Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

Աստ­վա­ծա­շուն­չը տա­լիս է բո­լոր հար­ցե­րի պա­տաս­խան­նե­րը

Աստ­վա­ծա­շուն­չը տա­լիս է բո­լոր հար­ցե­րի պա­տաս­խան­նե­րը
01.12.2020 | 00:05

«Ճշ­մար­տա­պէ՛ս, ճշ­մար­տա­պէ՛ս կը յայ­տա­րա­րեմ ձե­զի. ժա­մը պի­տի գայ ու հի­մա ալ է, երբ մե­ռել­նե՛­րը պի­տի լսեն Աս­տու­ծոյ Որ­դիին ձայ­նը. եւ ա­նոնք որ կը լսեն՝ պի­տի ապ­րին։ Ո­րով­հե­տեւ ինչ­պէս Հայ­րը ինքն իր մէջ կեանք ու­նի, այն­պէս ալ Որ­դիին տուաւ՝ որ ինքն իր մէջ կեանք ու­նե­նայ. նաեւ ա­նոր տուաւ դա­տաս­տան կի­րար­կե­լու իշ­խա­նու­թիւն, քա­նի որ ան մար­դու Որ­դին է։ Մի՛ զար­մա­նաք ա­սոր վրայ, ո­րով­հե­տեւ ժա­մը պի­տի գայ՝ երբ բո­լոր գե­րեզ­ման­նե­րու մէջ ե­ղող­նե­րը պի­տի լսեն ա­նոր ձայ­նը, ու դուրս պի­տի գան. ա­նոնք որ բա­րիք գոր­ծեր են՝ կեան­քի յա­րու­թեան հա­մար, եւ ա­նոնք որ չա­րիք գոր­ծեր են՝ դա­տա­պար­տու­թեան յա­րու­թեան հա­մար»։
Հով­հան­նե­սի Ա­վե­տա­րան

Չկա մարդ, որ նն­ջե­ցյալ­ներ չու­նե­նա: Եվ Տի­րոջ այս խոս­տու­մը, թե նն­ջե­ցյալ­նե­րը գե­րեզ­ման­նե­րում լսում են Աստ­ծո Որ­դու ձայ­նը, և որ ա­մենքն էլ պի­տի հա­րու­թյուն առ­նեն, սա­կայն նրանց բա­րիք գոր­ծած մա­սը` կյան­քի հա­րու­թյան հա­մար, իսկ նրանք, որ չար գոր­ծեր են ա­րել` դա­տա­պարտ­վե­լու հա­րու­թյան հա­մար: Կամ ար­դյո՞ք մաս­նա­կի հա­րու­թյուն­ներ չեն այն բո­լոր բժշ­կու­թյուն­նե­րը, որ Տե­րը գոր­ծեց, երբ ի ծնե կույրն սկ­սում է տես­նել, ան­դա­մա­լույ­ծը ոտ­քի ել­նե­լով իր պատ­գա­րակն ինքն է տա­նում տուն, խու­լու­համ­րը խո­սում և լսում է:


Եվ բազ­մա­կի ու բազ­մա­թիվ են այդ փոքր հա­րու­թյուն­նե­րը, որ հույս ու մխի­թա­րու­թյուն ե­ղան տա­ռա­պյալ ժո­ղովր­դի հա­մար և պատ­ճառ շա­տե­րի դար­ձի: Սա­կայն ահ­ռե­լի է, երբ դիակն է ոտ­քի կանգ­նում: Այ­սինքն` Աստ­ծո կամ­քին և խոս­քին են են­թա­կա գե­րեզ­ման­նե­րում ապ­րող­ներն էլ: Եվ այդ բա­նի հա­մար էլ քրիս­տո­նյա­ներս մեր նն­ջե­ցյալ­նե­րին Քրիս­տոս Աստ­ծուն ենք հանձ­նում: Քրիս­տո­սին, որ ե­կավ, բժշ­կեց, լու­սա­վո­րեց, մխի­թա­րեց և հա­րու­թյան սերմ­նա­հա­տի­կը ցա­նեց մարդ­կու­թյան մեջ:


