Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

«Նովայա գազետա»-ն` ԼՂ տեղափոխվող վարձկանների և պատերազմին նրանց մասնակցելու պայմանների մասին

«Նովայա գազետա»-ն` ԼՂ տեղափոխվող վարձկանների և պատերազմին նրանց մասնակցելու պայմանների մասին
23.10.2020 | 22:26

Ռուսական «Նովայա գազետա» թերթը ԼՂ հակամարտության գոտի տեղափոխվող զինյալների հավաքագրման մեխանիզմների, նրանց անձնական տվյալների և վարձատրման մասին մանրամասներ է հրապարակել։ Մանրամասնել հաղորդելով վարձկաններից մեկի՝ Մոհամեդ Շալանի մասին, թերթը նշում է, որ «նա սիրիացի է, ծնունդով Հալեպի մոտ գտնվող ալ Աթարիբ փոքր քաղաքից: Նախկինում կռվել է Սիրիայի ազատ բանակի կազմի մեջ մտնող «Սուվար ալ-Շամի» բրիգադի կազմում։ Լեռնային Ղարաբաղում մարտական գործողությունների սկսվելուց հետո մեկնել է այնտեղ՝ պատերազմելու Ադրբեջանի համար։ Սպանվել է հակամարտության առաջին օրերին»։ Թեև Մարդու իրավունքների սիրիական դիտորդական կենտրոնի տվյալներով՝ Լեռնային Ղարաբաղում զոհվել է Սիրիայի 134 քաղաքացի, իրենց աղբյուրները հաղորդում են շատ ավելի մեծ կորուստների՝ 185 զոհերի մասին։


Թերթը նշում է, որ իրենց հաջողվել է մանրամասներ պարզել Իդլիբում գրոհայինների հավաքագրման համակարգի և Ադրբեջանի կողմից պատերազմին մասնակցելու պայմանների մասին։ Թերթի տվյալներով՝ գործընթացին մասնակցել են միանգամից մի քանի մարտական խմբավորումներ Իդլիբում և Հարավային Թուրքիայում։
«Նովայա գազետա» -ն նեկայացրել է այն սիրիացի հրամանատարների անունները, որոնք անմիջականորեն ներգրավված են հավաքագրմանը։


Մուստաֆա Սեյջարի- Թուրքիայի հովանու ներքո ձևավորված «Սիրիական ազգային բանակի» հրամանատարներից մեկը, որն ավելի վաղ ներկայացնում էր Հյուսիսային Սիրիայում «Մուտասիմ» մարտական բրիգադը,
Աբու Ամշա- «Սուլեյման Շահ» բրիգադի առաջնորդն է,
Սեիֆ Աբու Բաքր- «Համզա» բրիգադի առաջնորդն է,
«Սուլթան Մուրադ» բրիգադի հրամանատարները:


«Վարձկաններին առաջարկվում են գրավիչ պայմաններ՝ ամսական 1800 դոլար աշխատավարձ, որը նա կստանա վերադարձից հետո։ Չվերադառնալու դեպքում նրա ընտանիքը կստանա այդ գումարը, ինչպես նաև ևս 30 000 դոլար»,- նշում է թերթը՝ հավելելով, որ վարձկաններին ու նրա ընտանիքի անդամներին նաև խոստացել են Թուրքիայի քաղաքացիություն։ Թերթն ընդգծում է, որ ԼՂ-ում ընթացող պատերազմին հիմնականում մասնակցում են թուրքմենները՝ ենթաէթնիկական խումբ, որը բնակվում է Սիրիայի հյուսիսում։ «Պատմականորեն նրանք հավատարիմ են Թուրքիային, և նրանցից շատերը հավատում են «երկնագույն հայրենիքի» գաղափարին։ «Երկնագույն հայրենիքի» դոկտրինը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ 2006- ից պաշտոնապես հայտարարված և իրականացվող արտաքին քաղաքական նախաձեռնությունն է, որը վկայակոչում է Օսմանյան կայսրության փառքը։ Օսմանները վերահսկում էին Միջերկրական ծովից դեպի Սև ծով տանող ծովային ճանապարհները, նրանց միջև ընկած հողերը, այդ թվում՝ Ղրիմը»,- գրում է թերթը։

Դիտվել է՝ 3214

Մեկնաբանություններ