Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

«Մինչ ՄԱԿ-ի ներ­կա­յա­ցու­ցի­չը Գյան­ջա է շտա­պում, ար­ցախ­ցի 24 հա­զար ե­րե­խա զրկ­վել է կր­թու­թ­յան ի­րա­վուն­քից»

«Մինչ ՄԱԿ-ի ներ­կա­յա­ցու­ցի­չը Գյան­ջա է շտա­պում, ար­ցախ­ցի 24 հա­զար ե­րե­խա զրկ­վել է կր­թու­թ­յան ի­րա­վուն­քից»
23.10.2020 | 00:27

Ազ­գա­յին ժո­ղո­վի կր­թու­թյան, գի­տու­թյան, մշա­կույ­թի, սպոր­տի, սփյուռ­քի և ե­րի­տա­սար­դու­թյան հար­ցե­րի մշ­տա­կան հանձ­նա­ժո­ղո­վի փոխ­նա­խա­գահ ՀՈՎ­ՀԱՆ­ՆԵՍ ՀՈՎ­ՀԱՆ­ՆԻ­ՍՅԱ­ՆԸ վս­տահ է՝ թշ­նա­մին մշա­կու­թա­յին, հոգևոր կա­ռույց­ներն ու կենտ­րոն­նե­րը թի­րա­խա­վո­րե­լուց չի հրա­ժար­վե­լու: «Ի­րա­տե­սի» հետ զրույ­ցում «Իմ քայ­լը» խմ­բակ­ցու­թյան պատ­գա­մա­վո­րը նշեց՝ Շու­շիի Ղան­զան­չե­ցոց ե­կե­ղե­ցին Ար­ցա­խի սիրտն է, ար­ցա­խա­հա­յու­թյան միաս­նա­կա­նու­թյան կենտ­րո­նը, իսկ նրանք դա լավ են յու­րաց­րել ու, ե­կե­ղե­ցու թի­րա­խա­վոր­մամբ, մեր ո­գին են ցան­կա­նում կոտ­րել:

-Շու­շիի մշա­կույ­թի տան հր­թի­ռա­կո­ծու­մը ա­լիևյան կլա­նի հո­գե­խան­գար­մուն­քի նշան է, և քա­նի որ այդ­տեղ էր տե­ղի ու­նե­ցել Ար­ցա­խի նա­խա­գահ Ա­րա­յիկ Հա­րու­թյու­նյա­նի եր­դմ­նա­կա­լու­թյան ա­րա­րո­ղու­թյու­նը, նրանք այդ­կերպ փոր­ձում են վրեժ­խն­դիր լի­նել,- ա­սում է պատ­գա­մա­վո­րը։- Հր­թի­ռա­կո­ծու­թյան հե­տևանք­նե­րը շատ ա­րագ կվե­րա­կանգ­նենք, բայց միշտ պետք է հի­շել՝ թշ­նա­մու վայ­րա­գու­թյուն­նե­րին չափ ու սահ­ման չկա: Պա­տե­րազ­մը ցույց է տա­լիս, որ Ադր­բե­ջա­նը թքած ու­նի բո­լոր տե­սա­կի կոն­վեն­ցիա­նե­րի, մար­դու ի­րա­վունք­ներ սահ­մա­նող նոր­մե­րի վրա: Որևէ բա­նի առջև կանգ չի առ­նում ու թի­րա­խա­վո­րում է ան­գամ ման­կա­պար­տեզ­ներն ու դպ­րոց­նե­րը, կա­սե­տա­յին զեն­քեր կի­րա­ռում խա­ղաղ բնակ­չու­թյան դեմ: Սա նրանց չփո­փոխ­վող ձե­ռա­գիրն է, ին­չի սնո­ղը Թուր­քիա­յի ա­պա­կա­ռու­ցո­ղա­կան քա­ղա­քա­կա­նու­թյունն է: Բո­լո­րի հա­մար էլ տե­սա­նե­լի է՝ Ադր­բե­ջա­նի ռազ­մա­քա­ղա­քա­կան ղե­կա­վա­րու­թյունն այ­սօր ո­րո­շում­ներ չի կա­յաց­նում, բո­լոր ո­րո­շում­նե­րը հա­մա­ձայ­նեց­վում կամ ուղ­ղա­կիո­րեն թե­լադր­վում են Թուր­քիա­յի կող­մից, ու այդ հան­գա­ման­քը նոր ի­րո­ղու­թյուն է ստեղ­ծում դի­վա­նա­գի­տու­թյան մեջ: Դա մեծ հաղ­թա­թուղթ է մեզ հա­մար, ու ռազ­մի դաշ­տում գրան­ցած հա­ջո­ղու­թյուն­նե­րը քա­ղա­քա­կան հար­թա­կում ամ­րապն­դե­լիս պետք է կա­րո­ղա­նանք ճիշտ ու թի­րա­խա­յին կի­րա­ռել այն: Եվ­րո­պա­կան Միու­թյա­նը, օ­րի­նակ, պետք է ա­սենք, որ ե­թե եր­կա­կի ստան­դարտ­նե­րով չեք ա­ռաջ­նորդ­վում, ա­պա հենց այ­սօր թե՛ Հա­յաս­տա­նին, թե՛ Ար­ցա­խին Վրաս­տա­նին տրա­մադ­րած դրա­մա­կան ա­ջակ­ցու­թյան չա­փով գու­մար հատ­կաց­րեք ադր­բե­ջա­նա­կան վայ­րա­գու­թյուն­նե­րից տու­ժած դպ­րոց­նե­րը, ման­կա­պար­տեզ­ներն ու մշա­կու­թա­յին օ­ջախ­նե­րը վե­րա­կանգ­նե­լու հա­մար:
-Մի­ջազ­գա­յին կա­ռույց­նե­րը, հոգևոր ու մշա­կու­թա­յին կենտ­րոն­նե­րի հր­թի­ռա­կո­ծու­մը դա­տա­պար­տե­լուց բա­ցի, այլ քայ­լեր ձեռ­նար­կե՞լ են, թե՞ նո­րից բա­վա­րար­վել են «խիստ ան­հան­գս­տու­թյուն հայտ­նե­լով» միայն:
-Շու­շիի Ղա­զան­չե­ցոց ե­կե­ղե­ցու հրե­տա­կո­ծու­թյան մա­սով դի­մել եմ Ե­կե­ղե­ցի­նե­րի հա­մաշ­խար­հա­յին կազ­մա­կեր­պու­թյա­նը, բայց նմա­նա­տիպ կազ­մա­կեր­պու­թյուն­նե­րը, հիմ­նա­կա­նում, հայ­տա­րա­րու­թյու­նից դուրս որևէ այլ բան ա­նե­լու ու­նակ չեն: Պետք է հաս­կա­նանք ու ըն­դու­նենք՝ հիմ­նա­կան պատ­վա­րը մեր ուժն է ու զին­վո­րը: Մինչ Ադր­բե­ջա­նում ՄԱԿ-ի ներ­կա­յա­ցու­ցի­չը շտա­պում է վարձ­կան ա­հա­բե­կիչ­նե­րի հրե­տա­կոծ­ված Գյան­ջա քա­ղաք, ար­ցախ­ցի 