Տերն իր բժշ­կու­թյուն­նե­րով և մե­ռել­նե­րին հա­րու­թյուն տա­լով, ինքն էլ մե­ռել­նե­րի աշ­խար­հից Ա­րա­րիչ Հոր զո­րու­թյամբ հա­րու­թյուն առ­նե­լով Ա­վե­տիս ե­ղավ բա­րիք գոր­ծած­նե­րի հա­մար, որ հույս է նրանց և ու­րա­խու­թյուն ա­պա­գա կյան­քի հա­րու­թյան: Իսկ որ, Ինչ­պես Ա­րա­րիչ Հայ­րը, նույն­պես և նրա Որ­դին կա­րող է հա­րու­թյուն տալ, այդ գի­տենք Սուրբ ա­վե­տա­րա­նից: Վեր­հի­շենք այդ հրա­շա­փառ ու զո­րա­վոր, մխի­թա­րա­կան և հա­վատ ամ­րա­կա­յող հա­րու­թյան դր­վագ­նե­րից, երբ մա­հա­ցած­նե­րը լսում են Աստ­ծո Որ­դու ձայ­նը և կեն­դա­նա­նում են.
«Հետևյալ օ­րը գնում էր մի քա­ղաք, ո­րի ա­նու­նը Նա­յին էր։ Նրա հետ իր ա­շա­կերտ­նե­րից շա­տերն էին, նաև մեծ մի բազ­մու­թյուն։ Երբ ար­դեն քա­ղա­քի դռան մոտ էր, ա­հա՛ մի մե­ռել էին դուրս հա­նում, իր մոր միակ որ­դին էր։ Կինն այ­րի էր, ու քա­ղա­քից մեծ մի բազ­մու­թյուն էր նրան ու­ղեկ­ցում։ Տերն այդ ա­մե­նը տես­նե­լով գթաց կնո­ջը և նրան ա­սաց. «Մի՛ լար»։ ՈՒ մո­տե­նա­լով՝ դի­պավ դա­գա­ղին, կրող­նե­րը կանգ ա­ռան, և ա­սաց. «Ե­րի­տա­սա՛րդ, քեզ եմ ա­սում, ոտ­քի՛ ե­լիր»։ Մե­ռելն ա­հա ե­լավ նս­տեց, և սկ­սեց խո­սել։ Հի­սու­սը նրան տվեց իր մո­րը։ Վա­խը հա­մա­կեց բո­լո­րին, ու Աստ­ված էին փա­ռա­բա­նում, ա­սե­լով. «…Աստ­ված այ­ցե­լեց իր ժո­ղովր­դին» (Ղու­կա­սի Ա­վե­տա­րան)։


Եվ կամ Ղա­զա­րո­սի հա­րու­թյու­նը, որ հա­վա­տա­ցյալ­նե­րիս հա­մար ա­ռանձ­նա­կի սի­րե­լի դր­վագ է, ո­րով­հետև հա­րու­թյուն առ­նո­ղը չորս օր­վա մե­ռել` հառ­նում է հենց գե­րեզ­մա­նից, երբ մար­մինն ար­դեն սկ­սել էր հո­տել։ Հայտ­նի է, որ հա­րու­թյուն ա­ռած Ղա­զա­րո­սը հոգևոր ծա­ռա­յու­թյան ան­ցավ և եր­բեք չծի­ծա­ղեց, ո­րով­հետև ա­հեղ էր նրա հառ­նու­մը, երբ մար­մինն սկ­սել էր հո­տել: Նաև, որ այն կող­մի աշ­խար­հում չորս օր գտն­վե­լով` Աստ­ծո ահ­ռե­լի գոր­ծըն­թաց­նե­րին էր առ­նչ­վել և ա­սես ապ­շան­քի մեջ լի­ներ իր տե­սած­նե­րի պատ­ճա­ռով:
Արդ, ին­չու՞ ենք մե­ռած քրիս­տո­նյա մարդ­կանց նն­ջե­ցյալ ա­սում: Այդ խոսքն իսկ Հի­սու­սի խո­սա­ծի հի­ման վրա է: Երբ Ղա­զա­րո­սը մե­ռավ, Հի­սուսն ա­սաց` նն­ջել է, և այլ դր­վագ­նե­րում էլ, հոգևոր կյան­քի մեջ գտն­վող մե­ռյալ­նե­րի հա­մար` նն­ջել է խոսքն ա­սաց: Այ­սինքն, նրանք կա­րող են կեն­դա­նա­նալ այն ժա­մա­նակ, երբ Աստ­ված նրանց ա­սի` վե՛ր կա­ցեք, ոտ­քի՛ ե­լեք: Ըստ այդմ, բո­լոր քրիս­տո­նյա­նե­րը նն­ջե­ցյալ ան­վան­վե­ցին, քա­նի որ ա­մեն­քին էլ հա­րու­թյուն խոս­տա­ցավ Աստ­ված, վեր­ջին` մի հատ­կա­կան ժա­մա­նա­կում: Իսկ մինչ այդ նրանք եր­կա­րատև ժա­մա­նա­կով քնի մեջ են գտն­վե­լու:


Եվ ուշ, թե շուտ` ա­մենքս էլ նն­ջե­ցյալ ենք դառ­նա­լու կամ նա­յե­լու ենք այդ ուղ­ղու­թյամբ, քա­նի որ մար­դու ա­դա­մա­կան մար­մի­նը, ան­գամ ա­մե­նա­մեծ սր­բե­րի­նը, դա­տա­պարտ­ված է մա­հով ա­պա­կան­ման: Հո­ղից է սե­րում մար­մի­նը և հո­ղին պի­տի դառ­նա: Պո­ղոս ա­ռա­քյալն այս մա­սին խո­սե­լիս ա­սում է. «Մար­մին և ա­րյուն Աստ­ծո թա­գա­վո­րու­թյու­նը չեն կա­րող ժա­ռան­գել, ա­մենքս էլ մեռ­նե­լու ենք, բայց ոչ բո­լորս, ո­րով­հետև վեր­ջին փո­ղի հետ մե­զա­նից ո­մանք ակն­թար­թի մեջ վե­րա­փոխ­վե­լու, հափշ­տակ­վե­լու են»: Խոր­հր­դա­բա­նա­կան և հզոր հայտ­նու­թյուն է այս, որ ա­ռա­վել ար­ժա­նա­վոր­ներն ա­մե­նա­վեր­ջին ժա­մա­նա­կում` ի­րենց մարմ­նով իսկ հափշ­տակ­վե­լու են, գե­րեզ­մա­նի դա­տաս­տա­նի մի­ջով չանց­նե­լով:
Այս մա­սին Ա­վե­տա­րա­նում կար­դում ենք. «Այն ա­տեն ե­թէ եր­կու մար­դիկ ար­տի մը մէջ ըլ­լան, մէ­կը պի­տի առ­նուի եւ միւ­սը մնայ. ու ե­թէ եր­կու կի­ներ ջա­ղաց­քին մէջ ա­ղան, մէ­կը պի­տի առ­նուի եւ միւ­սը մնայ։ ՈՒ­րեմն ար­թո՛ւն կե­ցէք, ո­րով­հե­տեւ չէք գի­տեր թէ ձեր Տէ­րը ո՛ր ժա­մուն պի­տի գայ» (Մատ­թեո­սի Ա­վե­տա­րան):


Ինչ­պես տես­նում ենք, սա ակն­հայտ մարմ­նով եր­կինք հափշ­տակ­վե­լու մա­սին է, որ Պո­ղոս ա­ռա­քյա­լի բա­ցատ­րու­թյամբ, հափշ­տա­կու­թյան պա­հին իսկ մար­մի­նը ձևա­փոխ­վում է, ըստ եր­կն­քի ար­քա­յու­թյու­նում ապ­րե­լու չա­փո­րո­շում­նե­րի: Իսկ ար­թուն մնա­լու Տի­րոջ պատ­վե­րը հոգևոր կյան­քով ապ­րե­լու մա­սին է, ո­րով է մար­դը կյան­քի հա­րու­թյա­նը ար­ժա­նա­նա­լու: Հին կտա­կա­րա­նի ժա­մա­նա­կաշր­ջա­նում նման եր­կու հափշ­տա­կում ե­ղավ` մե­կը Ե­նովք Նա­հա­պետն էր, նա «Աստ­ծոն այն­քան հա­ճո իր կյանքն ապ­րեց», որ «Տե­րը նրան մարմ­նով իսկ իր մոտ տա­րավ»: Այ­սօր գիրք կա Ե­նովք Նա­հա­պե­տի ա­նու­նով, աս­վում է, որ եր­բեմն Աստ­ծո կամ­քով նա եր­կիր է այ­ցե­լում և այդ ի­մա­ցու­թյուն­նե­րի, ի­մաս­տու­թյուն­նե­րի և մար­գա­րեու­թյուն­նե­րի գիրքն իր այ­ցե­լու­թյուն­նե­րից մե­կի ժա­մա­նակ է գրել, թո­ղել երկ­րում: Մյու­սը Ե­ղիա մար­գա­րեն էր, որ հափշ­տակ­վեց եր­կինք, և Ե­ղի­սե մար­գա­րեն` նրա ա­շա­կեր­տը, այդ հափշ­տա­կու­թյու­նը տե­սավ: Սուրբ գր­քում խոս­տում կա, որ Ե­ղիա մար­գա­րեն, որ Մով­սես մար­գա­րեի հետ եր­կիր ի­ջավ և Հի­սու­սի հետ լե­ռան վրա զրու­ցում էին նրա Պայ­ծա­ռա­կերպ­ման օ­րը, կր­կին, վեր­ջին ժա­մա­նա­կում եր­կիր են այ­ցե­լե­լու:


Հով­հան­նե­սի Հայտ­նու­թյան գր­քում պատմ­վում է, որ այս օ­րե­րին իսկ ար­դեն աշ­խար­հում հայտ­նի 666 նշա­նա­կի­րով գա­զա­նը, ան­դունդ­նե­րից ել­նե­լով` սպա­նե­լու է նրանց, սա­կայն ե­րեք օր անց նրանք հա­րու­թյուն են առ­նե­լու և կր­կին ել­նե­լու են եր­կինք: Մեջ­բե­րենք, ո­րով­հետև սուր­բգ­րա­յին խոս­քը ըն­տիր հաց ու գի­նու պես է, որ զո­րակ­ցում է հա­վա­տա­վո­րին. «Եվ նրանց պի­տի տես­նեն բո­լոր ցե­ղերն ու ժո­ղո­վուրդ­նե­րը, և բո­լոր լե­զու­ներն ու ազ­գե­րը, ո­րով­հետև նրանց դիա­կը ըն­կած պի­տի մնա ե­րեք օր, և թույլ չպի­տի տան, որ նրանց ոս­կոր­նե­րը թա­ղեն գե­րեզ­ման­նե­րում։ Եվ երկ­րի վրա բնակ­վող­նե­րը պի­տի ու­րա­խա­նան ու ցն­ծան նրանց մահ­վան վրա, նույ­նիսկ ըն­ծա­ներ և նվեր­ներ պի­տի տա­նեն մի­մյանց, ո­րով­հետև այս եր­կու մար­գա­րե­նե­րը երկ­րի բնա­կիչ­նե­րին պի­տի չար­չա­րեն։
Ե­րե­քու­կես օր հե­տո կեն­դա­նու­թյան հո­գին Աստ­ծուց պի­տի մտ­նի նրանց մեջ և նրանք պի­տի վեր կե­նան կանգ­նեն ի­րենց ոտ­քե­րի վրա։ Եվ ահ ու մեծ եր­կյուղ ըն­կավ բո­լոր նրանց վրա, ով­քեր տե­սան նրանց։ Եվ լսե­ցին մի բարձր ձայն, որ ա­սում էր նրանց. «Վեր ե­լեք, ե­կեք այս­տեղ»։ Եվ նրանք ե­լան եր­կինք՝ ամ­պե­րով, և ի­րենց թշ­նա­մի­նե­րը տե­սան նրանց»։


Սա­կայն մարդ­կու­թյան ստ­վար մա­սը գե­րեզ­մա­նի դա­տաս­տա­նի մի­ջով է անց­նում և անց­նե­լու, քա­նի որ այդ չա­փին ար­ժա­նա­ցավ: Մի դա­տաս­տան, որ քրիս­տո­նյա­նե­րի հա­մար տա­նե­լի է, մխի­թա­րա­կան, ո­րով­հետև նրանք ի­րենց հո­գի­նե­րում հույս ու­նեն, որ­պես կեն­դա­նաց­նող հունդ` Քրիս­տոս ու­նեն Սուրբ Հա­ղոր­դու­թյամբ և Քրիս­տոս Տի­րոջ այս օրհ­նյալ խոստ­մամբ. «Ով որ ու­տի իմ մար­մի­նը և խմի իմ ա­րյու­նը, (հո­գով) մահ չի տես­նի, և ես նրան վեր­ջին օ­րը հա­րու­թյուն պի­տի տամ»:
Սա­կայն հա­վե­լենք, ո­րով­հետև մար­դիկ կան, որ Սուրբ Հա­ղոր­դու­թյուն ըն­դու­նե­լով` եր­կու Տի­րոջ են ծա­ռա­յում, թե բա­րուն և թե չա­րին միա­ժա­մա­նակ: Իսկ Տի­րոջ Խոսքն ա­սում է, որ նրանց բա­րիք գոր­ծած մասն է` կյան­քի հա­րու­թյան հա­մար, իսկ նրանք, որ չար գոր­ծեր են ա­րել` դա­տա­պարտ­վե­լու հա­րու­թյան հա­մար, այ­սինքն, ե­թե ան­գամ Սուրբ Հա­ղոր­դու­թյուն ըն­դու­նած լի­նեն` չար գոր­ծե­րի հա­մար դա­տա­պար­տու­թյան հա­րու­թյուն կա: Այդ կարևոր է հի­շել:


Քրիս­տո­նյա­նե­րի թաղ­ման կարգն իսկ այն բա­նի հա­մար է կոչ­ված, որ Տի­րոջ խոստ­ման բո­լոր ա­վե­տում­նե­րը քա­հա­նա­յի և հոգևոր մեր­ձա­վոր­նե­րի մի­ջո­ցով ի­րենց դե­րը կա­տա­րեն նն­ջե­ցյա­լի մխի­թա­րա­կան վի­ճա­կի մեջ գտն­վե­լու հա­մար: Այ­սինքն` քրիս­տո­նեա­կան կար­գով ճամ­փու դնեն դե­պի հո­գի­նե­րի աշ­խարհ և հոգևոր մեծ տո­նե­րին հա­ջոր­դող մե­ռե­լոց­նե­րին, տո­նի խոր­հր­դին մաս­նա­կից դարձ­նեն նն­ջե­ցյա­լի հո­գուն: Եվ հե­տո կան բա­զում հե­նա­րան ի­մաս­տու­թյուն­ներ, ո­րոն­ցով քրիս­տո­նյա նն­ջե­ցյալ­նե­րի վի­ճա­կը դարձ­վում է բա­րի վախ­ճա­նա­կան և աստ­վա­ծա­հա­ճո: Օ­րի­նակ, այդ­պի­սի ի­մաստ­նու­թյան հնուց ա­վանդ­ված հե­նա­րան է նն­ջե­ցյալ­նե­րի հո­գի­նե­րի հան­գս­տու­թյան հա­մար աղ­քատ­նե­րին, որ­բե­րին և տնանկ­նե­րին ո­ղոր­մու­թյուն բա­ժա­նե­լը, ըստ Տի­րոջ այն խոս­քի, թե. «Ե­րա­նի ո­ղոր­մած­նե­րին, ո­րով­հետև նրանք ո­ղոր­մու­թյուն պի­տի գտ­նեն»:


Մեր մե­ծե­րից, օ­րի­նակ, Անդ­րա­նիկ Զո­րա­վա­րը, քրիս­տո­նեա­կան իր վար­քով նա­խախ­նա­մու­թյա­նը խո­նարհ լի­նե­լու բա­զում կեն­դա­նի դա­սեր ու­նի. «Երբ կի­նը` Վե­րո­նի­քան, մա­հա­ցավ, դրամ ու­ղար­կեց և պատ­վեր, որ կնոջ գե­րեզ­մա­նա­քա­րի վրա իր ա­նունն էլ գր­վի: Այդ­պես էլ ար­վեց: Սպի­տակ մար­մա­րին փո­րագր­վեց. «Անդ­րա­նիկ եւ Վե­րո­նի­քա Օ­զա­նյան­ներ»: Իսկ թե նն­ջե­ցյալ­նե­րի ե­կե­ղե­ցա­կան կար­գը ինչ­պի­սի հա­վա­տար­մու­թյամբ էր պա­հում, այդ մա­սին տե­ղե­կա­նում ենք Ազ­նիվ Թաշ­ճյա­նի հու­շե­րից. «Անդ­րա­նի­կը իր նա­մակ­նե­րով մեզ թե­լադ­րում էր, հա­մա­ձայն ե­կե­ղե­ցա­կան օ­րենք­նե­րի, գե­րեզ­ման­նե­րի վրա ա­նընդ­հատ խունկ ծխեինք, մո­մը միշտ վառ պա­հեինք և ծա­ղիկ­նե­րը թար­մաց­նեինք: Իսկ տո­նա­կան օ­րե­րին ե­կե­ղե­ցում հո­գե­հան­գիստ կա­տա­րեինք Օ­զա­նյան­նե­րի բո­լոր նն­ջե­ցյալ­նե­րի և Վե­րո­նի­քա­յի հո­գու և ոս­կոր­նե­րի հան­գս­տու­թյան հա­մար: Եվ միշտ հո­գու հաց էինք տա­լիս, ո­րով­հետև Անդ­րա­նի­կը իր նա­մակ­նե­րով այդ­պես էր թե­լադ­րում»: Շա­տերս ենք պն­դում, թե սի­րում ենք մեր մե­ծե­րին: Սա­կայն ճշ­մա­րիտ սե­րը մի՞­թե նրանց բա­րի վար­քե­րը կյան­քով ըն­դօ­րի­նա­կե­լը չէ: Ի­րա՛վ, որ ըն­դօ­րի­նա­կելն է: Նույն բա­նե­րը մենք ևս ա­նենք մեր հոգևոր մեր­ձա­վոր­նե­րի հա­մար» («Հա­վա­տի է­ջեր Զո­րա­վար Անդ­րա­նի­կի կյան­քից»):


