Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են: Նա «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ է հայտարարել: «Ես Հայաստանից գնացողը չեմ, ես հենց այստեղ՝ «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրային բաժնում, հայտարարում եմ հացադուլ։ Առանց որոշումը ցույց տալու, առանց հիմնավորման արգելել են իմ մուտքը իմ հայրենիք։ Միգուցե` որովհետև լուսաբանել եմ Ոսկեպարի դեպքերը, եղել եմ Ոսկեպարում»,- իր տեսաուղերձում նշել է Նիկոլյանը:                
 

Ավտոմեքենան մխրճվել է Մերկելի գրասենյակի դարպասների մեջ

Ավտոմեքենան մխրճվել է Մերկելի գրասենյակի դարպասների մեջ
25.11.2020 | 22:10

Նոյեմբերի 25-ի առավոտյան սեւ գույնի ավտոմեքենան մխրճվել Է Բեռլինում դաշնային կանցլեր Անգելա Մերկելի գերատեսչության դարպասների մեջ՝ հաղորդել է Bild-ը՝ վկայակոչելով ականատեսների:

Մեքենայի մի կողմում սպիտակ ներկով գրված Էր. «Դուք երեխաների ու ծերերի անիծյալ մարդասպաններ եք», իսկ մյուս կողմում՝ «Դադարեցրեք գլոբալացման քաղաքականությունը»: Դրանից շատ չանցած, այդ վայրում տեսել են շտաբ օգնության ավտոմեքենա: Deutsche Welle-ը հաղորդում է, որ միջադեպի հետեւանքով ոչ ոք չի տուժել, իսկ ավտոմեքենայի վարորդը ձերբակալվել է: Մերկելը նոյեմբերի 25-ին տեսախորհրդաժողով է անցկացնում դաշնային երկրամասերի վարչապետների հետ՝ նվիրված լոքդաունի երկարացման եւ կորոնավիրուսի դեմ պայքարի հետագա միջոցառումներին:

Դիտվել է՝ 1771

Մեկնաբանություններ