24 հա­զար ե­րե­խա զրկ­ված է կր­թու­թյան ի­րա­վուն­քից: ՆԱ­ՏՕ-ի ան­դամ երկ­րի ինք­նա­թիռ­նե­րը գտն­վում են ՆԱ­ՏՕ-ի ոչ ան­դամ երկ­րի օ­դա­յին տա­րած­քում, իսկ ար­տա­քին աշ­խարհն աչք է փա­կում դրա վրա: Հար­ցե­րը բազ­մա­թիվ են: Մի­ջազ­գա­յին բո­լոր կա­ռույց­նե­րին դի­վա­նա­գի­տա­կան շատ կոշտ մե­թոդ­նե­րով պետք է հար­ցապն­դում­ներ ներ­կա­յաց­նենք: Օ­րի­նակ, շատ ու­ղիղ հարց­նենք՝ հա­վա­տա­րի՞մ են ար­դյոք ի­րենց իսկ հռ­չա­կած դե­մոկ­րա­տա­կան ար­ժեք­նե­րին ու մար­դու ի­րա­վունք­նե­րի պաշտ­պա­նու­թյա­նը: Այս պա­տե­րազ­մը ցույց է տա­լիս, որ ար­ցա­խա­հա­յու­թյան ու ամ­բողջ հա­յու­թյան պա­հան­ջը՝ ճա­նա­չել Ար­ցա­խի ան­կա­խու­թյու­նը, այ­լընտ­րանք չու­նի պար­զա­պես, ու պետք է մի կողմ դնել բո­լոր տե­սա­կի նավ­թա­դո­լա­րա­յին, խա­վիա­րա­յին շա­հերն ու օր ա­ռաջ ճա­նա­չել Ար­ցա­խի ան­կա­խու­թյու­նը
-Թուր­քիա­յի ներգ­րավ­վա­ծու­թյունն Ադր­բե­ջա­նի հրահ­րած պա­տե­րազ­մին, ա­սում եք, հաղ­թա­թուղթ է մեր ձեռ­քին, այդ թեզն այ­սօր ա­ռաջ տա­նու՞մ ենք:
-Ադր­բե­ջա­նի ղե­կա­վա­րու­թյու­նը, ըստ իս, մե­ծա­գույն սխալ գոր­ծեց՝ իր բա­նա­կի կազ­մում Թուր­քիա­յի միջ­նոր­դու­թյամբ ներգ­րավ­ված ա­հա­բե­կիչ­նե­րին Ռու­սաս­տա­նի ու Ի­րա­նի սահ­ման­նե­րի մոտ տե­ղա­կա­յե­լով: Դա, բնա­կա­նա­բար, այդ եր­կր­նե­րին չան­հան­գս­տաց­նել չէր կա­րող: Ա­ռանց Թուր­քիա­յի Ադր­բե­ջա­նը որևէ քայլ չի ա­նում, նա դար­ձել է Թուր­քիա­յի մա­րիո­նե­տա­յին պե­տու­թյու­նը տա­րա­ծաշր­ջա­նում: Այդ հան­գա­ման­քը նույն­պես ան­հան­գս­տաց­նում է տա­րա­ծաշր­ջա­նի եր­կր­նե­րին: Բո­լո­րո­վին վեր­ջերս Ռու­սաս­տա­նի տար­բեր քա­ղաք­նե­րում ա­հա­բեկ­չա­կան ակտ կազ­մա­կեր­պե­լու մե­ղադ­րան­քով տար­բեր խմ­բա­վո­րում­ներ ձեր­բա­կալ­վե­ցին: Հս­տակ կա­րող ենք ար­ձա­նագ­րել՝ պայ­քար ենք մղում ոչ թե Ադր­բե­ջա­նի, այլ մի­ջազ­գա­յին ա­հա­բեկ­չա­կան կա­ռույց­նե­րի դեմ:
-Իսկ այդ ա­հա­զանգն աշ­խար­հին հաս­նու՞մ է:
-Ֆրան­սիա­յի նա­խա­գահ է­մա­նուել Մակ­րո­նի, ռու­սաս­տա­նյան տար­բեր մար­մին­նե­րի հայ­տա­րա­րու­թյուն­նե­րը, օ­րի­նակ, վկա­յում են, որ ա­յո, Թուր­քիա­յի կող­մից ա­հա­բե­կիչ­ներ ար­տա­հա­նե­լու փաս­տը բո­լորն են ըն­դու­նում: Բա­ցի այդ, ա­հա­բե­կիչ­նե­րը վա­ղը-մյուս օրն ի­րա­կան գլ­խա­ցա­վանք են դառ­նա­լու հենց Ադր­բե­ջա­նի հա­մար: Թող լավ հի­շեն, թե ինչ­պես ժա­մա­նա­կին Շա­միլ Բա­սաևին, ջի­հա­դի ան­վան տակ, ներգ­րա­վե­ցին ար­ցա­խյան ա­ռա­ջին պա­տե­րազ­մում, բայց նա չդի­մա­ցավ ու լքեց մար­տա­դաշ­տը։


Զրույ­ցը՝
Սևակ ՎԱՐ­ԴՈՒ­ՄՅԱ­ՆԻ

Դիտվել է՝ 12540

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