Գի­տա­կից մարդ­կու­թյա­նը հայտ­նի է, որ թաղ­վե­ցին, բայց մարմ­նի ա­պա­կա­նում չտե­սան Աստ­ծո Որ­դին` Հի­սու­սը, և նրա մայր Մա­րիա­մը: Նրանց մար­մի­նը հո­ղի չվե­րած­վեց, ինչ­պես Աստ­ված սահ­մա­նել է ա­դա­մա­կան մար­դու հա­մար: Իր մահ­վան եր­րորդ օ­րը Հի­սու­սը Ա­րա­րիչ Հոր լու­սա­վոր զո­րու­թյամբ հառ­նեց մե­ռել­նե­րի աշ­խար­հից` հույ­սի ճամ­փա բա­ցե­լով մի­լիո­նա­վոր հա­վա­տա­ցյալ­նե­րի: Իսկ Աստ­վա­ծա­մո­րը Հի­սուսն ին­քը հա­րու­թյուն տվեց, ինչ­պես խոս­տա­ցել էր: Եվ Տի­րա­մոր մահ­վան եր­րորդ օ­րը գե­րեզ­մա­նը բա­ցե­ցին, որ թա­ղու­մից ոչ պա­տա­հա­կա­նո­րեն ու­շա­ցած Բար­դու­ղի­մեոս Հա­յոց ա­ռա­քյա­լը ևս հրա­ժեշտ տար, սա­կայն գե­րեզ­մա­նը դա­տարկ գտան: Եվ հայտ­նի է, որ ա­ռա­քյա­լը Աստ­ծո կամ­քով թա­ղու­մից ու­շա­ցավ, որ­պես­զի Տի­րա­մոր` մարդ­կու­թյան մեջ մե­ծա­գույն սր­բի Հա­րու­թյու­նը հայտ­նի լի­ներ ողջ աշ­խար­հին:
Հա­վա­տա­ցյալ մար­դուն վե­հաց­նում է փրկ­չի հա­րու­թյան նա­խախ­նա­մա­կան ի­րա­կա­նու­թյու­նը` ոչ միայն Ա­վե­տա­րա­նի գր­ված­քով, այլև մեր Տի­րոջ դիակ­տա­վի ու­սում­նա­սի­րու­թյամբ էլ: Հայտ­նի է, որ Քրիս­տո­սի հա­րու­թյու­նից հե­տո նրա դիակ­տա­վը մնաց, որ և դար­ձավ գիտ­նա­կան­նե­րի ու­սում­նա­սի­րու­թյան ա­ռար­կան: Ա­ռան­ձին ինս­տի­տուտ բաց­վեց կտա­վը քն­նե­լու սար­քա­վո­րում­նե­րով: Գր­քեր, հոդ­ված­ներ տպագր­վե­ցին քն­նու­թյան ար­դյունք­նե­րի մա­սին: ԽՍՀՄ-ի տա­րի­նե­րին մեր Մա­տե­նա­դա­րա­նի գրա­դա­րա­նում հա­յե­րեն նման մի ու­սում­նա­սի­րու­թյուն-գիրք կար, որ Խա­չիկ Ստամ­բոլ­ցյա­նի օգ­նու­թյամբ բազ­մաց­վում ու տա­րած­վում էր հա­վա­տա­ցող մտա­վո­րա­կան­նե­րիս մեջ: Սա­կայն այ­սօր, փա՜ռք Աստ­ծո, ին­տեր­նե­տի շնոր­հիվ, յու­րա­քան­չյուրն էլ կա­րող է Փրկ­չի դիակ­տա­վի նկար­ներն ու­նե­նալ: Դիակ­տա­վը հայտ­նի է Թու­րի­նյան վար­շա­մակ ա­նու­նով, ո­րով­հետև պահ­վում է Թու­րի­նում: ՈՒ­շագ­րավն այն է, որ դիակ­տա­վին թե դեմ­քի և թե մեջ­քի կող­մից ամ­բողջ հա­սա­կով Փրկ­չի նկարն է:


Ահ­ռե­լի այն լույ­սը, որ Ա­րա­րիչ Հո­րից ի­ջել և կտա­վով ծածկ­ված Փրկ­չին Հա­րու­թյուն է տվել, բնա­կան լու­սան­կար­չու­թյան դեր է խա­ղա­ցել և այդ­պես է ողջ մար­մի­նը որ­պես լու­սան­կար տպ­վել կտա­վին: Նկա­րի դի­մա­յին մա­սը վեհ ու ա­ռինք­նող իր տես­քով միան­գա­մից գրա­վում է քեզ ու մղում եր­կյու­ղա­ծու­թյան, սի­րո և խո­նար­հու­թյան: Մեր գրող­նե­րից մե­կը նկա­րին նա­յեց ու հա­վա­տաց, որ Փրկ­չինն է: Հե­տո մի սքան­չե­լի պահ վկա­յեց ու ա­սաց. «Այն­պես ե­ղավ, որ գի­շե­րով պի­տի գե­րեզ­մա­նո­ցի մի­ջով անց­նեի, ան­սո­վոր վախ ու սար­սուռ բռ­նեց ինձ, բայց հան­կարծ մթան մեջ լույս ու ջեր­մու­թյամբ երևաց Փրկ­չի դիակ­տա­վի նկա­րի դի­մա­յին մա­սը, ա­սես ա­սում էր` Տերն եմ, ես քեզ հետ եմ, մի վա­խե­ցիր, ներսս խա­ղա­ղու­թյուն ու սեր լց­վե­ցին, և ես հան­գիստ ան­ցա գե­րեզ­մա­նո­ցի մի­ջով: Երբ ար­դեն ան­ցա` նկա­րի տե­սի­լը ան­հետ ե­ղավ»:
Սար­կա­վագ ըն­կեր­նե­րիցս մե­կին, որ այ­սօր հարգ­ված մի քա­հա­նա է, երբ նկա­րը տվե­ցի, ա­սաց՝ է՜, ես հա­վա­տամ, բայց ի՞նչ կերպ կա­րող ես ա­պա­ցու­ցել, որ Փրկ­չի դիակ­տա­վի նկարն է: Ա­սա­ցի` եր­կու կերպ. մեկ, որ կա­րե­լի է նկա­րը դի­տե­լուց բա­ցի կար­դալ դիակ­տա­վի ու­սում­նա­սի­րու­թյուն­նե­րը, մյու­սը, որ Սուրբ Հո­գին կա­րող է վկա­յել: Սուրբ Հո­գին ու­նե­ցող յու­րա­քան­չյուր հա­վա­տա­ցյալ նկա­րը ա­ռա­ջին ան­գամ տես­նե­լով էլ, պի­տի ճա­նա­չի և ա­ռանց որևէ մե­կի վկա­յու­թյան հաս­տա­տի, որ Քրիս­տոսն է նկա­րում: Եվ երբ նրա կնո­ջը դիակ­տա­վի նկա­րը ցույց տվե­ցինք, որ գր­քից ու գրա­կա­նու­թյու­նից, մշա­կույ­թից բա­վա­կան հե­ռու և միա­միտ անձ­նա­վո­րու­թյուն էր, նկարն էլ երբևէ չէր տե­սել, խիստ եր­կյու­ղա­ծու­թյան մեջ ըն­կավ, ա­պա վախ և ու­րա­խու­թյուն խառ­նած, վս­տա­հո­րեն ա­սաց.
-Սա Աստ­ծո նկարն է` մեր Տեր Հի­սուս Քրիս­տո­սի:
Նն­ջե­ցյալ­նե­րի մա­սին ինչ գի­տենք, մեծ մա­սամբ ըստ հաս­տատ­ված ա­վան­դու­թյուն­նե­րի գի­տենք: Նաև բազ­մա­թիվ վկա­յու­թյուն­նե­րից, ո­րոն­ցից պի­տի ընտ­րենք ա­մե­նաանվ­նասն ու օգ­տա­կա­րը: Խոսքս քրիս­տո­նեա­կան ա­վանդ­նե­րի մա­սին է, քա­նի որ նն­ջե­ցյալ­նե­րի հա­մար Ա­վե­տա­րա­նը ա­մե­նա­գե­րա­կան է, ո­րով­հետև ոչ մի կրոն զո­րա­վոր այն խոս­տու­մը չու­նի, որ մա­հից այն կող­մում ՏԵՐ կկանգ­նի իր նն­ջե­ցյա­լին ա­մե­նաա­պա­հով, գե­րա­կա չա­փով, քան Քրիս­տո­սի խոս­տու­մը, որ ա­սաց. «ՈՒր ես եմ գտն­վում, իմ ծա­ռան այն­տեղ պի­տի լի­նի»: Ան­թիվ են այն վկա­յու­թյուն­նե­րը, որ Տերն իր խոստ­ման Տերն է: Այդ բա­նի հա­մար, որ­պես­զի նն­ջե­ցյալ­նե­րի խն­դիր­ներն ա­վե­լի լավ հաս­կա­նանք, հար­ցին մո­տե­նում ենք Քրիս­տո­սի մահ­վան և Հա­րու­թյան օ­րե­րի վի­ճա­կագ­րու­թյամբ:


