Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

Աղոթարան

Աղոթարան
12.10.2020 | 23:31

Պահ­պա­նիչ և հույս հա­վա­տա­ց­յալ­նե­րի Քրիս­տոս Աստ­ված մեր, պա­հի՛ր ու պահ­պա­նի՛ր հայ­րե­նի սահ­ման­նե­րը պա­հող մեր զին­վոր­նե­րին ու զո­րա­վար­նե­րին Քո սուրբ և պատ­վա­կան խա­չի հո­վա­նու ներ­քո խա­ղա­ղու­թ­յան մեջ, փր­կի՛ր տե­սա­նե­լի և ան­տե­սա­նե­լի բո­լոր վտանգ­նե­րից։ Մար­տի դաշ­տում նրանց հետ ե­ղիր, զո­րաց­րու Քո հոգևոր սպա­ռա­զի­նու­թ­յամբ և ա­պա­հով տուն վե­րա­դարձ­րու՝ ի­րենց ծնող­նե­րին ու ըն­տա­նիք­նե­րին։

Մես­րոպ վար­դա­պետ ՊԱՐ­ՍԱՄ­ՅԱՆ

Դիտվել է՝ 2195

Մեկնաբանություններ