Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են: Նա «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ է հայտարարել: «Ես Հայաստանից գնացողը չեմ, ես հենց այստեղ՝ «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրային բաժնում, հայտարարում եմ հացադուլ։ Առանց որոշումը ցույց տալու, առանց հիմնավորման արգելել են իմ մուտքը իմ հայրենիք։ Միգուցե` որովհետև լուսաբանել եմ Ոսկեպարի դեպքերը, եղել եմ Ոսկեպարում»,- իր տեսաուղերձում նշել է Նիկոլյանը:                
 

Էրդողանի կնոջ Hermes պայուսակը բուռն քննարկումների առիթ է տվել

Էրդողանի կնոջ Hermes պայուսակը բուռն քննարկումների առիթ է տվել
29.10.2020 | 13:05

Թուրքիայում սոցիալական ցանցերի օգտատերերը քննադատել են առաջին տիկին Էմինե Էրդողանին ֆրանսիական Hermes ապրանքանիշի 50 000 դոլար արժողությամբ պայուսակ օգտագործելու համար, գրում է ahvalnews.com կայքը։


«Թայիփ Էրդողանի՝ ֆրանսիական ապրանքները բոյկոտի մասին կոչերից հետո ակնկալում ենք, որ Էմինե Էրդողանը Թաքսիմ հրապարակում կայրի ֆրանսիական արտադրության իր պայուսակները»,- թվիթերում գրել է թուրք օգտատերերից մեկը։
Նմանատիպ հայտարարություններին արձագանքել է ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական կուսակցության» նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուն: Նա նշել է, որ առաջին տիկինն առաջինը պետք է բոյկոտի ֆրանսիական ապրանքները։ ԱԶԿ-իխոսնակը հայտարարել է, որ նման հորդորը «կնոջ նկատմամբ բռնության օրինակ» է:

Դիտվել է՝ 8116

Մեկնաբանություններ