Մեկ այլ պատ­ճառ էլ կա, որ այդ­պես վար­վենք, այն, որ մինչև Քրիս­տո­սի մի­ջո­ցով Աստ­ծո խոստ­ման նո­րո­գու­մը, այ­սինքն, մինչև Ա­վե­տա­րա­նի ժա­մա­նա­կաշր­ջա­նը, Ա­դա­մից սկ­սած բո­լոր ար­դար նն­ջե­ցյալ­ներն ան­գամ դժոխք էին իջ­նում, ան­գամ մար­գա­րե­նե­րը: Նրանք դժոխ­քից ե­լան Քրիս­տո­սի սուրբ հա­րու­թյան զո­րու­թյամբ. «Եւ ա­հա՛ տա­ճա­րին վա­րա­գոյ­րը եր­կու­քի պատ­ռե­ցաւ՝ վե­րէն վար, եր­կի­րը շար­ժե­ցաւ, ժայ­ռե­րը ճեղ­քուե­ցան, գե­րեզ­ման­նե­րը բա­ցուե­ցան, ու շատ մը սուրբ նն­ջե­ցեալ­նե­րու մար­մին­ներ յա­րու­թիւն ա­ռին. եւ գե­րեզ­ման­նե­րէն ե­լան ա­նոր յա­րու­թե­նէն ետք, մտան սուրբ քա­ղա­քը ու ե­րեւ­ցան շա­տե­րու» (Մատ­թեո­սի Ա­վե­տա­րան)։
Սուրբ նն­ջե­ցյալ­նե­րի մար­մին­ներ հա­րու­թյուն ա­ռան և Նրա Հա­րու­թյու­նից հե­տո գե­րեզ­ման­նե­րից ե­լան, մտան սուրբ քա­ղա­քը և շա­տե­րին երևա­ցին: Այ­սինքն` Քրիս­տո­սը Հա­մա­տիե­զե­րա­կան երևույթ է, ում թա­գա­վո­րու­թյու­նը տա­րած­վում է ա­մե­նուր և, բնա­կա­նա­բար, գե­րեզ­ման­նե­րի վրա էլ, ճշ­մա­րիտ Աստ­վա­ծա­պաշտ­նե­րին կա­րող լի­նե­լով մարմ­նով էլ կեն­դա­նաց­նել, երբ կա­մե­նա, բայց նախ և ա­ռաջ այս աշ­խար­հում Նա փնտ­րում է յու­րա­քան­չյու­րիս վե­րա­դար­ձի խո­նար­հումն Իր առջև և Ի­րե­նով` Ա­րա­րիչ Հոր առջև:


