գոր­ծիչ Գևորգ Գևոր­գյա­նը Անդ­րա­նիկ Քո­չա­րյա­նի հի­շյալ հայ­տա­րա­րու­թյան առն­չու­թյամբ «Ֆեյս­բուք»-ի իր է­ջում մաս­նա­վո­րա­պես գրել է.
«Ան­հայ­րե­նիք ու հո­գով որբ է այն հա­յը, ով կեղծ խա­ղա­ղա­սի­րու­թյան քո­ղի տակ գո­վեր­գում է ցե­ղաս­պան թուր­քին, ադր­բե­ջան­ցուն: Քո­չա­րյան Անդ­րա­նի­կի «փա­ռա­պանծ յաշ­մա» թե­զը, Փա­շի­նյան Նի­կո­լի «կա­ռու­ցո­ղա­կան և կիրթ Ա­լիև» թե­զի երկ­րորդ ա­րարն է պար­զա­պես: Ի­րա­կա­նում մեր ժո­ղո­վուր­դը և պե­տու­թյու­նը իշ­խա­նու­թյան ծու­ղա­կում են, ա­պազ­գա­յին և քա­ղա­քա­կան սպե­կու­լյա­ցիա­յով զբաղ­վող իշ­խա­նու­թյան ծու­ղա­կում: Կեղ­տոտ և ան­բա­րո, չա­փա­զանց ան­բա­րո խաղ են սկ­սել՝ «տա­վու­շյան մար­տե­րը` հաղ­թա­նակ, ապ­րի­լյան լայ­նա­ծա­վալ ռազ­մա­կան գոր­ծո­ղու­թյուն­նե­րը` պար­տու­թյուն», հնար­քով:
Ինչ են ա­նում. հի­մա էլ մեր հաղ­թա­նակ­ներն են բա­ժա­նում սև ու սպի­տա­կի, յու­րա­յին­նե­րի և օ­տար­նե­րի, այն հաղ­թա­նակ­նե­րը, ո­րոն­ցից և ոչ մե­կի հետ ոչ մի կապ չու­նեն: Վեր­ջին 30 տար­վա մեր ռազ­մա­կան խրո­նի­կա­յից մի քա­նի դի­տար­կում.
Ար­ցա­խյան ա­զա­տագ­րա­կան պայ­քա­րում մենք ագ­րե­սոր Ադր­բե­ջա­նից ա­զա­տագ­րե­ցինք մեր սր­բա­զան հայ­րե­նի­քը:


1994 թվա­կա­նին կնք­վեց զի­նա­դա­դար:
2016 թվա­կա­նի ապ­րի­լին Ադր­բե­ջա­նը լայ­նա­ծա­վալ հար­ձակ­ման փորձ կա­տա­րեց, ո­րը լռեց­վեց 4 օ­րում, փայ­լուն հաղ­թա­նա­կով և ա­պա­ցու­ցե­ցինք, որ Ար­ցա­խի հար­ցը այլևս չու­նի ռազ­մա­կան լու­ծում, պար­տադ­րե­ցինք վե­րա­դառ­նալ 94-ի զի­նա­դա­դա­րի պայ­մա­նա­վոր­վա­ծու­թյա­նը:
2020 թվա­կա­նի հու­լի­սին դի­քա­յին մար­տեր ծա­վալ­վե­ցին, մենք դար­ձյալ հաղ­թե­ցինք:
Այ­սու­հան­դերձ, ռազ­մա­կան գոր­ծո­ղու­թյուն­ներն էլ ու­նեն մասշ­տա­բա­յին, ծա­վա­լա­յին և նպա­տա­կա­յին բա­ժա­նում­ներ, տե­սակ­ներ:
Օ­րի­նակ՝ 94 թվա­կա­նի զի­նա­դա­դա­դա­րը 5 տա­րի տևած լայ­նա­ծա­վալ պա­տե­րազ­մի հաղ­թա­նակ էր:


2016 թվա­կա­նի քա­ռօ­րյան՝ լայ­նա­ծա­վալ մար­տա­կան գոր­ծո­ղու­թյուն­նե­րի հաղ­թա­նակ, ո­րով­հետև հա­կա­ռա­կոր­դը հար­ձակ­ման էր ան­ցել ար­ցա­խա-ադր­բե­ջա­նա­կան սահ­մա­նի ա­ռաջ­նագ­ծի ամ­բողջ եր­կայն­քով:
2020 թվա­կա­նի հու­լի­սին Տա­վու­շում դիր­քա­յին հար­ձա­կում էր, ո­րը կա­սեց­վեց դի­քա­յին մար­տե­րում մեր հաղ­թա­նա­կով:
Հի­մա. ինչ ա­նուն տաս այս ինք­նան­պա­տակ քայ­լած­նե­րի իշ­խա­նու­թյա­նը, երբ փոր­ձում են ան­գամ մեր ազ­գա­յին հաղ­թա­նակ­նե­րը գլ­խի­վայր շր­ջել:
Ինչ են ա­նում, ու­րեմն՝ 94 թվա­կա­նի մեր ա­զա­տագ­րա­կան պայ­քա­րի հաղ­թա­նա­կը ի սկզ­բա­նե էին փոր­ձում վար­կա­բե­կել, թի­րա­խա­վո­րե­լով այդ ճա­նա­պար­հով ան­ցած հե­րոս­նե­րին: Հի­մա էլ հա­սել են ապ­րի­լյա­նին:
Փաս­տա­ցի, ըստ այս ա­պազ­գա­յին­նե­րի, միայն տա­վու­շյան դիր­քա­յին մար­տերն են հաղ­թա­նակ:
Պարզ է, խայ­տա­ռակ ձա­խո­ղում­նե­րից, սուտ խոս­տում­նե­րից, ա­պազ­գա­յին ծրագ­րե­րից հե­տո թաքն­վե­լու տեղ են փնտ­րում, ի­րենց տե­սա­կին հա­մա­պա­տաս­խան: Տա­վու­շյա­նը պար­զա­պես վա­հան են դարձ­նում ի­րենց իշ­խա­նու­թյու­նը եր­կա­րաձ­գե­լու և հար­մար պա­հին՝ հաղ­թա­նա­կած իշ­խա­նու­թյան տիտ­ղո­սով հե­ռա­նա­լու հա­մար:
Չե­ղա՛վ, ան­հար­գե­լի ա­պազ­գա­յին­ներ, չե­ղա՛վ»:
Ժա­մա­նա­կին Խոր­հր­դա­յին Միու­թյու­նում, ո­րի մասն էր նաև Ադր­բե­ջա­նը, եր­գել են` այս­քան ու­րախ կյան­քը մեզ ըն­կեր Ստա­լինն է տվել: Ե­թե Անդ­րա­նիկ Քո­չա­րյանն այս­պես շա­րու­նա­կի, բա­ցառ­ված չէ, որ Ադր­բե­ջա­նում սկ­սեն եր­գել` այս­քան ու­րախ կյան­քը մեզ Քո­չա­րյան Անդ­րա­նիկն է տվել:


Ե­թե Անդ­րա­նիկ Քո­չա­րյա­նը «Յաշ­մա»-ի հրո­սակ­նե­րին լուրջ հա­ջո­ղու­թյուն­ներ է վե­րագ­րել, ա­պա «թավ­շյա» ժա­մա­նա­կաշր­ջա­նում ըն­տր­ված Ար­ցա­խի Հան­րա­պե­տու­թյան նա­խա­գահ Ա­րա­յիկ Հա­րու­թյու­նյա­նը սեպ­տեմ­բե­րի 2-ին լրագ­րող­նե­րի հետ հան­դիպ­ման ժա­մա­նակ անդ­րա­դառ­նա­լով այն հար­ցին, թե ար­դյոք ապ­րի­լին հայ­կա­կան կող­մը հաղ­թել է, թե պարտ­վել, Ապ­րի­լյան քա­ռօ­րյա­յում մեր հաղ­թա­նա­կը հաղ­թա­նակ չի հա­մա­րել: Ա­սել է, որ ինքն այդ հար­ցի պա­տաս­խա­նը չու­նի, մե­րը ոչ պար­տու­թյուն է հա­մա­րել, ոչ էլ հաղ­թա­նակ` այդ­պի­սով հա­կադր­վե­լով վեր­ջերս հրա­վիր­ված մա­մու­լի ա­սու­լի­սում այդ առն­չու­թյամբ ՀՀ եր­րորդ նա­խա­գահ Սերժ Սարգ­սյա­նի ար­տա­հայ­տած տե­սա­կե­տին: Եվ սա` չնա­յած այն հան­գա­ման­քին, որ, հենց իր իսկ խոս­տո­վա­նու­թյամբ, Ադր­բե­ջա­նին չի հա­ջող­վել լու­ծել այն խն­դի­րը, ո­րը դր­ված էր Ադր­բե­ջա­նի զին­ված ու­ժե­րի առջև: Մեջ­բե­րու­մը ԱՀ նա­խա­գա­հի խոս­քից է.
«Բայց հաղ­թել ենք, թե չենք հաղ­թել… Ես ա­սում եմ՝ կորց­րել ենք դիր­քեր, ու­նե­ցել ենք կո­րուստ­ներ, Ադր­բե­ջա­նը ու­նե­ցել է կո­րուստ­ներ, հա­ջող­վել է գրա­վել ո­րոշ դիր­քեր»:


Իս­կա­պես հե­տաքր­քիր ժա­մա­նակ­նե­րում ենք ապ­րում։ Ըստ Ա­րա­յիկ Հա­րու­թյու­նյա­նի այս ար­ձա­նագր­ման, ստաց­վում է, որ Ադր­բե­ջանն ա­վե­լի շա­հե­կան վի­ճա­կում է ե­ղել, քա­նի որ և՛ հայ­կա­կան կող­մը, և՛ Ադր­բե­ջանն ու­նե­ցել են կո­րուստ­ներ, բայց Ադր­բե­ջա­նին հա­ջող­վել է գրա­վել ո­րոշ դիր­քեր, իսկ մենք այդ դիր­քե­րը կորց­րել ենք: Այս­պի­սով խոր­քում, ըստ էու­թյան, ստաց­վում է, որ Ադր­բե­ջանն է հաղ­թել: Մնում է պար­զել, թե Ա­րա­յիկ Հա­րու­թյուն­յանն ին­չու՞ է ան­տե­սել և՛ այն փաս­տի ռազ­մա­կան ու քա­ղա­քա­կան նշա­նա­կու­թյու­նը, որ Ադր­բե­ջա­նին չի հա­ջող­վել լու­ծել խն­դի­րը, ո­րը դր­ված էր նրա զին­ված ու­ժե­րի առջև, և՛ այն ի­րո­ղու­թյու­նը, որ թշ­նա­մու մարդ­կա­յին և ռազ­մա­տեխ­նի­կա­կան կո­րուստ­ներն ան­հա­մե­մա­տե­լի են մեր կո­րուստ­նե­րի հետ: Ադր­բե­ջա­նի ԶՈՒ-ն, ջախ­ջախ­վե­լով, հետ է շպրտ­վել ար­ցա­խյան հո­ղից, բա­ցա­ռու­թյամբ ռազ­մա­վա­րա­կան նշա­նա­կու­թյուն չու­նե­ցող 800 հեկ­տար ժա­մա­նա­կա­վո­րա­պես կորս­ված տա­րած­քի: Գու­ցե պատ­ճա­ռը Հա­յաս­տա­նից փչող քո­չա­րյա­նա­կան ու փա­շի­նյա­նա­կան հո­վե՞րն են…


Ար­թուր ՀՈՎ­ՀԱՆ­ՆԻ­ՍՅԱՆ

Դիտվել է՝ 8422

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