Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Ադրբեջանը գրադ կայանքից հրթիռակոծել է Քարեգահ համայնքի տարածքը, այնուհետև՝ Քարեգահ-Բերձոր ճանապարհահատվածը

Ադրբեջանը գրադ կայանքից հրթիռակոծել է Քարեգահ համայնքի տարածքը, այնուհետև՝ Քարեգահ-Բերձոր ճանապարհահատվածը
23.10.2020 | 21:57

Կեսօրին, ժամը 14։20-ի սահմաններում թշնամին գրադ կայանքից հրթիռակոծել է Քաշաթաղի շրջանի Քարեգահ համայնքի տարածքը, այնուհետև Քարեգահ-Բերձոր ճանապարհահատվածը՝ հաղորդում են Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից։ Նյութական վնասներից բացի` խաղաղ բնակչության շրջանում տուժածներ չկան։ Ռազմական որևէ օբյեկտ այս տարածքում չկա։

Դիտվել է՝ 1858

Մեկնաբանություններ