Քրիս­տո­նյա ե­կե­ղե­ցա­կան կար­գով թաղ­ման ժա­մա­նակ կա­նայք հրա­ժեշտ տա­լով նն­ջե­ցյա­լին` հե­ռա­նում են: Թաղ­մա­նը չեն մաս­նակ­ցում: Նման կարգ է դր­վել այն դեպ­քե­րի հա­մար, երբ կա­նայք ծայ­րա­հեղ վե­րա­բեր­մունք են ցու­ցա­բե­րում ի­րենց հու­սա­հա­տու­թյամբ, որ քրիս­տո­նեա­կան չէ, և երբևէ վա­յել չէ քրիս­տո­նյա կնո­ջը և վնաս է նաև նն­ջե­ցյա­լի հո­գուն, որ լսում է նման ծայ­րա­հեղ, ան­հույս դրսևո­րում­ներ, ո­րոնք տգի­տու­թյան պատ­ճառ­նե­րից են ծա­գում: Սա­կայն երբ մեր­ձա­վոր կա­նայք հա­սու քրիս­տո­նյա­ներ են, կա­րող են կող­քի կանգ­նած թաղ­մա­նը ներ­կա լի­նել: Ա­վե­տա­րա­նում այդ­պես իսկ է: Հի­սու­սի թաղ­ման ժա­մա­նակ, Մատ­թեոս Ա­վե­տա­րա­նի­չը գրում է. «Այն­տեղ էին Մա­րիամ Մագ­դա­ղի­նա­ցին և մյուս Մա­րիա­մը, նրանք նս­տած էին գե­րեզ­մա­նի դի­մաց»: Մար­կո­սի Ա­վե­տա­րա­նի հա­վե­լու­մից տե­ղե­կա­նում ենք, որ «մյուս Մա­րիա­մը» Տի­րա­մայ­րը չէր, այլ «Հա­կո­բո­սի և Հով­սե­փի մայր» Մա­րիամն էր: Այ­սինքն` ա­մե­նա­մեր­ձա­վոր Աստ­վա­ծա­մո­րը թա­ղու­մին չթո­ղե­ցին մաս­նակ­ցել, որ մեր Տի­րոջ և իր Որ­դու մա­հը մարդ­կայ­նո­րեն ա­վե­լի ծանր չտա­ներ: Մի վար­մունք, որ մար­դա­սի­րա­կան դրսևո­րում է` նն­ջե­ցյա­լի ա­մե­նա­մեր­ձա­վոր կա­նանց այդ պա­հին հե­ռու պա­հե­լով:


Թա­ղու­մը ի­րա­կա­նաց­նում են այ­րե­րը` քա­հա­նա­յի ղե­կա­վա­րու­թյամբ, որ նն­ջե­ցյա­լի հա­մար ա­մեն­քի ա­նու­նից ա­ղոթք­նե­րով, քա­րոզ­նե­րով ու շա­րա­կան­նե­րով հո­գուն հանձ­նում է Քրիս­տոս Աստ­ծո հո­վա­նուն: Եվ հա­ջորդ ա­ռա­վո­տյան կա­նայք են գե­րեզ­մա­նոց գնում, ա­սես ի­րենց մեղմ ու նե­րող, սի­րա­ռատ ներ­կա­յու­թյամբ, խունկ ծխե­լով և ա­ղոթ­քով, հոգևոր եր­գե­ցո­ղու­թյամբ` մխի­թա­րա­կից լի­նե­լու նն­ջա­ծի հո­գուն: Եվ մայ­րե­րի, քույ­րե­րի, դուստ­րե­րի պահքն ու ա­ղոթ­քը, ար­տա­սու­քը (ար­տա­սու­քը ա­ռանց ծայ­րա­հե­ղու­թյան) Աստ­ծուց չեն ան­տես­վում:
Թաղ­ման հա­ջորդ ա­ռա­վո­տյան կա­նանց այ­ցե­լու­թյու­նը գե­րեզ­ման նույն­պես ըստ Ա­վե­տա­րա­նի է, երբ կա­նայք այ­ցե­լե­ցին Հի­սու­սի գե­րեզ­մա­նը օծ­ման յուղ տա­նե­լով և խունկ: Ըստ այդմ, կա­րե­լի է մե­զա­նում մյու­ռո­նա­ջուր տա­նել, հողն այդ­պես օրհ­նել, խունկ ծխել և ա­ղո­թել, լավ է` հոգևո­րա­կա­նի ա­ռաջ­նոր­դու­թյամբ:


Մաք­սիմ ՈՍ­ԿԱ­ՆՅԱՆ
«Նն­ջե­ցյալ­նե­րը» ան­տիպ գր­քույ­կից

Դիտվել է՝ 4776

Մեկնաբանություններ